Մեգապոլիսների առարկայական օլիմպիադա

Մեգապոլիսների առարկայական օլիմպիադա, (ՄԱՕ) միջազգային թիմային ամենամյա մրցույթ է դպրոցականների համար մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից։

Մեգապոլիսների առարկայական օլիմպիադայի պատկերանիշը

Պատմություն խմբագրել

Մեգապոլիսների առարկայական օլիմպիադան անցկացվում է ամեն տարի Մոսկվայի քաղաքապետի նախաձեռնությամբ։ Նրանում մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ, ովքեր բնակվում են աշխարհի մեծ քաղաքներում /մեգապոլիսներում/։ Առաջին օլիմպիադան անց է կացվել 2016 թ.-ին, որի ժամանակ մասնակցել են 173 աշակերտներ 22 մեծ քաղաքներից։

Մրցույթն անց է կացվում մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից, որոնց կարող են մասնակցել յուրաքանչյուր թիմի 8-ական և յուրաքանչյուր առարկայից 2-ական աշակերտ։ Մասնակից քաղաքների կողմից թիմի ղեկավար կազմում կարող են ընդգրկվել երեք մասնագետ-ուսուցիչներ մաթեմատիկա և ինֆորմատիկա, ֆիզիկա ու քիմիա առարկաներից, որոնք կարող են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից մայրենի լեզվով թարգմանել առաջադրանքները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, մասնակցել աշխատանքների բողոքարկմանը։ Թիմի ղեկավարներից մեկը միաժամանակ հանդիսանում է կոնտակտային անձ և կազմակերպիչներին է տրամադրում տեղեկատվություն թիմի մասին գրանցման բոլոր փուլերում։ Մրցույթը բաղկացած է բլից-տուրից և երկու հիմնական փուլերից[1]։

Բլից-տուր խմբագրել

Բլից-տուրի ժամանակ յուրաքանչյուր թիմին առաջարկվում է լուծել 80 առաջադրանք երկու ժամվա ընթացքում, և այստեղ կարևորը ոչ միայն առաջադրանքների ճիշտ կատարելն է, այլ նաև արագությունը։ Բլից-տուրը ինքնուրույն մրցույթ է և նրա արդյունքը չի հաշվարկվում հիմնական փուլերի արդյունքների հետ։ Բլից-տուրի առաջադրանքների բարդությունը համապատասխանում է դպրոցական ավարտական քննությունների մակարդակին և նրանում կարող են ընդգրկվել մասնակից քաղաքների թիմերի ղեկավարների կողմից առաջարկված երկուական առաջադրանքներ յուրաքանչյուր առարկայից, որոնք բավարարում են որոշակի պայմանների /պատասխանները պետք է լինեն ընտրովի, որոնցից ճիշտ է միայն մեկը, կամ ամբողջ թիվ/։

Հիմնական փուլեր խմբագրել

Մրցույթի հիմնական փուլերը կախված են առարկայից։ Մասնավորապես, ֆիզիկա և քիմիա առարկաների փուլերը բաժանված են տեսական և փորձարարական մասերից, իսկ մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների երկու փուլերում էլ կատարում են նմանատիպ առաջադրանքներ։ ՄԱՕ-ի երկու փուլերի առաջադրանքները կազմում են մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ռուսական թիմերի միջազգային օլիմպիադաների ղեկավարների կողմից։ Առաջադրանքների բարդությունը մոտավորապես համապատասխանում է տվյալ առարկայի միջազգային օլիմպիադայի մակարդակին։ Մասնակիցների աշխատանքները ստուգվում են միջազգային ժյուրիի կողմից, որի անդամներն են մեծ գիտնականներ և հայտնի ուսուցիչներ։

Մշակութային ծրագրեր խմբագրել

ՄԱՕ-ի մասնակիցներին ոչ միայն սպասվում է լարված մրցակցություն, այլ նաև հարուստ մշակութային ծրագրեր։ Նրանց համար նախատեսված է էքսկուրսիաներ, այցելություն թանգարաններ, զբոսնք ջերմանավով և ոտքով։ Մշակութային ծրագրերը բոլորի համար մեծ տպավորություններ և հնարավորություն է տալիս ձեռք բերել ընկերներ ամբողջ աշխարհում։

Անցած մրցույթների թվային տվյալներ և որոշ արդյունքներ խմբագրել

Երևան քաղաքի թիմը առաջին անգամ ՄԱՕ-ին մասնակցել է 2016 թվականին։ Թիմային մրցույթների թվային տվյալները և որոշ արդյունքները բերված են աղյուսակում։

ՄԱՕ-ի հ/հ Տարի Քաղաքների թիվը Մասնակիցների թիվը 1-ին կարգի մրցանակակիր թիմեր Երևան քաղաքի թիմի արդյունքը
6 / 2021 35 257 Մոսկվա, Բուխարեստ, Սանկտ-Պետերբուրգ, Կրակով, Հոնկոնգ, Հանոյ 2-րդ կարգ
5 / 2020 31 224 Մոսկվա, Հանոյ, Բուխարեստ, Հոնկոնգ, Կրակով 2-րդ կարգ
4 / 2019 45 352 Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Շանհայ 3-րդ կարգ
3 / 2018 33 257 Մոսկվա, Շանհայ, Սանկտ-Պետերբուրգ, Հոնկոնգ 2-րդ կարգ
2 / 2017 36 276 Մոսկվա, Հոնկոնգ, Շանհայ Չեն մասնակցել
1 / 2016 22 173 Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Բելգրադ 2-րդ կարգ

