Բացել գլխավոր ցանկը

Մաքուր բանականության հավերժ փայլատակում

«Մաքուր բանականության հավերժ փայլատակում» (անգլ.՝ Eternal Sunshine of the Spotless Mind), ռոմանտիկ դրամա` ֆանտաստիկ տարրերով: Նկարահանվել է 2004 թվականին Միշել Գոնդրիի կողմից Չարլի Կաուֆմանի սցենարով: Ֆիլմը արժանացել է «Օսկարի» լավագույն օրիգինալ սցենարի համար: Այն քիչ ֆիլմերից է, որտեղ Ջիմ Քերրին հանդես է գալիս ոչ կատակերգական դերում:

Picto infobox cinema.png
Մաքուր բանականության հավերժ փայլատակում
Eternal Sunshine of the Spotless Mind
Eternal sunshine of the spotless mind ver3.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրմելոդրամա
ֆանտաստիկա
կատակերգություն
Թեմախենթ գիտնական և Memory erasure?
Թվական2004
Պրեմիերա2004, մարտի 9
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորՄայքլ Գոնդրի
ՊրոդյուսերՍթիվ Գոլին
Էնթոնի Բրեգմեն
Սցենարի հեղինակՉառլի Կաֆման
Մայքլ Գոլին
Փիրրի Բիսմուֆ
ԴերակատարներՋիմ Քերրի
Քեյթ Վինսլեթ
Քիրստեն Դանստ
Մարկ Րուֆֆալո
Էլիջահ Վուդ
Թոմ Վիլքինսոն
ՕպերատորԷլեն Կուրաս
ԵրաժշտությունՋոն Բրայոն
ՄոնտաժՎալդիս Օսկասրդրոտիր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունAnonymous Content
This is That
Տևողություն108 րոպե
Բյուջե$20 միլիոն[1]
Շահույթ$72.3 միլիոն[1]
ԿինոՊոիսկID 5492
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=lnSgSe2GzDc

ՍյուժենԽմբագրել

«Կարելի է ջնջել սերը հիշողությունից, բայց ջնջել այն սրտի՜ց... Դա արդեն ուրիշ պատմություն է», - ահա այս արտահայտությունը կարելի է համարել ողջ ֆիլմի գաղափարական խտացումը։ Սուրբ Վալենտինի օրը Ջոելը (Ջիմ Քերրի) սովորականի նման պատրաստվում էր գնալ աշխատանքի, բայց վերջին պահին, երկաթուղային կայարանում կանգնած, նա որոշում է գնացք նստել և գնալ Մոնտոկ։ Նա տեսնում է մի կապույտ մազերով աղջկա։ Վերջինս գնացքում իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը և ծանոթանում Ջոելի հետ։ Ճամփորդության ընթացքում նրանք հասկանում են, որ իրենց կենսագրությունները շատ ընդհանրություններ ունեն։ Ջոելը շատ հաճախ է այցելում այն գրախանութը, որտեղ աշխատում է Քլեմենտինան (Քեյթ Ուինսլեթ)։ Նա խնդրում էր Ջոելին չերգել «Սիրելի Քլեմետինա» երգը, որը հաճախ երգում էր մուլտֆիլմի մի շուն-հերոս։ Կարճ ժամանում նրանք մտերմանում են միմյանց հետ, յուրահատուկ հանդիպում կազմակերպում՝ սառած գետի սառույցի վրա պառկած և նայելով աստղազարդ երկնքին։ Ջոելը՝ երազկոտ մելանխոլիկը, հանդիպում է կյանքով լեցուն ու աշխույժ Քլեմենտինային։ Նրանց կյանքը դառնում է վառ իրադարձությունների հրավառություն։

Մի անգամ Ջոելը գալիս է գրախանութ, որտեղ աշխատում է Քլեմետինան, նրանից ներողություն խնդրելու և նվեր մատուցելու, սական Քլեմետինան չի ճանաչում նրան և Ջոելի հետ շփվում է ինչպես անծանոթի։ Այս դեպքը շատ է զարմացնում Ջոելին, քանի դեռ նրա ընկերները նրան ցույց չեն տալիս հիշողությունների ջնջմամբ զբաղվող «Լակունա» գործակալության այցեքարտը։ Ջոելը հասկանում է, որ Քլեմենտինան օգտվել է այդ ծառայությունից՝ ջնջելով հիշողությունները՝ կապված տհաճ մարդկանց հետ։ Փետրվարի 12-ի առավոտյան Ջոելը գնում է «Լակունա», որպեսզի պատասխան տա Քլեմենտինային, և ինքն էլ ջնջի իր հիշությունները՝ կապված նրա հետ։ Բժիշկը՝ Հովարդ Մերզվիեկը (Թոմ Ուիլկինսոն), զրուցում է Ջոելի հետ։ Ի վերջո, Ջոելը որոշում է ջնջել իր բոլոր հիշողությունները Քլեմենտինայի մասին։ Ջոելը պետք է բերեր բոլոր այն իրերը, որոնք այս կամ այն չափով հիշեցնում էին Քլեմենտինային։ Ստեղծելով հիշողության քարտը՝ Ջոելին ուղարկում են իր տուն։ Տնային պայմաններում 2 մասնագետներ՝ Սթենն (Մարկ Ռուֆալո) ու Պատրիկը (Էլայջա Վուդ), իրականացնելու էին Ջոելի հիշողության ջնջման գործընթացը։ Պատրիկի անունը ինչ-որ տեղ ծանոթ թվաց Ջոելին, բայց նա չկարողացավ մտաբերել, թե որտեղ է լսել այն, և թե ինչու է այդ անունը այդքան տհաճ իրեն։ Այսպես, 2 մասնագետները սկսում են իրենց աշխատանքը։ Այդ ընթացքում Պատրիկը պատմում էր, որ մի անգամ սիրահարվել է մի հաճախորդուհու, որի հիշողությունը ջնջում էր, և անգամ գողացել նրա ներքնազգեստը։ Սա որոշ թշնամանք է առաջացնում Սթենի մոտ, և նա, հիշելով աղջկա անունը, հայտնում է, որ դա հենց Ջոելի ընկերուհին է եղել։ Ավելի ուշ նրանց է միանում Մերին (Քիրսթեն Դանսթ)` բժիշկ Մերզվիեկի քարտուղարուհին:

Հանկարծ Պատրիկին զանգահարում է Քլեմենտինան և հուզված խնդրում շտապ իր մոտ գնալ: Ջոելը մնում է Մերիի և Սթենի հսկողության ներքո: Վերջիններս, սակայն, չեն նկատում, որ հիշողության ջնջման գործընթացը նախատեսվածի պես չի իրականանում: Իր ենթագիտակցության մեջ Ջոելը ակտիվորեն դիմադրում է հիշողության ջնջմանը: Նրա գլխում մեկը մյուսի հետևից հայտնվում են տարբեր հուշեր` բերելով թախիծ ու տխրություն։ Ջոելը հիշում է Քլեմենտինայի հետ բոլոր հանդիպումները։ Աղջիկը օգնում է Ջոելին պայքարել ջնջման դեմ։ Նա միշտ հետևում է Ջոելին իր հիշողություններում։ Բերելով Քլեմենտինային իր մանուկ տարիքի հիշողությունների մեջ՝ Ջոելը փորձում է պահպանել նրա կերպարը իր հիշողության մեջ, որպեսզի արթնանալով հիշի ամեն ինչ։ Բայց այս պլանը ձախողվում է։ Հենց որ Սթենը նկատում է, որ խնդիրներ են առաջացել, շտապ կանչում է բժիշկ Մերզվիեկին։ Բժիշկը գալիս է և հարթում խնդիրները։ Քլեմենտինային մասին բոլոր հիշողությունները ջնջվում են Ջոելի ուղեղից։ Սթենը դուրս է գալիս սենյակից՝ թողնելով Մերիին և բժշկին միայնակ։ Մերին խոստովանում է բժշկի հանդեպ տածած իր զգացմունքների մասին։ Բժիշկը հորդորում է վերջ տալ և չխոստովանել այլևս ոչինչ, սակայն Մերին գրկում է նրան ու համբուրում։ Այս տեսարանի վկան պատահաբար դառնում է բժշկի կինը, ով պատուհանից տեսնում է ամեն ինչ։ Մերին ներողություն է խնդրում բժշկի կնոջից։ Պարզվում է, որ Մերին մեկ անգամ չէ, որ փորձում է մտերմանալ բժշկի հետ, և նա նույնպես դիմել է բժշկի հետ կապված իր հիշողությունները ջնջելուն։ Նա խիստ վիրավորվում է և լքում դեպքերի վայրը։ Մերին շոկի մեջ է, քանի որ չգիտեր, որ բժիշկն ամուսնացած է։ Նա որոշում է կազմակերպության հաճախորդներին ուղարկել բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են նրանց գործերին։

Քլեմենտինան մտնում է իր տուն և գտնում իր ծրարը՝ ուղարկված Մերիի կողմից։ Ծրարում Քլեմենտինայի ձայնագրությունն էր և բոլոր մանրամասները՝ կապված նրա հիշողությունների ջնջման գործընթացի հետ։ Ջոելը լսում է Քլեմենտինայի խոստովանությունները, խնդրում նրան լքել իրեն և հեռանալ։ Նա լսում է կոպիտ խոսքեր իր հասցեին Քլեմենտինայի կողմից և մտածում, որ սա ինչ-որ դաժան կատակ է։ Քլեմենտինան, լսելով ձայնագրությունը, եզրակացնում է, որ նրանք սիրավեպ են ունեցել, և այն տխուր է վերջացել։

Գնացքում հանդիպելով միմյանց՝ Ջոելը առաջարկում է նորից սկսել ամեն ինչ, և չնայած մտավախությանը, որ ամեն ինչ կարող է կրկնվել նույն կերպ, նրանք իրենց հարաբերությունները սկսում են կառուցել սկզբից։

ԴերերումԽմբագրել

Դեր Դերասան
Ջոել Բարիշ Ջիմ Քերրի
Քլեմենտին Կրուցզյունսկի Քեյթ Ուինսլեթ
Պատրիկ Էլիջահ Վուդ
Բժիշկ Հովարդ Միերզվիակ Թոմ Վիլքինսոն
Վանդակի տեքստ Վանդակի տեքստ
Մերի Քիրստեն Դանստ
Սթեն Մարկ Ռուֆալո

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել