Մակոլեյ Մակոլեյ Կալկին Կալկին (անգլ.՝ Macaulay Macaulay Culkin Culkin, օգոստոսի 26, 1980(1980-08-26)[6][7][8][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Հոլիվուդի պատմության մեջ ամենահայտնի փոքրիկ դերասաններից։ Նկարահանվել է «Հորեղբայր Բաք» (1989), «Տանը մենակ» (1990), «Իմ աղջիկը» (1991), «Տանը մենակ 2. Նյու Յորքում» (1992), «Լավ որդին» (1993), «Հարուստ Ռիչին» (1994) և «Տերը» (1994) ֆիլմերում։ Հայտնության ցուցանիշներով ամենալավ փոքրիկ դերասանն է Շիռլի Թեմպլից հետո։

Մակոլեյ Կալկին
անգլ.՝ Macaulay Macaulay Culkin Culkin
Ծնվել է1980 թվականի օգոստոսի 26
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունSchool of American Ballet? և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկացի
ԿրոնԿաթոլիկ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1988-1994, 2003-2010
Ժանրերփոփ ռոք և ալտերնատիվ ռոք
Ծնողներհայր՝ Կիթ Կալկին, մայր՝ Patricia Brentrup?[1]
Ամուսին(ներ)Ռեյչել Մայներ և Բրենդա Սոնգ
Համատեղ ապրող(ներ)Միլա Կունիս[2] և Բրենդա Սոնգ[3]
Երեխա(ներ)Dakota Song Culkin?[4]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիները

խմբագրել

Մակոլեյ Կալկինը ծնվել և մեծացել է Մանհետենյան Ստորին Իստ-Սայդ թաղամասում։ Նրա հայրը դերասան Քրիստոֆեր Կորնելիուս Կալկինն է, իսկ մայրը Պատրիսիա Բրենտրապը։ Մակոլեյի ծնողները ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ։ Մակոլեյի անունը դրվել է ի պատիվ գրող Թոմաս Բաբինգտոն Մակոլեյի և հայտնի ամերիկացի Կիտ Կարսոնի։ Նա ընտանիքում երրորդ երեխան է։ Մակոլեյն ունի 4 եղբայր՝ Շեյն Արլիսս (ծնվել է 1976 թվականին), Կիրան Կայլ (ծնվել է 1982 թվականին), Քրիստիան Պատրիկը (ծնվել է 1987 թվականին) և Ռորի Հյու (ծնվել է 1989 թվականին), և 2 քույր՝ Դակոտա (1978-2008) և Քուին Քեյ (ծնվել է 1984 թվականին)։ Մակոլեյը դերասանուհի Բոնի Բեդելի զարմիկն է։

Մակոլեյի ծննդյան ժամանակ նրա ընտանիքը այնքան էլ կայուն վիճակում չէր։ Մայրը հեռախոսավարուհի էր աշխատում, իսկ հայրը այդ ժամանակ հրաժեշտ է տալիս իր դերասանական կյանքին և աշխատանքի է անցնում տեղի կաթոլիկ եկեղեցում, և ընտանիքն ապրում էր փոքր բնակարանում։ Մակոլեյը դաստիարակվել է կաթոլիկ եկեղեցու կանոններով, իսկ 5 տարեկանում նա հաճախում է Սբ. Հովսեփի կաթոլիկ դպրոց, մինչդեռ նա չէր հաճախում մանկական դպրոց։ Որոշ ժամանակ Կալկինը զբաղվել է բալետով և պարերով։

Կարիերան

խմբագրել
 
1991 թվականին

Դերասանական ճանապարհը սկսվում է 4 տարեկանից, երբ նա խաղաց Նյու Յորքի ֆիլհարմոնիկ թատրոնում։ Առաջին ֆիլմը, որտեղ նա դեր ստացավ, 1985 թվականին նկարահանված «Կեսգիշերին» (անգլ.՝ The Midnight Hour) ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում էր երկրորդական կերպար։ Ամբողջական ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց, «Հավասար հնարավորություններ» (անգլ.՝ The Equalizer) ֆիլմն էր։ Առաջին գլխավոր դերը, որ նա ստացավ, «Հորեղբայր Բաք» ֆիլմում էր, որը նկարահանվեց 1989 թվականին, որտեղ նրա հետ նկարահանվել է Ջոն Քենդը։

