Մարկո Մարուլիչ Սպլիչանին (խորվաթերեն՝ Marko Marulić Splićanin, լատիներեն՝ Marcus Marulus Spalatensis, իտալերեն՝ Marco Marulo, օգոստոսի 18, 1450[1], Սպլիտ[2] - հունվարի 5, 1524[1], Սպլիտ), խորվաթ միջնադարյան բանաստեղծ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, որ արժանացել է «խորվաթական միջնադարի թագ ու պարծանք», «խորվաթ ազգային բանաստեղծ», «խորվաթական Վերածննդի հայր»[4], «խորվաթական գրականության հայր» պատվանունների։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ նա է ստեղծել «psychology» («հոգեբանություն») եզրույթը և առաջին անգամ գործածել իր Psichiologia de ratione animae humanae [5] լատիներեն աշխատության մեջ այն իմաստով, ինչ ներկայումս գործածվում է[6][7][8]։

Մարկո Մարուլիչ
Ծնվել էօգոստոսի 18, 1450[1]
ԾննդավայրՍպլիտ[2]
Վախճանվել էհունվարի 5, 1524[1] (73 տարեկան)
Վախճանի վայրՍպլիտ
ԳերեզմանSaint Francis Monastery and Church[3]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուլատիներեն, խորվաթերեն և իտալերեն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԿրթությունՊադովայի համալսարան[1]
Ուշագրավ աշխատանքներJudita?
 Marko Marulić Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարուլիչը ծնվել է 1450 թվականին, Սպլիտում, որ այն ժամանակ պատկանում էր Վենետիկյան հանրապետությանը։ Ծագումով ազնվականական Պեչենիչ կամ Պեչինիչ (Pečenić, Pecinić, Picinić) տոհմից էր, որի անդամները XV դարում սկսել են իրենց անվանել Մարուլիչներ (լատիներեն՝ Marulus или de Marulis): Ենթադրվում է, որ նա հաճախել է Սպլիտի դպրոցը, աշակերտել համբավավոր հումանիստ Տիդեո Աչարինիին (Tideo Acciarini), ապա իրավունք է ուսումնասիրել Պադովայի համալսարանում և այնուհետև կյանքի մեծ մասն անց է կացրել հայրենի Սպլիտում՝ առևտրական գործերով դեպքից դեպք այցելելով Վենետիկ և մի անգամ էլ՝ Հռոմ՝ 1500-րդ՝ հոբելյանական տարվա կապակցությամբ։ Երկու տարի էլ ապրել է Շոլտա կղզու Նեչույամ քաղաքում։ Ստեղծագործելու հետ մեկտեղ՝ զբաղվել է իրավաբանական բնույթի գործերով. եղել է դատավոր, նոտարական գրանցումների աուդիտոր, կտակներն ի կատար ածող անձ...

Ստեղծագործություններ խմբագրել

Մարկո Մարուլիչը թողել է գրական հարուստ ու բազմաբնույթ ժառանգություն, որն աչքի է ընկնում ինքնատիպ ոճով, շարադրանքի խորությամբ,պատկերավորությամբ, դիպուկությամբ, ընթերցողների տարբեր շրջանակների հետաքրքրությունների ու պահանջմունքների հաշվառումով[9]։ Նա ստեղծագործել է երեք լեզվով. լատիներեն (պահպանված գրվածքների 80 տոկոսից ավելին), խորվաթերեն (շուրջ 19 տոկոսը) և վուլգար իտալերեն (պահպանվել են երեք նամակ և երկու սոնետ)։ Լատիներեն գրվածքներն ստորագրել է Marcus Marulus Spalatensis կամ Marcus Marulus Delmata, խորվաթերեն երկերը՝ Marko Pečenić[10]: Մուրալիչը եղել է Սպլիտի հումանիստական շրջանակի կենտրոնական դեմքը։ Նրա համար ստեղծագործական ներշնչանքի աղբյուր են ծառայել Աստվածաշունչը, անտիկ գրականությունը, հարանց վարքը՝ քրիստոնեական եկեղեցու սուրբ հայրերի կենսագրությունները[11]։ Գրվածքները գլխավորապես քրիստոնեական-աստվածաբանական են իրենց բուն էությամբ. գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, քրիստոնեական բարոյականության թեմաներով, աստվածաբանական բանավիճային կամ զրուցաբանական բնույթի երկեր, պատմվածքներ, էպիկական պոեմներ[4]... Մի շարք ստեղծագործություններ նվիրել է թուրքական ներխուժման դեմ մաքառումներին, այդ թեմայով նաև մի Epistola (նամակ) է հղել Հռոմի պապին՝ խնդրելով, որ նա աջակցի խորվաթներին թուրքերի դեմ մղվող պայքարում։

Մարկո Մարուլիչի գործի մեծության մասին են վկայում հետևյալ փաստերը. Թոմաս Մուրը բանտում, մահվանից առաջ ընթերցում էր նրա «Ավետարանիչը»Evangelist», 1516) երկը, իսկ կաթոլիկ եկեղեցու սուրբ եպիսկոպոս Ֆրանցիսկոս Սալեսցին միշտ իր մոտ էր պահում և հաճախակի կարդում Institucije գիրքը (1506)[12]։

Որոշ ուսումնասիրողներ գտնում են[13], որ Մարկո Մարուլիչը եղել է նաև հմուտ պատկերազարդող. իր կտակում նա քրոջն է թողել մի գիրք, որ հենց ինքն էր մտահղացել ու նկարազարդել[14]։ Բացի այդ, նրա «Հուդիթ» էպիկական պոեմի երկրորդ հրատարակությունը, որ 1522 թվականի մայիսի վերջերին Զադարում իրականացրել է տպագրիչ Երոլիմ Միրկովիչը, զարդարված է ինը փորագրանկարներով, որոնց հեղինակը, ամենայն հավանականությամբ Մուրալիչն է[15]։

Սպլիտի եկեղեցում Մարկո Մարուլիչի անունը ներառված է Աստծո ծառաների ցանկում, արքեպիսկոպոս Ֆրանե Ֆրանիչը նախաձեռնել է Մարկո Մուրալիչի սրբադասումն ապահովելու գործընթացը։

 
«Հուդիթ» պոեմի հեղինակային նկարազարդումներից
 
Danica Hrvatska շքանշանը

Հիշատակ խմբագրել

Մարկո Մարուլիչի դիմապատկերն է դրոշմված խորվաթական 500 կուն արժողությամբ թղթադրամին, որը թողարկվել է 1993 թվականին[16]։

Խորվաթիայում ամեն տարի անց է կացվում «Մարուլիչյան օրեր» («Marulićevi dani») միջազգային տոնակատարություն-փառատոն, որի վերջում «Մարուլ» մրցանակ է շնորհվում խորվաթական մշակույթում, արվեստում նշանակալի ավանդ ներդրած գործիչներին։ Բացի այդ, Խորվաթիայի կառավարությունը անվանի արվեստագետներին, մշակույթի գործիչներին պարգևատում է Red Danice hrvatske շքանշանով, որը զարդարված է Մարկո Մարուլիչի դիմանկարով[17]։

Երկեր խմբագրել

Խորվաթերեն.

  • Judita, 1501
  • Suzana,
  • Poklad i korizma
  • Spovid koludric od sedam smrtnih grihov
  • Anka satir
  • Tuženje grada Hjerosolima
  • Molitva suprotiva Turkom
  • Navischiengie mvcche Issvssa, Spasiteglia nascega
  • Od naslidova'ja Isukarstova i od pogarjen'ja tašćin segasvitnjih
  • Pisni razlike
  • Plač Blasene Divizze Marie u muki i smerti Issukarsta nascega Spasiteglia

Լատիներեն.

