Աշոտ Բայանդուր

հայ նկարիչ

Աշոտ Սարգսի Բայանդուր (հունվարի 1, 1947(1947-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 11, 2003(2003-06-11), Լյուբլյանա, Սլովենիա), հայ նկարիչ։

Աշոտ Բայանդուր
Ծնվել էհունվարի 1, 1947(1947-01-01)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 11, 2003(2003-06-11) (56 տարեկան)
Մահվան վայրԼյուբլյանա, Սլովենիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
ՀայրՍարգիս Բայանդուր
ՄայրՄարո Մարգարյան

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Բայանդուրի և Մարո Մարգարյանի որդին է։

ԿենսագրությունԽմբագրել

1999 թվականին եղել է Կելեիա պատկերասրահի միջազգային ասամբլեայի և փորձագետների խորհրդի անդամ։ Հեղինակ է նկարազարդումների, մի շարք գրքերի և ներկայացումների ձևավորումների։ Բայանդուրի գրաֆիկական և գեղանկարչական գործերին հատուկ են հորինվածքի, գույնի խոր զգացողությունը, դրամատիկ կոլորիտը[1]։

  • «Երազանք», 1973
  • «Մթնշաղ», 1976
  • «Կարճատև երկխոսություն», 1997
  • «Թռչող ծիտը», 1997
  • «Զրույց», 1999

Որոշ գործերում իմաստավորել է թվերն ու գրերը՝

  • «12 թիվը որպես թռչուն», 1996-1997
  • «Կոտրված դեղին քառակուսին», 1996-1997

Գրաֆիկական գործերից են՝

  • «Սասունցի Դավիթ» էպոսի մոտիվներով նկարազարդումները, 1988-1997

ՑուցահանդեսներԽմբագրել

Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1975, 1999, 2003), Մոսկվայում (1976, 1978), Փարիզում (1990, 1994), Սլովենիայում (1997), Կիպրոսում (1997), Մոնրեալում (2000, 2001)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներԽմբագրել