Ջեք և Ջեք (անգլ.՝ Jack & Jack), ամերիկյան հիփ հոփ դուետ, որը կազմված է Ջեք Գիլինսկիից և Ջեք Ջոնսոնից, ովքեր հանդիպել են նախադպրոցական տարիքում։ Նրանք թողարկել են 7 սինգլ Itunes-ում և պլանավորում են թողարկել 5 երգ իրենց ապագա մինի ալբոմում։ Ինչպես նաև նրանք տեղադրում են 6 վայրկյանոց վիդեո Vine-եր այն ժամանակից ի վեր, երբ ունեցել են 4,3 մլն հետևորդ[1]։ Առավել հայտնի է 2014 թվականին թողարկված նրանց «Wild Life» սինգլը, որը հասել է 87-րդ հորիզոնականին ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում[2]։

Jack & Jack
Ժանրերփոփ-ռեփ և հիփ հոփ
Գործիքներկիթառ և դաշնամուր
Գործունեություն2013
ԼեյբլAtlantic Records, RCA Records և Արիստայի Գրառումները
Կայքjackandjackofficial.com

Կենսագրություն խմբագրել

Ջեք Էդվարդ Ջոնսոնը[3] և Ջեք Ֆինեգան Գիլինսկին ծնվել են ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Նրանք հանդիպել են մանկապարտեզում և ընկերացել են, քանի որ եղել են միանման շապիկներով, որոնց վրա գրված էր «Ջեք»։ Եվ մնացել են ընկերներ կրտսեր և միջնակարգ դպրոցներում սովորելու ընթացքում։

Կարիերա խմբագրել

2014 թվականի հունվարի 28-ին Ջեք և Ջեքը թողարկել են իրենց առաջին սինգլը՝ «Distance»: 2014 թվականի փետրվարի 24-ին նրանք թողարկել են իրենց 2-րդ սինգլը՝ «Flights», 2014 թվականի ապրիլի 9-ին երրորդը՝ «Paradise (Never Change)», իսկ 2014 թվականի հուլիսի 1-ին չորրորդը՝ «Doing It Right»: «Doing It Right»-ի պաշտոնական տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում 2014 թվականի հուլիսի 3-ին։ 2014 թվականի օգոստոսի 7-ին նրանք թողարկել են իրենց 5-րդ սինգլը՝ «Wild Life»: Նույն թվականի օգոստոսի 12-ին՝ «Cold Hearted» սինգլը։ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին նրանք թողարկեցին «Tides» 7-րդ սինգլը։ Wild Life երգն ընդգրկվել է ԱՄՆ-ի Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 87-րդ հորիզոնականը։ Դա նրանց առաջին սինգլն է, որն ընդգրկվել է Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Ինչպես նաև նրանք եղել են MAGCON շրջագայության մի մասը։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականի սկզբից Ջեք Գիլինսկին հանդիպում է Մեդիսոն Բիրի հետ[4]։

Սկավառակագրություն խմբագրել

Տարի Անվանում Ամենաբարձր դիրքը հիթ-շքերթում
ԱՄՆ
2013 «Indoor Recess»
2014 «Distance»
«Flights»
«Paradise (Never Change)»
«Doing It Right»
«Wild Life» 87
«Cold Hearted»
«Tides»
«Groove»
«Right Where You Are»
«Like That»
«I’m in»

Ֆիլմագրություն խմբագրել

Դեկտեմբերի 4-ին տեղի է ոնեցել Ջեքերին նվիրված «JACK AND JACK: THE MOVIE» վավերագրական ֆիլմի փակ պրեմիերան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Logan, Casey (2014 թ․ մարտի 9). «Westside High seniors build Internet empire, 6 seconds at a time» (անգլերեն). Omaha World-Herald.
  2. RAYMER, MILES (August 14 2014). «'Billboard' Hot 100 recap: Vine stars and a new European import» (անգլերեն). Entertainment Weekly.
  3. «J on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  4. HIRAMINE, BRIE (2015 թ․ ապրիլի 27). «Jack Gilinsky Confirms He's Dating Madison Beer» (անգլերեն). J-14.

Արտաքին հղումներ խմբագրել