Ռաֆայել Մեգալ
Մելիքյան Ռաֆայել Արմենի - Մեգալ (հունվարի 2, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2013)։
Ռաֆայել Մեգալ | |
---|---|
Ի ծնե | Ռաֆայել Արմենի Մելիքյան |
Ծնվել է | հունվարի 2, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2004) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրել1998-2004 թվականներին սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։
2008 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ռաֆայել Մեգալի նկարները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մակեդոնիայի ժամանակակից արվեստի թանգարանում, Վատիկանում, Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Երուսաղեմի Սուրբ Հակոբ եկեղեցում, ինչպես նաև այլ ցուցասրահներում և անհատական հավաքածուներում[1]։
Ցուցահանդեսներ
խմբագրել1995 թվականից սկսած ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝
- Երևանում[2]
- Ֆլորենցիայում
- Նյու Յորքում
- Տորոնտոյում
- Քուվեյթում
- Լոնդոնում
- Փարիզում
- Վենետիկի բիենալեի հայկական տաղավար[3], ՀԱՊ, 2017
Մրցանակներ, պարգևներ, կոչումներ
խմբագրել- ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2012)
- Հայաստանի վաստակավոր նկարիչ (2013)[4]
- ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալ (2014)
2013 թվականին «Մարութա սար»` չարի և բարու պատերազմը պատկերող մասշտաբային ստեղծագործությամբ Ֆլորնցիայում արժանացել ` Լորենցո Մեդիչիի դիմաքանդակով արծաթե մեդալին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սկսել սիրուց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Ռաֆայել Մեգալ. «Միացրու զգացմունքներդ»
- ↑ «Վենետիկի բիենալեում Ռաֆայել Մեգալի ցուցադրած կտավները կներկայացվեն Հայաստանում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ Նկարիչ Ռաֆայել Մեգալը Ֆլորենցիայի Բիենալեում