Մարտակերտի և Մարտունու հարձակումներ
Մարտակերտի և Մարտունու հարձակումները տեղի ունեցան 1992 թվականի ամառվա վերջ մինչ աշնան սկիզբ Առաջին Արցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում։ Հունիսի 27-ին ադրբեջանական բանակը հարձակում գործեց Ճարտար գյուղի ուղղությամբ։ Այնտեղ գտնվող հրամանատար Մոնթե Մելքոնյանի մարտիկները խրամատներ էին փորել, որպեսզի կասեցնեն ադրբեջանական բանակի առաջխաղացումը։ Հակատանկային ականների կիրառումը ոչնչացրեց ադրբեջանցիների ծանր տեխնիկան և արցախյան բանակին թույլ տվեց դիմադրել հարձակմանը։ Հաջորդ օրվանից ադրբեջանցիների կողմից ձեռնարկվեց ևս մի քանի հարձակում։ Բոլորն էլ կասեցվեցին և հայկական կողմի հաղթանակները վերագրվեցին Մոնթե Մելքոնյանի կազմակերպվածության և հրամանատարական ղեկավարությանը։ [1]
Մարտակերտի և Մարտունու հարձակումները | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան ազատամարտ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]() |
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Մոնթե Մելքոնյան | ? | ||||||
Կողմերի ուժեր | |||||||
? | ?, կործանիչներ, ռազմական մեքենաներ | ||||||
Կորուստներ | |||||||
Հարյուրից ավել | Հայկական կորուստներից ավելին, 20 կործանչ |
ԵԱՀԿ խմբի միջնորդություն խմբագրել
1992 թվականի օգոստոսի վերջին, Հռոմում ԵԱՀԿ-ի կողմից կազմակերպված բանակցությունների դադարեցումից հետո, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններն վերականգնվեցին՝ երկու երկրները համաձայնության եկան Ալմաթիում և զինադադար ստորագրվեց․ ըստ Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբաևի, սեպտեմբերի 1-ից սկսվելու էր Արցախում գտնվող միջազգային դիտորդների կողմից զինադադարի դիտարկումը։
Զինադադարը, ինչպես և մինչ այդ կազմակերպված այլ զինադադարները, խախտվեց մի քանի օրվա ընթացքում, քանի որ կոնֆլիտկի երեք կողմերը կրկին ներքաշվեցին հակամարտության։ Ադրբեջանը մի քանի հաղթանակի հասավ հայկական ուժերի դեմ պայքարելով ինտենսիվ մարտերում, և սեպտեմբերի 7-ին, ըստ հաշվարկների, տիրապետում էր Արցախի 25%-ին՝ Մարդակերտի հյուսիսային շրջանը ներառյալ։ Սեպտեմբերի 23-ին ադրբեջանցիները սկսեցին նոր հարձակում տարբեր ուղղություններից։ Նրանց նպատակն էր փակել Բերձորի մարդասիրական միջանցքը մի հարձակման արդյունքում, որը հարյուրավոր հայ և ադրբեջանցի զինվորների կյանք խլեց։ [2]
Հայկական ուժերը հոկտեմբերի 2-ին գրավում են շրջակայքում ադրբեջանական տիրապետության տակ գտնվող գյուղերը։ Հայկական գրոհը ավարտվեց Կուրապատկինո գյուղակում գտնվող ադրբեջանցիների շտաբի գրավմամբ, այսպիսով վերջ տալովՄարտունու հրետակոծությանը։ Հայկական բանակի մի մասը վերապատրաստվում է անցնում ռուսական բանակի հետ միասին և այդ ընթացքում հայկական բանակը խոցում է մոտ 20 ադրբեջանական կործանիչ «Ստրելա-4» և «Ստրելա-10 » ցամաք-օդ հակաօդային պաշպանիչների կիռարման շնորհիվ։ [1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Melkonian, Markar. My Brother's Road, An American's Fateful Journey to Armenia. New York: I.B. Tauris, 2005
- ↑ The New York Times Company. Azerbaijanis Open a Major Offensive New York Times. September 23, 1992. pg. A15