Արևադարձային չոր կլիմա, արևադարձային կլիմայի ցամաքային տարատեսակ, որտեղ ամբողջ տարվա ընթացքում գերակշռում են արևադարձային օդային զանգվածները։ Արևադարձային չոր կլիմայական գոտու տարածաշրջանները կարող են գտնվել անտիցիկլոնների ազդեցության տակ։

Արևադարձային չոր կլիմայի սանդղակ (Ադեն, Եմեն)

Տարածում խմբագրել

Նշված տարածքները կազմում են արևադարձային անապատների գոտին, որի մեջ մտնում են Աֆրիկյան (Սահարա, Նամիբ), Արաբական (Մեծ Նեֆուդ, Ռուբ ալ-Խալի), Ավստրալիական (Ավազային մեծ անապատ, Վիկտորիա մեծ անապատ, Գիբսոնի անապատ, Սիմպսոն), Կալիֆոռնիական (Սոնորա, Ստորին կալիֆոռնիական) անապատները։ Ամպամածությունը և տեղումներն այստեղ շատ քիչ են։ Այնուամենայնիվ, երկրի մակերևույթի ռացիոնալ հաշվեկշիռն այստեղ բավականին փոքր է, քան հասարակածային գոտում։ Դա պայմանավորված է չոր օդի և երկրի մակերևույթի մեծ ալբեդոյի առկայությամբ։ Սակայն օդի ջերմաստիճանը շատ բարձր է, քանի որ ջերմության ծախսը գոլորշացման համար շատ փոքր է։

Բնութագիր խմբագրել

Ամառն այստեղ բացառապես շոգ է, ամենաշոգ ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +26 ˚C, որոշ տարածքներում նաև +40 ˚C: Արևադարձային անապատների գոտում դիտվում է Երկրի ամենաբարձր առավելագույն ջերմաստիճանը՝ մոտ +57 ˚ - +58 ˚: Ձմեռը նույնպես տաք է, ամենացուրտ ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է +10 ˚ - +22 ˚:

Ասուանում միջին ջերմաստիճանը հունիսին կազմում է +33 ˚, իսկ հունվարին՝ +15 ˚, Ալիս-Սպրինգս քաղաքում՝ համապատասխանաբար +12 ˚ և +28 ˚: Տարեկան ամպլիտուդաներն, այսպիսով, նշանակալի են արևադարձային գոտու համար՝ միջինը 15 ˚-20 ˚: Շատ բարձր են օդի ջերմաստիճանի օրական տատանումները՝ երբեմն հասնում են +40 ˚C-ի[1]։

Տեղումները հազվադեպ են լինում, սակայն հնարավոր են նաև հորդառատ անձրևները (Սահարայում օրական մինչև 80 մմ)։ Մեծ մասամբ տեղումների տարեկան քանակը կազմում է 250 մմ-ից քիչ, իսկ որոշ տեղերում՝ 100 մմ-ից քիչ։ Ասուանում դիտվել է ժամանակահատված, երբ մի քանի տարի անընդմեջ տեղումներ չեն եղել։

Ընդհանուր առմամբ, թեթև քամիների ժամանակ արևադարձային անապատներում լինում են ավազամրրիկներ, որոնք տեղափոխում են ավազի մեծ քանակություն (սամում)։ Դրանք պայմանավորված են օդի ստորին հատվածի ծայրահեղ գերտաքացումով։

Մայրցամաքների արևմտյան ափերը խմբագրել

Մայրցամաքների արևմտյան ափերին պասսատների գոտում ջերմաստիճանը համեմատաբար ցածր է։ Ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդան ցածր է նաև օվկիանոսների մոտ։ Տեղումներն այստեղ շատ քիչ են (տարեկան 100 մմ-ից քիչ) ջրի ցածր ջերմաստիճանի և պասսատային ինվերսիայի պատճառով, բայց խոնավությունը բարձր է (80-90 %) և հաճախ մառախուղներ են գոյանում։ Դա ջրափնյա անապատների կլիման է, ինչպիսին է Սահարայի արևմտյան ափը, Կալիֆոռնիայի հարավը, Նամիբ և Ատակամա անապատները։

Օրինակ, Սվակոպմունդում (Նամիբ) օգոստոսի միջին ջերմաստիճանը կազմում է +14 ˚C, իսկ փետրվարին՝ +18 ˚C, տեղումների տարեկան միջին քանակությունը՝ 20 մմ։

Պատկերասրահ խմբագրել

       

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արևադարձային կլիմա(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Метеорология и климатология. Ленинград, 1968 г. Автор — Хромов С. П.
  • Атлас мира. ГНПП Картография, 2005 г.