Տաբո Մբեկի

հարավաֆրիկացի քաղաքական գործիչ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ
(Վերահղված է Մբեկի Տաբոից)

Տաբո Մվուելվա Մբեկի (կոսա՝ Thabo Mvuyelwa Mbeki, հունիսի 18, 1942(1942-06-18)[1][2], Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն), հարավաֆրիկացի քաղաքական և պետական գործիչ, 1999 թվականի հունիսի 14-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերի 24-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ։

Տաբո Մբեկի
 
Կուսակցություն՝ Աֆրիկյան ազգային կոնգրես
Կրթություն՝ Սասեքսի համալսարան (1962), Սասեքսի համալսարան (1966), Hult International Business School?, Հարավաֆրիկյան համալսարան, Ռանդ Աֆրիկաանս համալսարան, Կալեդոնիական համալսարան, Սթելենբոսի համալսարան և Լոնդոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հունիսի 18, 1942(1942-06-18)[1][2] (82 տարեկան)
Ծննդավայր Մբևուլենի, Հարավաֆրիկյան Միություն
Քաղաքացիություն  ՀԱՀ
Հայր Գովան Մբեկի
Մայր Իպանետ Մբեկի
Ամուսին Զանելե Դլամինի Մբեկի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Մբեկին հանդիսանում է Աֆրիկյան ազգային կոնգրեսի և ՀԱՀ Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ Գովան Մբեկիի որդին։ Մբեկին 14 տարեկանում մտավ ԱԱԿ-ի Երիտասարդական լիգայի շարքերը։ Թողնելով հայրենի նահանգը` նա տեղափոխվեց Յոհաննեսբուրգ և սկսեց ակտիվորեն մասնակցել ապարտհեյդի դեմ մղվող պայքարին, աշխատելով Ուոլթեր Սիսուլուի ղեկավարությամբ։ 1959 թվականին նա հեռացվում է Ալիս քաղաքի Լավդեյլսկի մանկատանը գործադուլ կազմակերպելու համար։ Հեռակա սովորել է Լոնդոնի համալսարանում։

ԱԱԿ-ի օրենքից դուրս համարվելուց հետո Մբեկին հեռացավ երկրից և ընդունվեց Բրայթոնում (Մեծ Բրիտանիա) գտնվող Սուսսեքսի համալսարան, որտեղ էլ ստացավ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 1961 թվականի դեկտեմբերից նա Աֆրիկյան ուսանողական միության քարտուղարն էր։

1970 թվականից սովորել է ԽՍՀՄ-ում` ստանալով ռազմական կրթություն։ Հետագայում աշխատել է որպես ԱԱԿ-ի գործակալ Զամբիայում, Նիգերիայում, Բոտսվանայում, Մոզամբիկում և Սվազիլենդում։ 1990 թվականին վերադառնում է ՀԱՀ, դուրս է գալիս կոմունիստական կուսակցության շարքերից, մնալով ԱԱԿ-ի միջազգային բաժնի պետի պաշտոնում։ 1994-1999 թվականներին եղել է ՀԱՀ փոխնախագահ, 1997-2007 թվականներին` ԱԱԿ նախագահ։

1999 թվականի հունիսի 14-ից ՀԱՀ նախագահն էր։ Այս պաշտոնում նա վաստակել է ոչ միանշանակ հեղինակություն` ակտիվորեն հանդես գալով ՁԻԱՀ-ի վիրուսային բնույթի ժխտման տեսանկյունից և իր տեսակետի հետ չհամաձայնվողներին հեռացրել է աշխատանքից[7]։ Մբեկայի հովանավորյալ, Առողջապահության նախարար Մանտո Չաբալալա-Մսիմանգը բացահայտորեն դեմ էր հակառետրովիրուսային դեղերի տարածմանը` քննադատելով «արևմտյան բժշկությունը», նկատի ունենալով, որ պետությունը պետք է աջակցի հարավաֆրիկյան բժշկությանը։ Այս քաղաքականությունը ըստ մոտավոր հաշվարկների հանգեցրեց ՀԱՀ-ում 333 000 մինչև 365 000 մարդու վաղաժամ մահվան[8][9][10]։

2008 թվականի սեպտեմբերի 21-ին Մբեկան նամակ ուղարկեց երկրի խորհրդարան հրաժարականի վերաբերյալ[11], որը սեպտեմբերի 22-ին բավարարվեց։

Պարգևներ

խմբագրել
  • Բաղնիքի շքանշանի Մեծ խաչի Պատվավոր ասպետ (Մեծ Բրիտանիա, 2001 թվական)
  • «Իտալիայի Հանրապետության առջև վաստակի համար» Մեծ Խաչի ասպետ (Իտալիա, 2002 թվական)
  • Սուրբ Հովհաննես Երուսաղեմացու շքանշանի ասպետ (Մեծ Բրիտանիա, 2007 թվական)
  • Սուրբ Միխայիլի և Սուրբ Գեորգիի շքանշանի Մեծ խաչի ասպետ (Մեծ Բրիտանիա)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/47152
  4. https://jis.gov.jm/information/awards/order-of-excellence-oe/
  5. Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան — 1960.
  6. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  7. «Harvard Study Finds Heavy Costs for South Africa’s Misguided AIDS Policies - NYTimes.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 16-ին. {{cite web}}: C1 control character in |title= at position 49 (օգնություն)
  8. Dugger, Celia W. (2008 թ․ նոյեմբերի 25). «Study Cites Toll of AIDS Policy in South Africa». The New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
  9. Nattrass, N. (2008 թ․ փետրվարի 16). «AIDS and the Scientific Governance of Medicine in Post-Apartheid South Africa». African Affairs. 107 (427): 157–176. doi:10.1093/afraf/adm087.
  10. Chigwedere P, Seage GR, Gruskin S, Lee TH, Essex M (2008 թ․ հոկտեմբեր). «Estimating the Lost Benefits of Antiretroviral Drug Use in South Africa». Journal of acquired immune deficiency syndromes (1999). 49 (4): 410–415. doi:10.1097/QAI.0b013e31818a6cd5. PMID 19186354.
  11. BBC
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաբո Մբեկի» հոդվածին։