Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկ (այլ կիրառումներ)

«Մարտիկ» (անգլ.՝ Warrior)` սպորտային դրամա, ռեժիսոր՝ Գևին Օ Քոնոր, ընդհանուր մենամարտերի մասին։ Գլխավոր դերերում են Ջոել էդգերտոնը և Թոմ Հարդիը, երկրորդական դերում Նիկ Նոլթի - գլխավոր հերոսների հայրը, որը այդ դերի համար արժանացել է «Օսկար» մրցանակին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 9-ին։

Մարտիկ
անգլ.՝ Warrior
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրդրամա
Թեմաանհաջող ընտանիք, հարբեցողություն և ընդհանուր մենամարտեր
Թվական2011
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳևին Օ Քոնոր
ՊրոդյուսերԳևին Օ Քոնոր
Գրեգ Օ Քոնոր
Սցենարի հեղինակԿլիֆ Դորման
Գևին Օ Քոնոր
Էնթոնի Տամբակիս
ԴերակատարներՋոել Էդգերտոն
Թոմ Հարդի
Նիկ Նոլթի
Ջենիֆեր Մորիսոն
Ֆրենկ Գրիլո
ՕպերատորՄասանոբու Կատայանգի
ԵրաժշտությունՄարկ Այիշեմ
ՄոնտաժՋոն Գիլրոյ
Պատմվածքի վայրՓիթսբուրգ
Նկարահանման վայրՆյու Ջերսի և Փիթսբուրգ
ԿինոընկերությունLionsgate
Mimran Schur Pictures
Solaris
Filmtribe
Տևողություն139 րոպե
Բյուջե25 միլիոն $
Շահույթ23 միլիոն $[1]
Պաշտոնական կայքէջ
 Warrior (2011 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Թոմ Քոլոնը (Թոմ Հարդի) տասնչորս տարի բացակայելուց հետո վերադառնում է երբեմնի հարբեցող, անանուն հարբեցողների ընկերության մեջ ոտք դրած հոր` Պեդիի (Նիկ Նոլթի) մոտ։ Թոմը գալիս էր զայրացած այն պատճառով, որ իր հայրը չի ուզում նրանց հետ խմել և չի հավատում նրան որ Քոնլոն մեծը թողել է կործանարար սովորությունը։ Հաջորդ օրը Թոմին գրանցվում է մոտակա սպորտային դահլիճում, որտեղ հաղթում է պրոֆեսիոնալ մարտիկ Երրիկ Գրայմսին՝ «վայրենի շուն » մականունով(Էրիկ Էպլ)։ Մարտից հետո Թոմին խնդրում է իր հորը, որ նա օգնի իրեն մարզվելու հարցում, որպեսզի նա հաղթի «Սպարտա» կոչվող մրցաշարում, այն պայմանով, որ նրանք պետք է փորձեն կարգի բերել իրենց անձնական հարաբերությունները։

Այդ ժամանակ մեծ որդի Պեդին և նրա եղբայր Թոմի՝ Բրենդանը (Ջոել Էդգերտոն)՝ ֆիզիկայի ուսուցիչը և UFC-ի մեծ մարտիկը, կանգնում են ֆինանասական սնանկության խնդրի առաջ։ Եթե Բրենդանը բանկին չվճարեր երեք ամսվա ընթացքում, գույքի առգրավվում տեղի կունենար։ Փորձելով ապահովել կնոջը՝ Տեսին (Ջենիֆեր Մորիսոն) և երկու երեխաներին, Քոնլոնը վերադառնում է ռինգ։ Առաջին մարտից հետո խոսակցությունները Քոնլոնի այդպիսի հոբբի մասին տարածվեց ամբողջ դպրոցում, որը հանգեցնում է ղեկավարության այն որոշմանը, որ նրան ազատում են նրան աշխատանքից։ Չգտնելով ուրիշ տարբերակ, Բրենդանը դիմում է իր հին ընկեր Ֆրենկ Կամպանեին (Ֆրենկ Գրիլո),որպեսզի նա սկսի իրեն մարզել։ Դրանից հետո մարզիկը մասնակցում է մրցաշարին ստանալով ոտքի լուրջ վնասվածք, Կամպանան նրան փոխարինում է Բրենդանի հետ։

Պեդին այցելում է Բրենդանին, որպեսզի հայտնի նրան Թոմիի վերադարձի մասին, բայց նա չի ուզում ոչ մի կապ ունենալ հոր հետ։ Բրենդանը ասում է, որ ներել է նրան, բայց դեռ առաջվա պես չի վստահում նրան։ Այդ ամենից հետո Բրենդանը նկատում է, որ «Սպարտա» մրցաշարում նա շուտով կռվելու է իր եղբոր հետ։ Քոնլոնը կազմակերպում է նրան հանդիպումը, որի ժամանակ նա իմանում է, որ իր եղբայրը չի կարողանում ներել նրան այն բանի համար, որ նա մնացել է իր հոր հետ այն ժամանակ երբ նրա մայրը բաժանվել է հորից։