1990 թվականին էկաններին հայտնվեց «Տանը մենակ» ֆիլմը, որը Կալկինի ճանապարհին ճակատագրական եղավ։ Կեվին Մակ-Կալիստերի դերը նրան բերեց առաջին մրցանակը՝ Ոսկե գլոբուս և «Տարվա փոքրիկ» տիտղոսը, իսկ նրա վճարը կազմում էր 100 հազար դոլար։ Ամերիկական և համաշխարհային տոմսարկղում ֆիլմը հավաքեց ավելի քան 500 միլիոն դոլար և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես առավելագույն գումար վաստակած կատակերգություն։ Մակոլեյի գլխավոր մենեջերը դարձավ նրա հայրը, բայց հորը որդին չէր հետաքրքրում, այլ նրա վաստակած գումարները, որոնք գնալով աճում էին։

Մեկ տարի անց նկարահանվեց «Իմ աղջիկը» ֆիլմը, որի դիմաց Կալկինը ստացավ ավելի քան մեկ միլիոն դոլար։ Նրա հետագա ֆիլմերից շատերը չէին տարբերվում Կևինի դերից, իսկ նրանց վաճառքը գնալով իջնում էր։ Բացառություն եղավ «Տանը մենակ 2. Նյու Յորքում» ֆիլմը (Կալկինի վճարը հասավ 4 միլիոն դոլարի, նա առաջին երեխա դերասանն էր, ով վաստակեց այդքան մեծ գումար), որը վաստակեց ավելի քիչ քան ֆիլմի առաջին մասը (3 միլիոն դոլար), այնուամենայնիվ այն սիրվեց և առաջընթաց նկատվեց։ Հանդիսատեսը բացասական ընդունեց հոգեբանական «Լավ որդին» ֆիլմը, որտեղ Կալկինը որոշեց փոխել իր ոճը և դերը։ Կալկինի աստղային ճանապարհին հայրը որոշեց Մակոլեյի քույրերին և եղբայրներին ևս մտցնել դերասանական աշխարհ։ Շեյնի, Դակոտի և Քրիստիանի կարիերան շատ շուտ ավարտվեց, իսկ Քուինը «Լավ որդին» ֆիլմում խաղաց Մակոլեյի քրոջ դերը։ Քուինը դեր ստացավ նաև «Երազանք պահող փոքրիկը» մուլտսերիալում, որից հետո նրա կարիերան նույնպես ավարտվեց։ Դերասանական ճանապարհը կարողացան շարունակել միայն Կիրան և Ռորին, ովքեր սկզբում նկարահանվեցին Մակոլեյի հետ։

Կարիերայի մայրամուտը

խմբագրել

Մակոլեյի հոր պահանջները (Մակոլեյի նկարահանման դիմաց վճարել միլիոններ) Մակոլեյի կարիերան կանգնեցրին լուրջ վտանգի առջև. հոլիվուդյան պրոդյուսերները չէին ցանկանում վերցնել Կալկինին միլիոնների դիմաց։ Բացի դրանից «Հոր հետ» ֆիլմում նա նոմինացվեց «հակա-Օսկար» մրցանակին և ստացավ Ոսկե Ազնվամորի «Ամենավատ տղամարդու դերը» տիտղոսում 1995 թվականին։ Այս անհաջողությունների հետ մեկտեղ խնդիրներ ծագեցին նաև ընտանիքում, որտեղ Պատրիսիայի և Քրիստոֆերի միջև վեճեր առաջացան՝ Կալկինին հատկացվող գումարների բաժանման հարցում (այս ժամանակ Կալկինի վաստակած ընդհանուր գումարը կազմում էր 35 միլիոն դոլար)։ Բացի այդ Քրիստոֆերը ստիպում էր, որ Կալկինը նկարահանվի ֆիլմերում, չնայած նրան, որ տղան շատ է հոգնում վերջին ժամանակները («Տերը» և «Հոր հետ» ֆիլմերի նկարահանումները անցկացվում էին զուգահեռ)։ Ծնողների միջև վեճերի պատճառով Կալկինը 1996 թվականին որոշում է կայացնում որոշ ժամանակով թողնել նկարահանումները (նա 13 տարեկան էր, իսկ «Հարուստ Ռիչին» դարձավ նրա վերջին մանկական ֆիլմը)։

