Մեդիսոն Էլ Բիր (անգլ.՝ Madison Elle Beer, մարտի 5, 1999(1999-03-05)[1], Jericho, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, ռեփեր և մոդել։

Մեդիսոն Բիր
Մեդիսոնը «iHeartRadio Music Awards»-ում (2019)
Ի ծնե անունանգլ.՝ Madison Beer
Ծնվել էմարտի 5, 1999(1999-03-05)[1] (25 տարեկան)
Jericho, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ, ժամանակակից R&B, EDM և հիփ հոփ
Մասնագիտություներգերի հեղինակ, երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր, պարուհի և մոդել
Գործիքներվոկալ
ԼեյբլIsland Records, First Access Entertainment և Epic Records
ԿրթությունJericho High School?
Կայքmadisonbeer.com
 Madison Beer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2012-2016: Գործունեության սկիզբ խմբագրել

Մեդիսոն Էլ Բիրը ծնվել է 1999 թվականի մարտի 5-ին Նյու Յորք նահանգի Ջերիկո քաղաքում՝ հրեական ընտանիքում[2]։ Նրա հայրը՝ Ռոբերտ Բիրը, ճոխ տների շինարար է, որի «Birchwood Development» ընկերությունը 2007 թվականին ձեռք են բերել «Kimco Realty Corporation» և «Metropolitan Partnership» հիմնարկները[3][4][5], իսկ նրա մայրը՝ Թրեյսի Բիրը, ներսույթի (ինտերիեր) դիզայներ է։ Ունի Ռայդեր անունով կրտսեր եղբայր[6]։ Նա իր Բար Միցվան տոնել է 2012 թվականին[7]։

Լինելով 13-ամյա դեռատի՝ նա ձայնագրել է հայտնի սինգլների վիդեո-քավեր տարբերակները, այնուհետև դրանք տարածել «YouTube» սոցիալական ցանցում։ 2012 թվականի հուլիսին Բիրի աշխատանքը նկատել է հայտնի երգիչ Ջասթին Բիբերը՝ թվիթթերյան էջում գրելով իր երգի քավերի մասին[8]։ Ժամանակի ընթացքում կնքվել է պայմանագիր «Island Def Jam»-ի հետ[9]։

Բիրը համագործակցել է «Monster High»-ի հետ և ֆրանշիզայի թեմատիկայով ձայնագրել երգ՝ «We Are Monster High»: 2013 թվականի փետրվարին Քոդի Սիմփսոնը Բիրի հետ վերաթողարկել է իր «Valentine» երգը, որը հնչել է «Disney» ռադիոյով[10][11], բայց երբեք պաշտոնապես չի թողարկվել։ 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Բիրը թողարկել է իր առաջնելութային սինգլը և տեսահոլովակը՝ «Melodies» անվամբ, որը գրել են Փիթեր Քելլեհերը, Բեն Քոնը, Թոմաս Բարնսը և Ին Վրոլդսենը[12]։

 
Մեդիսոն Բիրը 2014 թվականի սեպտեմբերին

«Unbreakable»-ը Բիրի թողարկած երկրորդ սինգլն էր[13]։ Երգը թողարկվել է 2014 թվականի հունիսի 17-ին և գրել են Ջեսսիկա Էշլին, Էվան Բոգարթը, Հիզեր Ժանեթ Մայլին, Մեթ Շվարցը, Էմանուել Կիրիակուն և Էնդրյու Հոլդշտեյնը, և պրոդյուսիրացվել է վերջին օրերի ընթացքում։ 2015 թվականի փետրվարի 16-ին հաստատվել է, որ Բիրը մասնակցելու է DJs Mako-ի նոր սինգլի՝ «I Won't Let You Walk Away»-ի աշխատանքներին[14]։ Երգը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 24-ին թվային տարբերակով՝ տեսահոլովակով հանդերձ[15][16]։ Երգը «Hot Dance/Electronic Songs» հիթ-շքերթում հասել է 43-րդ հորիզոնական, «Dance/Electronic Digital Songs»-ում՝ 33-րդ, «Dance / Mix Show AirPlay»-ում՝ 19-րդ (ԱՄՆ)[17]։

2017-ներկա։ «As She Pleases» և «Life Support» խմբագրել

 
Մեդիսոն Բիրը «MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2018»-ում

Բիրը 2017 թվականի փետրվարին Իտալիայի Միլան քաղաքի Միլանի նորաձևության շաբաթվա ժամանակ անցել է Դոլչե և Գաբանայի շոուի հարթակով։ 3 տարվա ընթացքում ձայնագրել է իր առաջին մինի ալբոմը՝ «As She Pleases», որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 2-ին։ «Dead»-ը, որպես ալբոմի առաջատար սինգլ, թողարկվել է 2017 թվականի մայիսի 19-ին։ Տեսահոլովակը դուրս է եկել օգոստոսի 3-ին։ Նոյեմբերի 3-ին Բիրը թողարկել է ալբոմի երկրորդ սինգլը՝ «Say It To My Face», որի տեսահոլովակը դուրս է եկել նոյեմբերի 15-ին։

