Մարսուպիլամի (ֆր.՝ marsupilami, ֆր.՝ marsupial «պարկավոր» + ami «ընկեր» բառից), չափազանց հազվադեպ հանդիպող հնարված կենդանի, որի արեալը Ամազոնի հնարված Պալոմբի երկրի ջունգլիներում է։ Մարսուպիլանիի հասակը մոտ մեկ մետր է, գույնը՝ դեղին, սև կետերով[1]։


Marsupilami
Ստեղծման օր«Spirou» ամսագիր, 1952 թվական հունվարի 31
ՍտեղծողԱնդրե Ֆրանկեն

Նկարագրություն խմբագրել

Այս կենդանու բնորոշ առանձնահատկություններն են՝ կառչուն ու երկար պոչը, երբեմն մինչև ութ մետր երկարությամբ (իգական սեռի մոտ այն կարճ է, քան արական սեռի մոտ) և հաճախ օգտագործվում է որպես մի տեսակ փոխադրամիջոց (միաժամանակ կատարում է ոտնափայտերի և հարվածամեղմիչ դեր, այն արական սեռին թույլ է տալիս, որ շարժվեն հաստատուն արագությամբ ծառերի միջով և բարձրանալ ժայռեր, իսկ իգական սեռի ներկայացուցիչներին, ի տարբերություն տղամարդկանց, քայլել ոտքի մատների ծայրով)։ Բացի այդ Մարսուպիլամին իր պոչը կարող է օգտագործել որպես զենք՝ գիշատիչներից, ճոճանակներից և կարթերից պաշտպանվելու համար (դրանով մարսուպիլամիները գրավում է պիրանիաներին), ինչպես նաև սիրատածելու համար։

Մարսուպիլամիների բառապաշարը բավականաչափ աղքատիկ է։ Արական և իգական սեռի ներկայացուցիչները կարող են արտաբերել միայն մեկ բառ՝ «Հուբա՜» և «Հուբի՜»։ Այս կենդանիները բազմանում են՝ տանձաձև ձու դնելով։ Մարսուպիլամիների օրվա ուտելիքը տարբեր է, ժամանակ առ ժամանակ նրանք ուտում են մրգեր, բայց ավելի հաճախ նրանք ուտում են պիրանիաներ։

Պատմություն խմբագրել

Մարսուպիլամիին ստեղծել է նկարիչ Անդրե Ֆրանկենը։ Նրանց մասին առաջին տպագրությունը լույս է տեսել 1952 թվականի հունվարի 31-ին «Spirou» ամսագրում[2]}}</ref>։ Կենդանին անմիջապես ձեռք է բերել ճանաչում և մինչև 1960-ական թվակակնները եղել է բելգիական «Spirou et Fantasio» կոմիքսի հերոսը։ Մարսուպիլամիի երկրորդ գալուստը եղել է 1987[3]՝ կենդանու (այս անգամ իր ամբողջ ընտանիքի հետ միասին) կոմիքսը վերադարձել է Marsu Productions հրատարակչության կողմից, որի վրա, բացի Ֆրանկենի ստեղծածը, աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ և գրաֆիկական վեպի հեղինակներ, ինչպիսիք են Բատեմը, Գրեգը, Յանը, Ֆոշը և Ադամը։ Մարսուպիլամիի մասին կոմիքսները և գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով (ֆլամանդերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն և այլն)։ 1991 թվականին թողարկվել է «Մարսուպիլամիի հանրագիտարանը», իսկ մեկ տարի անց կենդանաբան Ալենա Կվինտարտը կատակով նկարագրել է կենդանու գիտական նկարագրությունը՝ սահմանելով այն որպես Marsupilamus Franquini տեսակ (խաբեությունը շուտով Լոնդոնի կենսաբանները բացահայտել են հասարակությանը)։

Էկրանավորում խմբագրել

Մարսուպիլամիի մասին նկարահանել են երկու մուլտսերիալ և «Ջունգլին է կանչում։ Մարսուպիլամիի փնտրտուքներում» լիամետրաժ ֆիլմը։ Գլխավոր դերերում խաղացել են ֆրանսիացի դերասաններ Ալեն Շաբան, Ջամել Դեբուզը և Լամբեր Վիլսոնը, ինչպես նաև սուպերմոդել Լիա Կեբեդեն։ Ֆիլմի նկարահանումները, որոնք համատեղում էին խաղարկային ֆիլմերի և համակարգչային անիմացիայի տարրերը, տևել են 15 շաբաթ և անցկացվել են Մեքսիկայում (նկարահանումներ բնական պայմաններում), Ֆրանսիայում (տաղավար) և Մալազիայի Բորնեո կղզում (Պալոմբոյի ջունգլիների ընդհանուր նախագիծ)։

Ներկայումս «Ջունգլին է կանչում։ Մարսուպիլամիի փնտրտուքներում» ֆիլմի նկարահանումը համարվում է ամենադրամարկղային ֆիլմը, թողարկվել է ֆրանսիական կինովարձույթում 2012 թվականին։ Այսօր Ֆրանսիայում ֆիլմը դիտել են 5 մլն 225 հազար հանդիսատես (2012 թվականի հուլիսի 19-ի դրությամբ, սա ավելի քան 800 հազար դիտողներով գերազանցել է «Վրիժառուների» (The Avengers) նույն տվյալները և 990 հազարով գերազանցել են «Սառցե դարաշրջան 4» մուլտֆիլմի տվյալները այդ երկրում)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. André Franquin Spirou et les héritiers. — Éditions Dupuis, January 1, 1952. — С. 61. — P. 1. — ISBN 2800100060 (Ֆրանսերեն)
  2. franquin.com. «Franquin-Une vie-1952». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.(Ֆրանսերեն)
  3. en:Marsu Productions

Արտաքին հղումներ խմբագրել