Հենց այդ ժամանակ էլ այն տեսահոլովակը, որում Թոմին ծեծում է «Վայրենի շանը» տարածվում է ամբողջ համացանցով, դառնալով YouTube-ի հոլովակների ամենաշատ դիտվածներից մեկը։ Նրան նկատում է այն ծովային զինծառայողը, որին Թոմին փրկել էր Իրաքի պատերազմի ժամանակ։ Տեղեկությունը՝ հերոս-փրկիչի մասին տարածվում է ակնթարթորեն ամբողջ զանգվածային լրատվության միջոցներում և Թոմիի երկրպագուների թիվը սկսում է արագ մեծանալ, նրան նաև երկրպագում էր ամբողջ Ամերիկյան ծովային հետևազորը։ Պեդին՝ իր հերթին, հայտարարում է այն մասին, որ հպարտ է իր որդով, բայց նա առանց հարգանքի և վրդոհված վիրավորում է հորը։ Քոնլոն Մեծը հեռանում է հյուրանոցային իր համարից և հարբում է։ Մի քանի օր անց CNNը պարզում է, որ Թոմի Քոնլոնը դասալիք է, որը փախել է Իրաքում տեղի ունեցող պատերազմներից և այդ ծովային զինվորի կյանքը փրկել է պատահական։ «Սպարտա» մրցույթի ժամանակ գալիս է ոստիկանությունը և մրցույթի ավարտից հետո ձերբակալում է Քոնլոնին։

«Սպարտան » վերջապես սկսվում է։ Թոմին հաղթանակ է գրանցում հենց առաջին ռաունդում, մենամարտելով Բրենդանի ոճով՝ մտածկոտ և հանգիստ։ Եղբայրները հաղթանականեր են գրանցում ամեն անգամ, կիսաեզրափակչում Բրենդանը հաղթանակ է գրանցում Կոբը մարտիկի հետ՝ ռուս։ Եղբայրները իրար են հանդիպում ֆինալում։ Թոմին առաջին րոպեներին սկսում է հարձակվել, իր ամբողջ կատաղությունը թափելով եղբոր վրա, Բրենդանը պաշպանվում է, ինչպես կարողանում է։ Մարտի ամենաթեժ պահին Բրենդանը կոտրում է Թոմիի ուսը և նա այլև չի կարողանում արդյունավետ մենամարտել։ Չնայելով Բրենդանի խնդրանքներին, որպեսզի նա հանձնվի, ոչ մեկը չի ցանկանում հանձնվել, նրանք հասնում են մինչև 5-րդ ռաունդ։ Վերջին ռաունդի վերջում Բրենդանը սկսում է ճնշել նրան ասելով, որ սիրում է իրեն։ Թոմին հանձնվում է և «Սպարտա» մրցույթի հաղթող է ճանաչվում Բրենդան Քոնլոնը։ Ֆիլմի վերջամասում Բրենդանը և Թոմին քայլում են իրար գրկած, իսկ նրանց վրա է նայում ժպտացող հայրը։

Դերերում խմբագրել

Դերասան Կերպար
Ջոել Էդգերտոն Բրենդան Քոնլոն
Թոմ Հարդի Թոմի Ռուարդան/Քոնլոն
Նիկ Նոլթի Պեդի Քոնլոն
Ջենիֆեր Մորիսոն Տես Քոնլոն
Ֆրենկ Գրիլո Ֆրեն կամպանա
Քուրտ Էնգլ Կոբա
Ջեյք Մակլաֆին Մարկ Բրեդֆորդ
Ֆերնանդո Չիեն Ֆենրոյ
Նոա Էմերիխ Դեն Թեյլոր
Քևին Դան Ջո Զիմո
Դենզել Ուիտակեր Ուսանող
Մաքսիմիլիանո Էռնանդես Քոլդ Բոյդ
Էրիկ Էպլ Կատաղած շուն
Վանեսա Մարտինես Պուպար Ֆերնանդես
Նեյդ Մարկվարդ Կառլ Կրապեր
Էնթոնի Ջոնսոն Օրլանդո Լի (կեսգիշեր)
Բրայան Քալեն ինքը
Սեմ Շերիդան ինքը

Արձագանքներ խմբագրել

Ֆիլմը ստացել է հիմնականում դրական արձագանքներ։ Rotten Tomatoes էջի համաձայն 166 գրախոսությունններից 83 % քննադատները ֆիլմին տվել են դրական գնահատականներ։ Ընդհանուր համերաշխություն - «Մարտիկ» ֆիլմը օգտագործում են տարբեր կլիշե ժանրերի համար, բայց գերազանցում է իր մարտական տեսարաններով և դերասանների խաղով[2]։ Էբերտ Ռոջերը ֆիլմին տվել է 3 աստղ՝ 4-ից, դրա հետ մեկտեղ նշելով, որ շատ քիչ ֆիլմեր կան, որոնցում հանդիսատեսը ցանկանում է երկու կողմերի հաղթանակը։ Նաև նա վերցրել է Օ Քոնորի ռեժիսորական և Նիկ Նոլթիի դերասանական խաղը[3]։ Օսկարի 84-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը պայքարում էր «երկրորդ պլանի լավագույն դերասանի համար» (Նիք Նոլթի) Նոլթին նաև նոմինացվել է ԱՄՆ-ի գիլդիայի կինոդերասանների մրցանակի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Warrior(2011)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  2. «Warrior (2011)». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  3. «Warrior». Roger Ebert. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտիկ (ֆիլմ)» հոդվածին։