2018 թվականի մարտի 10-ին թողարկվել է ալբոմի երրորդ և վերջին սինգլը՝ «Home with You»: 2018 թվականի օգոստոսին երգը «Billboard Mainstream Top 40» հիթ-շքերթում բարձրացել է 21-րդ հորիզոնական։ Դա նրա միակ անհատական կատարումն էր՝ առանց խոշոր երաժշտական լեյբլների, որը հայտնվել է հիթ-շքերթներում[18]։ Օգոստոսի 2-ին ներկայացել է Չիկագոյի «Lollapalooza» փառատոնում։ Նոյեմբերի 9-ին ամերիկացի ռեփեր Օֆսեթի հետ թողարկել է «Hurts Like Hell» սինգլը։

2019: «Life Support» խմբագրել

Բիրը դիջեյներ Ջաքս Ջոնսի և Մարտին Սոլվեյգի հետ ներկայացել է «All Day and Night» երգում՝ իրենց «Europa» ալբոմից։ Երգը թողարկվել է 2019 թվականի մարտի 28-ին[19]։ Մայիսի 17-ին Բիրը թողարկել է «Dear Society» սինգլը։ Երգը հանդես է գալիս որպես առաջատար սինգլ գալիք ստուդիական ալբոմից՝ «Life Support», որը կթողարկվի այս տարի[20][21]։

Անձնական կյանք խմբագրել

2015-2017 թվականներին հանդիպել է «Jack & Jack» դուետի անդամ Ջեք Գիլինսկիի հետ[22]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Ալբոմի մասեր Բարձրագույն դիրքեր
US
[23]
AUS
[24]
CAN
[25]
IRE
[26]
SCO
[27]
SWI
[28]
«As She Pleases»
  • Թողարկում՝ 2018 թվականի փետրվարի 2
  • Լեյբլ՝ «First Access»
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում
93 64 62 38 - 91 68

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Հիթ-շքերթի բարձրագույն դիրք Հավաստագրում Ալբոմ
US
Pop

[29]
BEL
[30]
CAN
CHR

[31]
FRA
[32]
IRE
[33]
NOR
[34]
NZ
Hot

[35]
SCO
[36]
SWI
[37]
UK
[38]
«Melodies» 2013 - - - - - - - - - - Ոչ ալբոմային սինգլ
«Unbreakable» 2014 - - - - - - - - - -
«All for Love»
(Jack & Jack-ի մասնակցությամբ)
2015 - - - - - - - - - -
«Something Sweet» - - - - - - - - - -
«Dead» 2017 - - - - - - - - - - «As She Pleases»
«Say It to My Face» - - - - - - - - - -
«Home with You» 2018 22 - 34 - 93 21 - - - -
«Pop/Stars»
(G Idle-ի և Jaira Burns-ի մասնակցությամբ)
- - - - - - 6 82 - - Ոչ ալբոմային սինգլ
«Hurts Like Hell»
(Օֆսեթի մասնակցությամբ)
26 - 47 - 84 - 28 - - -
«All Day and Night»
(Ջաքս Ջոնսի և Մարտին Սոլվեյգի մասնակցությամբ)[41]
2019 - 14 - 95 7 - 29 7 85 10 «Europa»
«Dear Society»[43] - - - - 74 - 21 - - 96 ԿԱՈՒ
"-" նշում է այն կետերը, որոնք չեն թողարկվել այդ երկրում կամ չեն կարողացել հիթ-շքերթում հայտնվել։

Այլ արտիստների հետ խմբագրել

Անվանում Տարի Բարձրագույն դիրք Ալբոմ
«US
Dance
Airplay»
[17]
«Valentine»
(Քոդի Սիմփսոն, Մեդիսոն Բիրի մասնակցությամբ)
2013 - Ոչ ալբոմային սինգլ
«I Won't Let You Walk Away»
(Մակո, Մեդիսոն Բիրի մասնակցությամբ)
2015 19
"-" նշում է այն կետերը, որոնք չեն թողարկվել այդ երկրում կամ չեն կարողացել հիթ-շքերթում հայտնվել։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2013 «Louder Than Words» Էմի Ֆիլմ