  • De institutione bene vivendi per exempla sanctorum, 1498
  • Evangelistarium, 1500
  • Davidias, 1954
  • Psichiologia de ratione animae humanae
  • De humilitate et gloria Christi, 1518
  • Dialogus de Hercule a Christicolis superato, 1524

Գրականություն խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Խորվաթերեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
  • Posset, Franz; Kurian, G.T. (2011), Encyclopedia of Christian Civilization (s. v. ‘Marulus, Marcus’), Oxford: Wiley-Blackwell
  • Bratislav Lučin (2008), The Marulić Reader, Split: Književni krug Split
  • Mirko Tomasović (2008), Marko Marulić Marulus: An Outstanding Contribution to European Humanism; in Croatia and Europe II – Croatia in the late Middle Ages and the Renaissance: A Cultural Survey, London and Zagreb: Školska knjiga – Philip Wilson Publishers
  • Dubravko Jelčić (2005), Zbornik radova o Marku Maruliću; u povodu 550. obljetnice rođenja i 500. obljetnice njegove Judite 1450.-1501.-2001 = Collected Papers on Marko Marulić. In celebration of 550th anniversary of his birth and 500th anniversary of the birth of his Judita 1450-1501-2001 (Croatian and English), Zagreb: HAZU{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Franz Posset (2013), Marcus Marulus and the Biblia Latina of 1489. An approach to his biblical hermeneutics, Cologne: Böhlau
  • Fališevac, Dunja; Nemec, Krešimir; Novaković, Darko (2000), Leksikon hrvatskih pisaca (Croatian), Zagreb: Školska knjiga d.d, ISBN 953-0-61107-2{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Mirko Tomasović (1999), Marko Marulić Marul : monografija (Croatian, English, French, German, and Italian), Zagreb-Split: Erasmus naklada – Književni krug Split, Marulianum – Zavod za znanost o književnosti Filozofskog fakulteta u Zagrebu{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Josip Badalić; Nikola Majnarić (1950), Zbornik u proslavu petstogodišnjice rođenja Marka Marulića 1450–1950 (Croatian), Zagreb: HAZU{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Ivan Slamnig (1978), Hrvatska književnost u europskom kontekstu (Croatian), Zagreb: SN Liber{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Paolin G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2008. — Vol. 71.
  2. 2,0 2,1 2,2 http://www.virtualtourist.com/travel/Europe/Croatia/Dalmatia_Split_Region/Split-384998/General_Tips-Split-Old_Town_general-BR-1.html
  3. Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  4. 4,0 4,1 Marulianum Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Center for study of Marko Marulić and his literary activity. – Retrieved on 28 November 2008.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  6. Darko Zubrinic, Zagreb (1995) Croatian Humanists, Ecumenists, Latinists, and Encyclopaedists. croatianhistory.net
  7. «psihologija». Hrvatski jezični portal (Croatian). Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Vidal, Fernando (2011). The Sciences of the Soul: The Early Modern Origins of Psychology. University of Chicago Press. էջ 25.
  9. NSK - Sjećanje na Marula Արխիվացված 2013-11-05 Wayback Machine ,pristupljeno 4. siječnja 2013.
  10. Proleksis - Marko Marulić, pristupljeno 5. studenog 2013.
  11. Hrvatska enciklopedija - Marko Marulić Արխիվացված 2013-11-05 Wayback Machine, pristupljeno 5. studenog 2013.
  12. Grbić, Ines: Sin Crkve samo takav!, Glas Koncila, br. 2360 (15. rujna 2019.)
  13. C. Fisković: O Marulićevu slikanju, Prilozi povijesti umjetnosti u Dalmaciji, Split 1986-87, str. 393-424.
  14. http://www.magicus.info/hr/magicus/tekst.php?id=14245
  15. http://db.nsk.hr/HeritageDetails.aspx?id=873
  16. Croatian National Bank. Features of Kuna Banknotes Արխիվացված 6 Մայիս 2009 Wayback Machine: 500 kuna Արխիվացված 4 Հունիս 2011 Wayback Machine. – Retrieved on 30 March 2009.
  17. File:Order of DH Marko Marulić.jpg

Արտաքին հղումներ խմբագրել