Մեխակ, շուշան, շուշան, վարդ (նկար)

Ջոն Սինգեր Սարջենտ նկար

«Մեխակ, շուշան, շուշան, վարդ» (անգլ.՝ Carnation, Lily, Lily, Rose), ամերիկացի նկարիչ, Հիասքանչ դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Ջոն Սինգեր Սարջենթի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1885-1886 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 174.00 × 153.70 սմ։ Նկարը հայտնի է նաև «Չինական լապտերներ» անվանումով։ Այսօր «Մեխակ, շուշան, շուշան, վարդ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ բրիտանական պատկերասրահում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Մեխակ, շուշան, շուշան, վարդ
տեսակգեղանկար
նկարիչՋոն Սինգեր Սարջենթ[1]
տարի1885
բարձրություն153,7 սանտիմետր[2]
լայնություն174 սանտիմետր[2]
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ Բրիտանիա[1]
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
ներշնչված էYe Shepherds Tell Me?[3]
կայք
Ծանոթագրություններ
 Carnation Lily Lily Rose by John Singer Sargent Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Ջոն Սինգեր Սարջենթի մոտ նկար ստեղծելու գաղափարը ծնվել է 1885 թվականի օգոստոսին, երբ նա ճամփորդում էր Թեմզայով Բերքշիրի շրջակայքում։ Նրան ուղեկցում էր ամերիկացի նկարիչ Էդվին Օսթին Էբբին։ Զբոսնելու ժամանակ նկարիչը տեսնում է չինական լապտերիկներ, որոնք կախված էին ծառերի և շուշանների միջև։

Ջոն Սարջենթը սկսեց նկարը վրձնել 1885 թվականի աշնանը, երբ հյուրընկալվել էր իր ընկերոջ՝ Ֆրենսիս Միլլեթի մոտ՝ Բրոդվեյում (Վուսթերշիր)։ Նա Ռոբերտ Լուիս Սթիվենսոնին գրել է, որ ցանկանում է կտավին հանձնել իր տեսած մթնշաղի էֆեկտը.

  Այնքան տեսարանը դրախտային է, որ ստիպում է հիանալ[4]
- Ջոն Սինգեր Սարջենտ
 

Սկզբում որպես մոդել ընտրվել է հնգամյա Կատարինան, ով տանտիրոջ դուստրն էր։ Հետո Կատարինան փոխարինվել է ավելի մեծահասակ աղջիկներով՝ Դորոթի և Պոլլի Բարնարդներով. նրանք Միլլեի ընկերոջ՝ նկարազարդող Ֆրեդերիկ Բարնարդի դուստրերն էին։ Աղջիկների տարիքը թույլ էր տալիս, որպեսզի ավելի երկար դիմանային բնորդի կարգավիճակով։ Սերջենթը նրանց ընտրեց շիկահեր վարսերի համար։ Նկարի ձախ հատվածում նկարված է տասնմեկամյա Դոլլին, իսկ աջից՝ յոթամյա Պոլլին։ Հեղինակը «Մեխակ, շուշան, շուշան, վարդ» ստեղծագործությունը վրձնել է իմպրեսիոնիզմի ավանդույթներով՝ օգտագործելով բնական լուսավորությունը։ Քանի որ Ջոն Սինգերը ցանկանում էր նկարում պատկերել մայր մտնող արևի լուսավորությամբ, ուստի աշխատում էր օրվա ավարտին մի քանի րոպե։ Սինգերը նկարի վրա աշխատեց սեպտեմբերից մինչև նոյեմբերի սկիզբը։ Այդ ժամանակահատվածում վարդերը թառամեցին և հեղինակը ստիպված օգտագործեց արհեստական ծաղիկներ՝ ամրացնելով թփերին։ Աղջիկները, չմրսելու նպատակով, հագնվում էին սվիտերներ, իսկ դրանց վրա այն հագուստը, որը երևում է ստեղծագործությունում։

Գրող Էդմունդ Ուիլյամ Գոսսեն, ով ականատես է եղել «Մեխակ, շուշան, շուշան, վարդ» նկարի ստեղծմանը, այսպես է արտահայտվել. «Նա (Սարջենթը) հեռանում էր նկարակալից, ուշադիր զննում էր չինական լապտերով լուսավորված երեկոյան այգուն, ու, որևէ բան նշմարելով, կտրուկ մոտենում էր կտավին և անում հերթական վրձնահարվածները»[5]։ Եղանակի ցրտման և բնության փոփոխության պատճառով Ջոն Սինգերը դադարեցնում է աշխատանքները և վերադառնում է միայն հաջորդ տարի։ Հեղինակը նկարը ավարտին է հասցնում 1886 թվականի սեպտեմբերին։

Նկարի անվանումը վերցված է այդ տարիների հայտնի «Դրասանգ» երգերի բառերից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://artuk.org/discover/artworks/carnation-lily-lily-rose-117693
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/sargent-carnation-lily-lily-rose-n01615
  3. http://www.jssgallery.org/Letters/Notes/Carnation_Lilly/Ye_Shepherds.html
  4. MR Marc Simpson, John Singer Sargent Uncanny Spectacle: The Public Career of the Young John Singer Sargent // Yale University Press, 1997 — С. 127 — ISBN 0300071779
  5. Эдмунд Госс - Эвану Чартерису, ok. 1925 из Sir Evan Charteris John Sargent // C. Scribner's Sons, 1927 — С. 74-75

Գրականություն խմբագրել

  • MR Marc Simpson, John Singer Sargent Uncanny Spectacle: The Public Career of the Young John Singer Sargent // Yale University Press, 1997 — ISBN 0300071779
  • Hugh Brewster, John Singer Sargent Carnation, Lily, Lily, Rose: The Story of a Painting // Kids Can, 2007 — ISBN 1554531373

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեխակ, շուշան, շուշան, վարդ (նկար)» հոդվածին։