Շրջագայություններ խմբագրել

Խորագիր

  • «As She Pleases Tour» (2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Frydberg, Tracy (2012 թ․ հուլիսի 22). «Justin tweets tween Madison to fame». The Times of Israel.
  3. «Built Beer». builtbybeer.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. Kimco Realty Corporation announces third quarter transaction activity Business Wire, October 08, 2007
  5. GC Firm Buys Jericho Atrium, 2 Mineola Properties GC News, August 03, 2007
  6. «This is 40». Madison Beer. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին.
  7. Frydberg, Tracy (2012 թ․ հուլիսի 22). «Justin tweets tween Madison to fame». The Times of Israel.
  8. Woods, Casey (2013 թ․ սեպտեմբերի 12). «Justin Bieber Introduces Madison Beer: 'She's Going to Be a Star'». Ryan Seacrest.
  9. «Justin Bieber Curates the 2013 Music Portfolio». Teen Vogue. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «Cody Simpson And Madison Beer Record "Valentine"». Popstar!. 2013 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  11. «Cody Simpson Re-Releases 'Valentine' Featuring Madison Beer». Disney Dreaming. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. «Bubbling Under: Justin Bieber Guests With Madison Beer; American Young Debuts». Billboard. 2013 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
  13. Madison Beer Debuts 'Unbreakable,' Talks Justin Bieber & Cody Simpson Studio Time Արխիվացված 2017-06-30 Wayback Machine - Hollywood Life
  14. Wass, Mike (2015 թ․ փետրվարի 16). «Madison Beer Unveils The Cover Of Mako Collaboration "I Won't Let You Walk Away"». Idolator.
  15. Smith, Katie (2015 թ․ փետրվարի 24). «Mako feat. Madison Beer – I Won't Let You Walk Away». EDM Tunes.
  16. Dunlap, Kelly (2015 թ․ փետրվարի 24). «Mako And Madison Beer Rewind Time In The "I Wont Let You Walk Away" Lyric Video». BuzzFeed.
  17. 17,0 17,1 «Mako Chart History». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. Directo, Denny. «How Madison Beer Took Her Music Career Into Her Own Hands (Exclusive)». Entertainment Tonight. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. Desk, TV News (2019 թ․ ապրիլի 11). «Jax Jones, Martin Solveig, Madison Beer Release 'All Day and Night' Video». broadwayworld. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  20. «All Eyes on Madison Beer». PAPER. 2018 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. Beer, Madison (2019 թ․ մայիսի 12). «dear society, the first single off my album.. this Friday». @madisonbeer. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  22. HIRAMINE, BRIE (2015 թ․ ապրիլի 27). «Jack Gilinsky Confirms He's Dating Madison Beer» (անգլերեն). J-14.
  23. «Madison Beer Chart History: Billboard 200». Billboard. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
  24. «ARIA Chart Watch #459». auspOp. 2018 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  25. «Madison Beer Chart History: Canadian Albums». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  26. «irishcharts.com – Discography Madison Beer». Hung Medien. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  27. «Official Scottish Albums Chart Top 100». Official Charts Company. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  28. «Madison Beer – As She Pleases – swisscharts.com». Hung Medien. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
  29. «Madison Beer Chart History: Pop Songs». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  30. «Jax Jones & Martin Solveig Presents Europa feat. Madison Beer - All Day and Night». Ultratop. Վերցված է 2019 թ․ ապրիլի 27-ին.
  31. {{cite web |title=Madison Beer Chart History (CHR/Top 40) |url=https://www.billboard.com/biz/search/charts Արխիվացված 2019-03-12 archive.today?
  32. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  33. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  34. «VG-lista – Topp 20 Single uke 21, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  35. Peaks on the NZ Hot Singles Chart:
    • "Pop/Stars": «NZ Hot 40 Singles». Recorded Music NZ. 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
    • "Hurts Like Hell": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
    • "Dear Society": «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  36. «Official Scottish Singles Sales Chart Top 100 | Official Charts Company». www.officialcharts.com. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  37. http://swisscharts.com/song/Jax-Jones-&-Martin-Solveig-present-Europa-feat.-Madison-Beer/All-Day-And-Night-1855145
  38. «Madison Beer | full Official Chart history». Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  39. «Norwegian single certifications – Madison Beer» (Norwegian). IFPI Norway. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Gold/Platinum - Madison Beer». Music Canada. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  41. «hyped to announce my new project with @martinsolveig, #europa 🇪🇺 our first track 'all day & night' with @madisonbeer drops on thursday. it's a continental ting 🌶». 2019 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին – via Twitter.
  42. https://www.bpi.co.uk/brit-certified/
  43. «dear society, the first single off my album.. this Friday 🖤». 2019 թ․ մայիսի 12. Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին – via Twitter.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդիսոն Բիր» հոդվածին։