Երևան քաղաքի թիմի մասնակիցների անհատական արդյունքները խմբագրել

Երևան քաղաքի թիմի կազմում ՄԱՕ-ին մինչ օրս մասնակցել են 40 աշակերտներ, ովքեր անհատական արդյունքներով արժանացել են 18 արծաթե և 13 բրոնզե մեդալների։ ՄԱՕ-ի անհատական արդյունքները բերված են աղյուսակում։

ՄԱՕ-ի հ/հ Տարի Մասնակից Կրթօջախ Առարկա Մեդալ Ղեկավար
6 / 2021 Ասատրյան Վահրամ Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Բրոնզե մեդալ Մկրտումյան Նարեկ
Համբարձումյան Ռուբեն Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Բրոնզե մեդալ
Խալաթյան Արայի Քվանտ վարժարան Ինֆորմատիկա   Արծաթե մեդալ Մուրադյան Լևոն
Պարզյան Ռազմիկ Քվանտ վարժարան Ինֆորմատիկա
Առաքելյան Մարիա Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա Թոփչյան Հրանտ
Պետրոսյան Վյաչեսլավ Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա
Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան Քիմիա   Արծաթե մեդալ Դավինյան Անդրանիկ
Աղեկյան Հայկ Հերացի ա/դ Քիմիա   Արծաթե մեդալ
5 / 2020 Կարագուլյան Մհեր Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Արծաթե մեդալ Ասատրյան Գուրգեն
Բաբասյան Էրիկ Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա
Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան Ինֆորմատիկա   Արծաթե մեդալ Անդրեասյան Արմեն
Կոստանյան Էմիլ Ֆիզմաթ դպրոց Ինֆորմատիկա   Արծաթե մեդալ
Գյոլեցյան Արտաշես Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա   Արծաթե մեդալ Կուրղինյան Բիլոր
Կարախանյան Ռուբեն Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա
Ասատրյան Լեոնիդ Քվանտ վարժարան Քիմիա   Բրոնզե մեդալ Դավինյան Անդրանիկ
Աղեկյան Հայկ Հերացի ա/դ Քիմիա
4 / 2019 Դիլանյան Վաչագան Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Բրոնզե մեդալ Մինասյան Դավիթ
Արզումանյան Լորետա Քվանտ վարժարան Մաթեմատիկա   Արծաթե մեդալ
Անդրեասյան Սամվել Քվանտ վարժարան Ինֆորմատիկա   Արծաթե մեդալ
Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան Ինֆորմատիկա   Արծաթե մեդալ
Հունանյան Եվա Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա   Արծաթե մեդալ Թոփչյան Հրանտ
Կիրակոսյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա   Բրոնզե մեդալ
Հակոբյան Արեն Ֆիզմաթ դպրոց Քիմիա   Բրոնզե մեդալ Հակոբյան Ռոբերտ
Բոյաջյան Զոհրաբ Հերացի ա/դ Քիմիա
3 / 2018 Փանոսյան Լյովա Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Արծաթե մեդալ Մինասյան Դավիթ
Չթչյան Տիգրան Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Բրոնզե մեդալ


Անդրեասյան Սամվել Քվանտ վարժարան Ինֆորմատիկա   Բրոնզե մեդալ


Բեգլարյան Նարեկ Ֆիզմաթ դպրոց Ինֆորմատիկա   Բրոնզե մեդալ


Զոհրաբյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա   Արծաթե մեդալ
Գրիգորյան Քրիստինե Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա   Բրոնզե մեդալ


Աղեկյան Մովսես Հերացի ա/դ Քիմիա   Արծաթե մեդալ Սիմոնյան Սոնյա
Մաթևոսյան Հովհաննես Հերացի ա/դ Քիմիա   Բրոնզե մեդալ


2 / 2017 Երևանի թիմը չի մասնակցել ՄԱՕ-ին
1 / 2016 Մկրտչյան Միքայել Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Արծաթե մեդալ Մինասյան Դավիթ
Ներսիսյան Սերգեյ Ֆիզմաթ դպրոց Մաթեմատիկա   Արծաթե մեդալ
Միքաելյան Համլետ Քվանտ վարժարան Ինֆորմատիկա   Բրոնզե մեդալ


Գալստյան Խաժակ Ֆիզմաթ դպրոց Ինֆորմատիկա   Արծաթե մեդալ
Գևորգյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա   Արծաթե մեդալ Կուրղինյան Բիլոր
Եղիազարյան Միքայել Ֆիզմաթ դպրոց Ֆիզիկա
Հարությունյան Հայկ Ֆիզմաթ դպրոց Քիմիա   Բրոնզե մեդալ
Հարությունյան Հրաչուհի Ֆիզմաթ դպրոց Քիմիա

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «ՄԱՕ-ի պաշտոնական կայքը (ռուսերեն)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել