Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Դերասանը ծնվել է Նյոյի սյուր Սեն կումունայում: Նրա հայրը Ժորժ Վիլսոնն է, ով Ֆրանսիայի Ազգային ժողովրդական թատրոնի դերասաններից է[4]: Վիլսոնի հորական տատիկը իռլանդուհի է[5]:

Բացի դերասանական գործունեությունը Վիլսոնը հայտնի է նաև, որպես երգիչ, որը թողարկել է մի քանի սկավառակներ: Օրինակ 1997 թվականին նա թողարկել է «Démons et merveilles» ալբոմը, իսկ 1989 թվականին EMI լեյբլի հետ համագործակցության արդյունքում թողարկվում է «Musicals» ալբոմը, որտեղ Վիլսոնը կատարում է Վեստսայդական պատմությունից հայտնի «Մարիա» երգը, «There But For You Go I»-ը Brigadoon-ից, «The Cafe Song»-ը Les Misérables-ից, «Johanna»-ն Sweeney Todd-ից, «Love Song»-ը Love Life-ից, «It Must Be So»-ն Լեոնարդ Բերնսթայնի Կանդիդայից և "Silly People, "-ը Ստիվեն Սոնդհայմի A Little Night Music-ից: Ալբոմում տեղ են գտնում երգեր նաև ամերիկյան երաժշտական ցանկից («Finishing the Hat»-ը Sunday in the Park with George-ից, «You Do Something to Me»-ը Fifty Million Frenchmen-ից և «Never Will I Marry»-ը Greenwillow-ից):

Որպես ռեժիսոր Վիլսոնը փարիզյան Bouffes du Nord թատրոնում բեմադրել է Ալֆրեդ դը Մյուսեի «Les Caprices de Marianne» պիեսը, իսկ Ավինյոնում և Շայոում Ժան Ռասինի «Բերենիկին»:

Վիլսոնը նաև նկարահանվել է «Calvin Klein» հագուստի բրենդի մի շարք գովազդներում և նաև 1991 թվականին մոդել Քրիստի Տյորլինգտոնի հետ՝ «Eternity» օծանելիքային բրենդի գովազդում:

2006 թվականի հունվարի 2-ին արժանացել է Արվեստի և Գրականության սպայական աստիճանի շքանշանի[6][7]:

2015 թվականին Կանի կինոփառատոնի ժամանակ հանդես է գալիս, որպես կինոտոնակատարության բացման և փակման վարող[8]:

ՄատենագրությունԽմբագրել

  • Lambert Wilson & Hervé Pons. Entretiens. — Monaco-Paris: Le Rocher, 2009. — 157 p. — ISBN 978-2268067155(ֆր.)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել