Էշֆորդ
Էշֆորդ[2] կամ Աշֆորդ (անգլ.՝ Ashford), քաղաք Անգլիայի Քենթ կոմսությունում, համանուն շրջանի (բորոյի) վարչական կենտրոնը։ Զբաղեցնում է 17,47 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 84.458 [3]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Էշֆորդ | |||
անգլ.՝ Ashford | |||
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Հիմնադրված է | 893 թ. | ||
ԲԾՄ | 41 մետր | ||
Բնակչություն | ▲83 213 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+0 | ||
Հեռախոսային կոդ | 01233 | ||
| |||
Գտնվում է Լոնդոնից 98 կմ դեպի հարավ-արևելք[4], Քենթերբերիից՝ 24 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքը հայտնի է 9-րդ դարից, հիշատակված է 1086 թվականին գրված ձեռագիր մատյանում՝ Domesday գրքում ՝ Essetesford անունով։ XIII դարում այն ստացել է market town-ի՝ շուկայական քաղաքի, այսինքն՝ շուկաներ կազմակերպելու իրավունք ունեցող քաղաքի կարգավիճակ։ 1450 թվականի մայիսի 8-ին այստեղ սկսվել է ժողովրդական ապստամբություն Ջեք Քեյդի գլխավորությամբ[5], որը դարձել է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի նախերգանքը։ 19-րդ դարի կեսերին երկաթուղիների կառուցումից հետո բնակավայրն սկսել է բուռն թափով աճել։
Քաղաքը խոշոր երկաթուղային հանգույց է, որտեղով անցնում են մի շարք երկաթգծեր, ներառյալ High Speed 1-ը՝ Բարձր արագությամբ 1-ը, որով սլանում են Eurostar ճեպընթաց գնացքներ։ Կայարանի մերձակայքում է տեղակայված McArthurGlen Designer Outlet Ashford-ը՝ առևտրի կենտրոն, որտեղ հանրահայտ բրենդներով թողարկված հագուստ է վաճառվում մեծ զեղչերով։
Քույր քաղաքներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.citypopulation.de/en/uk/cities/englandua/?cityid=7086
- ↑ Великобритания, Ирландия. Общегеографическая карта (масштаб 1:1 500 000). Роскартография, 2007.
- ↑ «Ashford». City population. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «1 High St, Ashford TN24 8TA to Trafalgar Square, Charing Cross». Google Maps. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Граммитт Дэвид. Война Алой и Белой розы. Краткая история. — М.: КоЛибри, Азбука-Аттикус, 2020. — С. 65.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշֆորդ» հոդվածին։ |