1995 թվականի հունիսին Պատրիսիան բաժանվեց Քրիստոֆերից՝ պատճառաբանելով, որ նա վերջ դրեց որդու կարիերային՝ վերջնականապես զրկելով նրան ամրապնդվելու հնարավորությունից։ Կարիերան վերսկսելու մասին Կալկինը շատ մտածեց։ Իրական պատմության հիման վրա նկարահանվելու էր ֆիլմ, որտեղ Կալկինին առաջարկվում էր թմրամոլ-հիստերիկի դեր։ Ֆիլմը կոչվում էր «Հրեշների տեսիլք»։ Մակոլեյի համար սա նոր հնարավորություն կլիներ ապացուցելու բոլորին և առաջին հերթին ինքն իրեն, որ նա դերասան է։

Անձնական կյանքը

խմբագրել
 
Միլա Կունիս

1998 թվականի հունիսի 21-ին Մակոլեյը ամուսնացավ դերասանուհի Ռեյչել Մայների հետ։ Նրանք ծանոթացել են Նյու Յորքի մանկական դպրոցում, որտեղ սովորել են միասին։ Ամուսնության ժամանակ երկուսն էլ 17 տարեկան էին։ Ռեյչելը դերասանուհի էր և նկարահանվում էր սերիալներում։ Այս ամուսնությանը վիճակված էր 2 տարվա կյանք։ Իրական ընտանեկան կյանքին նրանցից ոչ ոք պատրաստ չէր։ Հարաբերությունները դադարեցին 2000 թվականին, իսկ 2002 թվականին բաժանվեցին։ 2002 թվականի մայիսից հանդիպում էր Միլա Կունիսի հետ, բայց 2011 թվականի հունվարի 3-ին Կունիսի հրապարակախոսը հաղորդագրություն էր թողել, որ Կալկինը և Կունիսը բաժանվել են, սակայն մնացել են լավ ընկերներ։

2008 թվականին մահացավ Մակոլեյի մեծ քույրը՝ Դակոտան։ Նրան հարվածել էր ավտոմեքենան։ Դակոտային տեղափոխել էին հիվանդանոց, բայց հաջորդ օրը նա մահացավ։ 2012 դեկտեմբերի 21-ին լուրեր տարածվեցին, որ Կալկինը ինքնասպանության փորձ է կատարել։ Պատճառը Կունիսի հետ հարաբերությունների խզումն էր։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Դերասանուհի Բոնի Բեդելիան (անգլ.՝ Bonnie Bedelia) Մակոլեյի հորաքույրն է։
  • Մակոլեյը Մայքլ Ջեքսոնի լավագույն ընկերն է եղել։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1985 «Կեսգիշերին» (The Midnight Hour )
  • 1989 «Հորեղբայր Բաք» ( Uncle Buck)
  • 1989 «Կտեսնվենք առավոտյան» ( See You in the Morning)
  • 1990 «Տանը մենակ» (Home Alone)
  • 1990 «Ջեյքոբի աստիճանները» (Jacob’s Ladder)
  • 1991 «Իմ աղջիկը» ( My Girl )
  • 1992 «Տանը մենակ 2. Նյու Յորքում» (Home Alone 2։ Lost in New York)
  • 1993 «Լավ որդին» ( Good Son)
  • 1994 «Հոր հետ» (Getting Even with Dad)
  • 1994 «Հարուստ Ռիչին» (Ri¢hie Ri¢h )
  • 1994 «Տերը» ( The Pagemaster)
  • 2003 «Հրեշների տեսիլք» ( Party Monster)

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակոլեյ Կալկին» հոդվածին։