Բացել գլխավոր ցանկը

Վերա Կլավդիևնա Զվյագինցևա (1894, նոյեմբերի 12 (հոկտեմբերի 31), Մոսկվա - 1972, սեպտեմբերի 13, Մոսկվա), ռուս սովետական բանաստեղծուհի, թարգմանչուհի։ ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1969), ՍՄԿԿ անդամ 1954 թվականից։

Վերա Զվյագինցևա
Ծնվել էհոկտեմբերի 31 (նոյեմբերի 12), 1894[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհուլիսի 9, 1972(1972-07-09) (77 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ

1917 թվականին ավարտել է թատերական դպրոց։ Առաջին գիրքը («Կամրջի վրա») լույս է տեսել 1922 թվականին։ Այնուհետև հրատարակվել են «Մոսկովյան քամի» (1926 թ.), «Ռուսական ճամփաներով» (1946 թ.), «Ձմեռային աստղ» (1958 թ.), «Իրիկնապահ» (1963 թ.) ժողովածուները։ Զվյագինցևան նշանակալից ավանդ ունի հայ դասականների (Նահապետ Քուչակ, Միքայել Նալբանդյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան), ժամանակակից պոեզիայի լավագույն նմուշները ռուս ընթերցողին ներկայացնելու գործում։ Այդ թարգմանությունները «Իմ Հայաստանը» խորագրով հրատարակվել են 1964 թվականին, վերահրատարակվել՝ 1969 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 710