Մարցին Զալեսկի (լեհ.՝ Marcin Zaleski, 1796, Կրակով - 1877, Վարշավա), լեհ նկարիչ։

Մարցին Զալեսկի
Marcin Zaleski
Zaleski Self-portrait.jpg
Ծնվել է1796[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրԿրակով, Հաբսբուրգի միապետություն
Վախճանվել էսեպտեմբերի 16, 1877(1877-09-16)[2][4][5]
Մահվան վայրՎարշավա, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունԼեհաստան
Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարիչ, համալսարանի պրոֆեսոր և լուսանկարիչ
Թեմաներգեղանկարչություն
Marcin Zaleski Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մարցին Զալեսկին ծնվել է 1796 թվականին Լեհաստանի Կրակով քաղաքում։ Եղել է ինքնուս, թատրոնում աշխատել է դեկորատորի օգնական, իսկ աշխատանքից հետո պատճենել է կտավներ։ Մարցինը ուսում է ստացել՝ Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում: 1830 թվականից բնակվել է Վարշավայում: Եղել է Նոյեմբերյան ապստամբության ականատեսը, որի իրադարձությունները պատկերել է իր նկարներում (բայց առաջին պլանում միշտ եղել է ճարտարապետությունը)։

1840-ական թվականներին մեկնել է Վիլնո և Նիկոլայ I կայսեր համար ստեղծել լեհական ամրոցների պատկերներով կտավներ։

Նրա աշխատանքները ցուցադրվել են Վարշավայի ազգային թանգարանում, Ադամ Միցկևիչի անվան թանգարանում[8] և Գոմել Պալատում[9]:

1846 թվականից Մարցին Զալեսկին եղել է Վարշավայի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Մարտին Զալեսկի // Ռուսերեն կենսագրական բառարան

ԾանոթագրություններԽմբագրել