Մեթյու Պրայոր (անգլ.՝ Matthew Prior, հուլիսի 21, 1664(1664-07-21)[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - սեպտեմբերի 18, 1721(1721-09-18)[1][2][3][…], Wimpole, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի դիվանագետ և գրող։

Մեթյու Պրայոր
անգլ.՝ Matthew Prior
Matthew Prior by Thomas Hudson.jpg
Ծնվել էհուլիսի 21, 1664(1664-07-21)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Անգլիայի թագավորություն
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1721(1721-09-18)[1][2][3][…] (57 տարեկան)
Վախճանի վայրWimpole, South Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ և Վեսմինստերի դպրոց
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ
Matthew Prior Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ոչ կոնֆորմիստական ընտանիքում, սկսել է սովորել Վետսմինստերյան դպրոցում, բայց հոր մահից հետո թողել է ուսումը և հորեղբոր մոտ զբաղվել է գինեգործությամբ։ Մանկուց Մեթյուն ստեղծագործում էր։ Նրա ընթերցանություններից մեկը լսել է իշխան Դորսետը և որոշել է դառնալ երիտասարդի հովանավորը՝ վճարելով Վեստմինստերյան դպրոցում սովորելու վարձավճարը։ Այնտեղ Մեթյուն ծանոթացել է Չարլզ Մոնտեգյուի, ապա նաև իշխան Գալիֆակսի հետ։ Որոշ ժամանակ անց Մեթյուն ընդունվել է Քեմբրիջի համալսարան։ Սովորելու ժամանակ Մոնտեգյուի հետ հորինել է «The city mouse and Country mouse» առակը։ Քեմբրիջում 3 տարի սովորելուց հետո անցել է դիվանագիտական ծառայության։

Մասնակցել է Հաագայի (1691 թվական) և Ռիկվիկի (1697 թվական) համագումարներին։ Ֆրանսերենին լավ տիրապետելու շնորհիվ, մի քանի անգամ դիվանագիտական հանձնարարություններով մեկնել է Փարիզ և այդ ընթացքում գրեթե չէր ստեղծագործում։ Ֆրանսիայից վերադառնալուց հետո զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի և առևտրի նախարարի պաշտոնները։ Աննա թագուհու օրոք կողմնակից էր Թորիի կուսակցությանը։ Թագուհու իշխանության անցնելու օրից (1710 թվականին) մինչև կյանքի վերջը Մեթյուն կարևոր դեր էր խաղում ֆրանսիական պալատի հետ բոլոր բանակցությունների ժամանակ։ Թագուհու մահից հետո, Գեորգ I-ի կառավարման և վիգերի կուսակցության իշխանության վերադառնալու ժամանակ Պրայորը պատասխանատվության ենթարկվեց լորդ Օքսֆորդի պլաններին և Ուտրեխտյան աշխարհի մասին բանակցություններին մասնակցություն ունենալու համար, և դատապարտված մնաց երկու տարի (1715-1717 թվականները)։ Բանտում ակտիվորեն ստեղծագործում էր։ Այնտեղից դուրս գալուց հետո թողել է քաղաքականությունը և կյանքի վերջին տարիներն անց է կացրել Քեմբրիջում։

Գրել է բանաստեղծություններ, մշակել է մի շարք դիցազներգություններ, մի քանի մակագրությունների հեղինակ է։ Մեթյու Պրայորի ստեղծագործությունները մինչև հիմա կարդացվում են մեծ սիրով և հաճույքով։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի հեղինակները նշել են, որ դրանցում «սրամտություն և ճաշակ» կա, իսկ Պրայորի ոճը նրանց կարծիքով «նրբագեղ է ու թեթև, բայց նրան չեն հերիքում արտահայտությունների ուժն ու պարզությունը»։ Բացի Պրայորի երկու մեծ դիդակտիկ պոեմները՝ «Salomon»-ն և «Alma»-ն, հայտնի են նաև «Protogenes a. Apelles» և «Paulo Purganti» հեքիաթները։ Հայտնի են նաև «Poetical Works» և «Selected Poems» (1890 թվական) ստեղծագործությունները։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)


ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել