Բարբարա Բեյն

ամերիկացի դերասանուհի

Բարբարա Բեյն (անգլ.՝ Barbara Bain, սեպտեմբերի 13, 1931(1931-09-13)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2], իրական անուն՝ Միլիսենթ Ֆոգել, (անգլ.՝ Millicent Fogel)), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակի եռակի դափնեկիր՝ «Դրամատիկ հեռուստասերիալում կանացի լավագույն դեր» անվանակարգում։

Բարբարա Բեյն
Barbara Bain.jpg
Ծնվել էսեպտեմբերի 13, 1931(1931-09-13)[1] (90 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունմոդել, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Մարթին Լանդաու
Երեխա(ներ)Juliet Landau? և Susan Landau Finch?
Պարգևներ և մրցանակներՓրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար Փրայմթայմ Էմի մրցանակ՝ դրամատիկ հեռուստասերիալներում կնոջ լավագույն դերի համար և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Կենսագրություն և գործունեությունԽմբագրել

Բարբարա Բեյնը ծնվել է Չիկագոյում[3]։ Սոցիոլոգիայի բնագավառում բարձրագույն կրթությունը ստացել է Ուրբանա Շամպեյնում գտնվող Իլինոյսի համալսարանում։ Ուսումն ավարտելուց հետո ապագա դերասանուհին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ պարի դասերի է հաճախել հայտնի Մարթա Գրեմի մոտ։ Հետագայում Բեյնը գումար է վաստակել պարուհի և մոդել աշխատելով։ Նրա դերասանական կարիերան մեկնարկել է հանրահայտ Լի Ստրասբերգի դերասանական ստուդիայում մարզումներից հետո։

Նա առավել հայտնի է Սինամոն Քարթերի դերով՝ «Առաքելությունն անիրագործելի է» դասական հեռուստասերիալում, որում նա նկարահանվել է 1966-1969 թվականներին։

1968 թվականին այդ դերը դերասանուհուն բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ և երեք «Էմմի» մրցանակ՝ 1967, 1968 և 1969 թվականներին[4]։

Դրանից հետո նա նկարահանվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում։

Վերջին տարիներին նա հիմնականում էկրաններին հայտնվել է որպես հրավիրված աստղ հայտնի սերիալների դրվագներում, ինչպիսիք են «C. S. I.: հանցագործության վայր» և ուրիշներ։

1957-1993 թվականներին Բարբարա Բեյնն ամուսնացած է եղել դերասան Մարտին Լանդաուի հետ։ Ամուսնության արդյունքում ունեցել է երկու դուստր՝ Սյուզան Լանդաու Ֆինչը, որը դարձել է քասթինգի պրոդյուսեր և տնօրեն, և Ջուլիետ Ռոուզ Լանդաուն, որը, ինչպես և ծնողները, դերասանուհի է դարձել։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել