Մաքսիմիլիանո Էռնանդես
Մաքսիմիլիանո Էռնանդես (սեպտեմբերի 12, 1973, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Նա հայտնի է Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմերում Գործակալ Ջասփեր Սիթվելի և «Ամերիկացիները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում մարմնավորած ոստիկանական բաժանմունքի գործակալ Քրիս Ամադորի կերպարներով։
![]() անգլ.՝ Maximiliano Hernández | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1973 (49 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, սցենարիստ և թատերական ռեժիսոր |
Վաղ տարիներԽմբագրել
Ծնվելով Նյու Յորք-ի Բրուկլին քաղաքում, Էռնանդեսը սկսել է դերասանություն անել դեռևս ավագ դպրոցի տարիներին[1] Նա սեղմ կերպով դերասանական արվեստը սովորել է Լեոնարդ Դեյվիս կենտրոնում, կատարողական արվեստի բաժնում[2] և աշխատել, որպես բեմի դերասան՝ մինչ Լոս Անջելես, Կալիֆորնիա տեղափոխվելը[1]։
ԿարիերաԽմբագրել
Իր կարիերայի վաղ տարիներին Էռնանդեսը նկարահանվել է «Օրենք և կարգ», «24» և «Թվեր» հեռուստասերիալներում, ինչպես նաև «Հյուրանոց շների համար» ֆիլմում[1][2]։ Նա կամեոներ է ունեցել «Արժանապատվություն և հաղթանակ» և «Զինվոր» ֆիլմերում, որոնց երկուսի ռեժիսորն էլ եղել է Ջեյվին Օ'Քոննորը[3]։
Էռնանդեսը կարճ ելույթներ ունեցավ, որպես Marvel Comics-ի կերպար Ջասփեր Սիթուել՝ 2011 թվականի «Թոր» և 2012 թվականի «Վրիժառուները» ֆիլմերում[4]։ Այդ դերով նա կրկին հանդես եկավ Marvel One-Shots կարճամետրաժ ֆիլմերում՝ «Խորհրդատու» և «Item 47»[2][5], «S.H.I.E.L.D.-ի գործակալները» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում[6] և 2014 թվականի «Կապիտան Ամերիկա։ Ջմռան զինվորը» ֆիլմում[4]։
2013 թվականին նա հայտվում է «Ամերիկացիները» սերիաի առաջին եթերաշրջանում, որպես Քրիս Ամադոր, ով ոստիկանական աշխատակից է։ Նրան ծրագրի մեջ ընդգրկել է Ջեյվին Օ'Քոննորը, ով եղել է առաջին սերիայի ռեժիսորը[3]։ Էռնանդեսը լքում է հեռուստասերիալն իններորդ սերիայից հետո[7]։ Grantland-ի Էնդի Գրինուոլդը Հենդանդեսի խաղը նկարագրեց, որպես «հրաշալի աշխատանք, ով մի քանի սերիաների ընթացքում կարողացավ ստեղծել տպավորիչ ու հիշվող կերպար»[8]։
2015 թվականին Էռնանդեսը «Սիսարիո» էքշն-թրիլեր ժանրի ֆիլմում մարմնավորեց նահանգային ոստիկանի դերը։
ՖիլմագրությունԽմբագրել
ՖիլմԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1999 | «Կիսայեփ արիություն» | Քրոսս | |
2000 | «Յարդեր» | Բուֆետապան | |
2006 | «Դաստիարակ» | Ակումբի դասալիք | |
2008 | «Արժանապատվություն և հաղթանակ» | Կարլոս Բրեյգոն | |
2009 | «Հյուրանոց շների համար» | Ոստիկան Մայք | |
2011 | «Թոր» | Գործակալ Ջասփեր Սիթուել | |
2011 | «Զինվոր» | Քոլթ Բոյդ | |
2011 | «Խորհրդատու» | Գործակալ Ջասփեր Սիթուել | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | «Վրիժառուները» | Գործակալ Ջասփեր Սիթուել | |
