Մաքսմիլիան Գարդեն
Մաքսմիլիան Գարդեն (հոկտեմբերի 20, 1861[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 30, 1927[1][2][3][…], Montana, Վալե, Շվեյցարիա), (գերմ.՝ Maximilian Harden), իրական անունը՝ Ֆելիքս Էռնեստ Վիտկովսկի, (գերմ.՝ Felix Ernst Witkowski), կեղծանունը՝ «Ապոստատ», գերմանացի լրագրող, դերասան, հրապարակախոս։ 1907 թվականին հայտնի է դարձել Գերմանիայում՝ գերմանացի կայսեր՝ Վիլհելմ 2-րդի մերձավորների արատավոր հակումները բացահայտելով։
Մաքսմիլիան Գարդեն գերմ.՝ Maximilian Harden | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1861[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1927[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Montana, Վալե, Շվեյցարիա |
Գերեզման | Հեերշթրասեի անտառային գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Բեռլինի ֆրանսիական գիմնազիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և թատերական քննադատ |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Մաքսմիլիան Գարդենը ծնվել է հրեական ընտանիքում, որտեղ ապրում էին հայրը՝ Առնոլդ Վիտկովսկին, որը զբաղվում էր մետաքսի վաճառքով, եղբայրը՝ Ռիխարդ Վիտտինգը, որը դարձել է բանկիր և քաղաքական գործիչ։ Մաքսիմիլիանը սովորել է Բեռլինի ֆրանսիական գիմնազիայում և, ստանալով դերասանի կոչում, հյուրախաղերի է մեկնել Գերմանիայի թատերական խմբերի հետ։ 1878 թվականին անցել է բողոքականների շարքերը։ 1884 թվականից սկսել է գրել թատրոնի մասին քննադատական հոդվածներ տարբեր թերթերում։ «Ապոստատ» կեղծանունով հրապարակել է մի շարք քաղաքական թեմաներով հոդվածներ։
1892 թվականին Գարդենը հիմնադրել է "Die Zukunft" շաբաթաթերթը, որում հոդվածներ է գրել։ Գարդենը, որը սկզբում միապետական հայացքներ ուներ Բիսմարկի հանդեպ, հետագայում թերահավատորեն էր վերաբերվում Վիլհելմ 2-րդի կառավարությանը։ 1906 թվականից Գարդենը հանդես է եկել կայսեր մասին հոդվածների մի ամբողջ շարքով, այսպես կոչված Լիբենբերգյան խմբակով՝ բացահայտելով համասեռամոլությունը։ Գարդենի հոդվածների հրապարակումը հանգեցրել է երեք սենսացիաների՝ էյլենբուրգի դեմ դատավարությունների, որոնք, չնայած արդարացման դատավճիռներին, զգալի վնաս են հասցրել կայսերական տան հեղինակությանը։ Սկանդալ է առաջացել նաև Գարդենի դեմ, որը նախաձեռնել էր Կոմսը՝ Կունո ֆոն Մոլտկեն։
Սկզբում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գարդենն աստիճանաբար պատերազմի կուսակցությունից անցել է գերմանական ռազմական քաղաքականության քննադատների կողմը։ Նոյեմբերյան հեղափոխության ժամանակ Գարդենը հանդես է եկել հեղափոխականների կողմից։ Ընդունել է Վերսալի պայմանագիրը, մեղադրանք ներկայացնելով Գերմանիային պատերազմին։ Նրա՝ «Die Zukunf» թերթի ընթերցողների շրջանակը կրճատվել է։ Գարդենի ընկերոջ սպանությունից որոշ ժամանակ անց, 1922 թվականին հուլիսի 3-ին իր տանը մահափորձ է կատարվել նաև իր հանդեպ, որից հետո Գարդենը շատ դժվարությամբ է ապաքինվել։ 1923 թվականին Գարդենը տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ էլ մահացել է 1927 թվականին։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://www.berlin.de/ba-charlottenburg-wilmersdorf/ueber-den-bezirk/freiflaechen/friedhoefe/artikel.175680.php
Արտաքին հղումներ խմբագրել
- «Гарден, Максимилиан»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Исторический справочник русского марксиста
- Газета Die Zukunft(գերմ.)