Մարկ Ռայլենս
Դևիդ Մարկ Ռայլենս Ուոթերս (անգլ.՝ David Mark Rylance Waters, ծնվ. 18 հունվարի 1960), առավել հայտնի է որպես Մարկ Ռայլենս (անգլ.՝ Mark Rylance), բրիտանացի դերասան, թատերական ռեժիսոր և դրամատուրգ։ Լոուրենս Օլիվյեի, «Թոնի»-ի և BAFTA-ի մրցանակակիր։ Լոնդոնի «Գլոբուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է եղել (1995-2005)։ 2015 թվականին խաղացել է Թոմաս Կրոմվելի դերը «Գայլային սրահ» սերիալում։ Թոմ Հենքսի հետ միասին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսական կամուրջ» ֆիլմում՝ կատարելով խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի դերը։
![]() անգլ.՝ Mark Rylance | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 18, 1960[1][2][3] (65 տարեկան) |
Ծննդավայր | Էշֆորդ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1980)[4] և University School of Milwaukee? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դրամատուրգ, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Քլեր վան Քամփեն[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
markrylance.co.uk | |
Վաղ տարիներ
խմբագրելՄարկ Ռայլենսը ծնվել է Էշֆորդում, Քենտ, անգլերենի ուսուցիչներ Էն (ի ծնե՝ Սքիներ) և Դևօդ Ուոթերսների ընտանիքում։ 1962 թվականին նրանք տեղափոխվել են Կոնեկտիկուտ, իսկ 1969 թվականին՝ Վիսկոնսին, որտեղ Դևիդ Ուոթերսը դասավանդում էր Միլուոկիի Համալսարանական դպրոցում։ Ռեյլենսը ընդունվել է այդ դպրոց, որտեղ լավագույն թատերական բաժանմունքն էր ողջ նահանգում։ Նա հայտնվեց մի շարք դպրոցական ներկայացումներում թատերական ռեժիսոր Դեյլ Գուցմանի հետ միասին։ Իր առաջին նշանակալի դերը եղել է 1976 թվականին բեմադրված «Համլետում»[8]։ Նա կատարել է Ռոմեոյի դերը «Ռոմեո և Ջուլիետ»-ի դպրոցական բեմադրման ժամանակ։
Կարիերա
խմբագրելԸնտրելով բեմական անուն՝ Ռեյլանսը կանգնել է Մարկ Ուոթերս տարբերակի վրա, սակայն նման անունով մարդ արդեն գրանցված էր Մեծ Բրիտանիայի Equity դերասանական արհմիության ցանկերում։ Նա կրթաթոշակ էր շահել Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում (RADA) սովորելու համար, որտեղ սովորել է 1978 թվականից մինչև 1980 թվականը՝ Հյու Քարթվելի ղեկավարությամբ։ Բալհեմի (Լոնդոն) Կրիսալիս թատերական դպրոցում իր ուսուցիչը եղել է Բարբարա Բրիջմոնտը։ 1980 թվականին նա իր առաջին աշխատանքն է ստացել Գլազգոյի Քաղաքացիական թատրոնում։ 1982 և 1983 թվականներին նա հանդես է եկել Թագավորական շեքսպիրյան խմբում (RSC) Սթրաթֆորդ ափոն Էյվոնում և Լոնդոնում։
Անձնական կյանք
խմբագրելՌայլենսն ամուսնացած է երաժշտական ռեժիսոր, երգահան և դրամատուրգ Քլեր վան Քամփենի հետ։ Նրանք սկսել են հանդիպել 1987 թվականին Ազգային թատրոնի «Հավերժ հրեա» ներկայացման բեմադրության ժամանակ և ամուսնացել են 1989 թվականի դեկտեմբերի 21-ին Օքսֆորդշիրում[9];
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Gorlinski V. Encyclopædia Britannica
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ Claire van Kampen, trailblazing composer and director and wife of Sir Mark Rylance / C. Evans — London: 2025. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
- ↑ Theatre World Award Recipients — Theatre World Award.
- ↑ http://awards.bafta.org/award/2016/television
- ↑ «The Milwaukee Journal – Google News Archive Search». google.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Schulman, Michael (2013 թ․ նոյեմբերի 18). «Play On». The New Yorker. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-06-24 Wayback Machine
- Հարցազրույց Farinelli-ի հետ (թատ. պիես), «Լրտեսական կամուրջ» (հոկտեմբեր 2015)
- Հարցազրույց Մարկ Ռայլենսի հետ «Գլոբուսում, սըր Ֆրենսիս Բեկոն, Շեքսպիր Jun-94
- Mark Rylance performing the Peacebuilder, Henri Ladyi, Congo
- doollee.com listing of Rylance’s works written for the stage Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռայլենս» հոդվածին։ |