2012 | «Item 47» | Գործակալ Ջասփեր Սիթուել | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | «ՆոյիԹրոբա» | Վիկտոր | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | «Կայսրական երազներ» | Դետ․ Էռնանդես | |
2014 | «Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը» | Գործակալ Ջասփեր Սիթուել | |
2015 | Սիսարիո | Սիլվիո |
ՀեռուստասերիալներԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1997 | «Օրենք և կարգ» | Լեո Ռամոս | 1 սերիա |
1999 | «Օրենք և կարգ» | Վիկտոր Սաբո | 1 սերիա |
2004 | «Օրենք և կարգ։ Քրեական դիտավորություն» | Նունես | 1 սերիա |
2005 | «Օրենք և կարգ» | Տեոֆիլլո | 1 սերիա |
2006 | «Օրենք և կարգ։ Երդվյալ ատենակալների հանցափորձը» | Ոստիկան Միգել Մոնտես | 1 սերիա |
2006 | «Կոնվեկցիա» | Բերնարդ Ակոսիա | 1 սերիա |
2006 | «Ինը» | Կարլոս Վեգա | 1 սերիա |
2006 | «Շնաձուկ» | Ֆրեդդիե Հոուփեր | 1 սերիա |
2007 | «Թվեր» | Ռիկո | 1 սերիա |
2007 | «K-քաղաք» | Բիլլի "K-9" Ֆաուստ | 1 սերիա |
2009 | «24» | Դոննի Ֆոքս | 2 սերիաներ |
2009 | «Սաութլենդ» | Անտոնիա | 1 սերիա |
2010 | «Տերրիերներ» | Ռեյ | 2 սերիաներ |
2011 | «Փակողը» | Ռեյմոդ Էգուիր | 1 սերիա |
2011 | «Զանգ» | Քննիչ Թաուերս | 5 սերիաներ |
2013 | «Ամերիկացիները» | Քրիս Ամադոր | 9 սերիաներ |
2013 | «S.H.I.E.L.D.-ի գործակալները» | Գործակալ Ջասթեր Էթուել | 3 սերիաներ |
2014 | «Վերջին նավը» | Հիվանդանոցի գլխավոր բժիշկ | 6 սերիաներ |
2014 | «Քայլող մահը» | Բոբ Լեմսոն | 2 սերիաներ |
2015 | «Աստծո ձեռքը» | Թոբի Քլեյ |
Արտաքին հղումներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 «Մաքսիմիլիանո Էռնանդես, սուպերհերոս լատինացիների համար»։ Latin American Herald Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-23-ին։ Վերցված է Մարտի 30, 2013
- ↑ 2,0 2,1 2,2 «"Item 47"-ի դերասան Մաքսիմիլիանո Էռնանդեսը կխաղա մի դեր, որն իրեն կդարձնի էքշն հերոս»։ NBC Latino։ Սեպտեմբերի 24, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է Մարտի 30, 2013
- ↑ 3,0 3,1 «Ջես Բրեդֆորդը և Մաքսիմիլիանո Էռնանդեսը խոսում են Marvel-ի «Item 47»-ի մասին»։ Superherohype։ Հուլիսի 30, 2012։ Վերցված է Մարտի 22, 2014
- ↑ 4,0 4,1 «Ֆիլմի լսումներ։ Seth Rogen Scores 'The Interview', 'Endless Love' Remake Gets Leads & 'Winter Soldier' Sees An Agent Return»։ Deadline.com։ Մարտի 21, 2013։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է Մարտի 21, 2013
- ↑ «Առաջին տպավորությունն։ Թոր 3D Blu-ray-ի հատուկ հավելումները»։ IGN։ Օգոստոսի 29, 2011։ Վերցված է Հունվարի 13, 2014
- ↑ «Declassifying Marvel's Agents of S.H.I.E.L.D.: The Hub»։ Marvel.com։ Հոկտեմբերի 24, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 24, 2013
- ↑ Stone Abbey (ապրիլի 4, 2013)։ «Maximiliano Hernandez On His 'What the F**k?' Moment on 'The Americans'»։ Hollywood.com։ Վերցված է մարտի 22, 2014
- ↑ ««Ամերիկացիները» 1 եթերաշրջան, սերիա 9․ «Ապահով տուն»»։ Grantland։ Ապրիլի 4, 2013։ Վերցված է Մարտի 22, 2014