Մարտին Ակողլյան

հայ նկարիչ

Մարտին (Մարկոս) Նուբարի Ակողլյան (մարտի 6, 1958(1958-03-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Մարտին Ակողլյան
Ծնվել էմարտի 6, 1958(1958-03-06) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1977)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
 Martin Akoghlyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարտին Ակողլյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը։ 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ, Հայաստանի նկարիչների միության գեղանկարի բաժնի բյուրոյի անդամ։

Մարտին Ակողլյանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում, Երևանի պատմության թանգարանում, Լաչինի պետական թանգարանում, ”Wentworth Gallery»-ում (ԱՄՆ), և Հայաստանի, Անգլիայի, Կանադայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լիբանանի, Շվեյցարիայի, Մայք Բարոյանի (Շվեյցարիա), Վլադիսլավ Կուզնեցովի (Մոսկվա), Օլեգ Բաբաջանյանի (Երևան), Ժան Մարի Բոսիի (Շարդոնե) և Պինո Չաչոյի (Պալերմո) մասնավոր հավաքածուներում[1]։

Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել

  • 1997-2000 մասնակցել է մի շարք միութենական և հոբելյանական ցուցահանդեսների
  • 2001 «Դանթե Ալիգերի» բիենալե, Իտալիա, Ռավեննա
  • 2001 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին
  • 2003 Արցախ, Բերձոր
  • 2009 Երևանի 2791-ամյակին նվիրված ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան
  • 2004 Խմբակային ցուցահանդես Փարիզ,աճուրդի կենտրոն
  • 2004 խմբակային ցուցահանդես Թեքեյան կենտրոն (Երևան)։
  • 2007 խմբակային ցուցահանդես' Ժողովրդական արվեստի թանգարան(Երևան)։
  • 2009 խմբակային ցուցահանդես նվիրված Երևանի 2791 ամյակին (Երևանի քաղաքապետարան)։
  • 2010 Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ
  • 2011 Անի քաղաքի 1050-ամյակին նվիրված ցուցահանդես
  • 2011 «Հայաստանի գույները», Եգիպտոս
  • 2010 «Սյունիքի գարնանային գույները», Երևան, «Փյունիկ» հիմնադրամ և Լոռվա Ձոր հայրենակցական միություն
  • 2011 «Հայկական ներկապնակ» միջազգային սիմպոզիում, հայ, ռուս, բելառուս նկարիչների մասնակցությամբ, Հայաստան, Արցախ, «Փյունիկ» հիմնադրամ և Լոռվա Ձոր հայրենակցական միություն
  • 2012 «Հայկական ներկապնակ» Օձուն, «Փյունիկ» հիմնադրամ և Լոռվա Ձոր հայրենակցական միություն
  • 2012-2014 թթ.խմբակային ցուցահանդեսներ (ՀՀ նկարիչների միություն)
  • 2014 Խմբակային ցւցահանդես նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 23-րդ տարեդարձին (Ստեփանակերտ)
  • 2015 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին (Հայաստանի նկարիչների միություն)։ 2015 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին (Երևանի Արաբկիր վարչական շրջան)
  • 2016 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին (Երևան)։
  • 2017 Խմբակային ցուցահանդես՝ նվիրված Հ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակին (Ստավրոպոլի մարզ, քաղ.Պյատիգորսկ)

Անհատական ցուցահանդեսներ խմբագրել

  • 2007 «Հայ ART» մշակութային կենտրոն, Երևան
  • 2012 «Հայ ART» մշակութային կենտրոն, Երևան
  • 2016 Գորիսի քաղաքային պատկերասրահ

Ստեղծագործություններ խմբագրել

  • Հուշերս, 1998
  • Արծվաքար, 2005
  • «Զորաց քարեր» շարքից, 2007
  • Մասիս լեռան կենվորը, 2004
  • Հայկ նահապետ, 2004
  • Անավարտ վերջ, 2004
  • Սիմֆոնիա. Բջնի, 2005
  • Մեր ափը, 2005
  • «Գառնու ձորը» շարքից, 2007
  • Օշականի ձոր, 2005
  • Ճգնավորաց ձոր, 2007

Պատվոգրեր, շնորհակալագրեր խմբագրել

  • 2003 Արցախ, Բերձորի պետական թանգարանի կողմից-շնորհակալագիր
  • 2007 «Հայ ART» մշակութային կենտրոնի կողմից-շնորհակալագիր
  • 2009 Երևանի քաղաքապետի կողմից, Երևանի 2791-ամյակի առթիվ-շնորհակալագիր
  • 2009 Հայաստանի մշակույթի նախարարի կողմից Երևանի 2791-ամյակի առթիվ շնորհակալագիր
  • 2011 Հայկական ներկապնակ (Միջազգային փառատոն-դիպլոմ)
  • 2012 «Հայ ART» կենտրոն շնորհակալագրեր
  • 2016 Tele-Trade կազմակերպության կողմից դափնեկրի վկայական
  • 2017 Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Հայ համայնքի նախագահի-շնորհակալագիր
  • 2017 Ռուսաստանի Դաշնության Հայերի միության նախագահի -հոբելյանական շքանշան

Մեջբերումներ Մարտին Ակողլյանից խմբագրել

  Մարդուն ծնած հողի ուժն իր ազդեցությամբ երբեմն այնքան զորեղ կարող է լինել, որ այն ամբողջությամբ կարող է կլանել ամենը, ինչով ապրում ու շնչում է նա... Այս նկարչի ստեղծագործության մեջ յուրաքանչյուր թեմա, ձև, լինի դա պատմական ժանր, բնանկար կամ կոմպոզիցիա` ամեն-ամենը ներծծված է հայրենիքի հանդեպ պաշտամունքով, այս բոլոր ստեղծագործություններից հայեցիության շունչն է բուրում ու հայոց պատմության ներբողումը։ Եվ մեզ մնում է միայն խմբավորել կամ դիտել նկարչի ստեղծագործության զարգացումը պատմական ժանրից դեպի բնանկար, որտեղից էլ` նկարչի ողջ ասելիքն իր մեջ պարունակող` մեծ կտավի կոմպոզիցիոն ստեղծագործություն...
- Անուշ Հակոբյան[2]։
 

Մատենագիտություն խմբագրել

  • Հայկական ներկապնակ, «Վերածնունդ», 2015
  • Մրցանակաբաշխություն 2013 Կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների համար, Երևան, 2013
  • «Հայաստանի կերպարվեստը», Մոսկվա, «Գալարտ», 2012
  • «Հազարան հավք» (նկարազարդումներ), Երևան «Լուսապսակ», 2012
  • ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան քաղաքի պատմության թանգարանին Երևանաբնակ ժամանակակից նկարիչների նվիրաբերած ստեղծագործությունների ալբոմ, Երևան. 2009
  • «Եռաձայն», Երևան, ՀԳՄ հրատարակչություն, 2008
  • Dante in Armenia, Centro Dantesco dei Frati Minori Conventuali, Ravenna, 2001
  • Ազդակ օրաթերթ
  • Մարտին Ակողլյան, Կատալոգ, 2007
  • Հայկական ազգային երաժշտական գանձարան (շուրջ 100 նկարազարդում), «Մշակութային վերածնունդ» հիմնադրամ, 2015

Պատկերասրահ խմբագրել

Ծաղրածուն աշնանը նկարաշար խմբագրել

Գրքերի նկարազարդումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարտին Ակողլյանի կենսագրությունը anunner.com կայքում
  2. Մարտին Ակողլյան, Կատալոգ, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել