Մարտին Կասյան

հայ խորհրդային մեխանիկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասյան (այլ կիրառումներ)

Մարտին Վահանի Կասյան (սեպտեմբերի 14, 1905(1905-09-14)[1][2], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1995(1995-10-25)[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960

Մարտին Կասյան
Ծնվել էսեպտեմբերի 14, 1905(1905-09-14)[1][2]
Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 25, 1995(1995-10-25)[2] (90 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ[1] և Գիտություն և տեխնիկա[1]
Գործունեության ոլորտմեքենաշինություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1928)[1]
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1943)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1928)։ 1949 թվականից Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է։ 1955 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1957-1961 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի պետական գիտատեխնիկական կոմիտեի (ՊԳՏԿ) նախագահը և ԽՍՀՄ ՊԳՏԿ-ի անդամ։

 
Մարտին Կասյանի հուշատախտակը Բաղրամյան 56 հասցեում

1963 թվականից հասարակական կարգով եղել է «Գիտություն և տեխնիկա» պարբերականի գլխավոր և Հայկական ՄԱՀ ԳԱ տեղեկագրի տեխնիկական գիտությունների բաժանմունքի պատասխանատու խմբագիր։ Հիմնականում զբաղվել է մետաղների կտրման և մեքենաշինության տեխնոլոգիայի հարցերով. մետաղների կտրման պրոցեսները կառավարող ֆիզիկական հիմունքների հայտնաբերմամբ, ռեժիմային դաշտի՝ մեքենաների շահագործման պայմաններում լծորդների որակը և դրանց երկարակեցությունը որոշող օպտիմալ պարամետրների սահմանմամբ։ Ստեղծել է բնական քարերը (այդ թվում բազալտները) մշակող հատուկ հաստոցներ[4]։

Երկեր խմբագրել

  • Մետաղների կտրման հիմունքները, 2 հրատարակություն, Երևան, 1961 (համահեղինակ)։
  • Оптимизация режимов резания при решении технологических задач, Е., 1981 (համահեղինակ)[5]

Գրականություն խմբագրել

  • Мартын Ваганович Касьян. Библиография, Е., 1975.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մարտին Կասյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 275