Քննություններ, գիտելիքների մակարդակի գնահատման ամփոփիչ ձև։ Ուսումնական հաստատություններում անցկացվում են քննական շրջանի ժամանակ։ Քննությունները լինում են շատ տարբեր` ինստիտուտի, դպրոցական, օնլայն-քննություններ և այլն, բայց նրանք համախմբված են նույն կարգով։

Քննություններ, տեսակներ և պատմություն խմբագրել

Գոյություն ունեն քննությունների տարբեր ձևեր և տեսակներ։ Տեսական առարկաներից քննություններ անցկացվում են բանավոր և գրավոր։ Ըստ իրենց նպատակների՝ քննությունները բաժանվում են դպրոցական և պետական քննությունների։ Գոյություն ունեն դպրոցական քննության հետևյալ տեսակները` ընդունելության, փոխադրման և ավարտական։ Այս քննությունների միջոցով անցկացվում են նոր ընդունվածների, հաջորդ դասարան (կուրս) փոխադրվողի և կրթական հաստատությունն ավարտածի գիտելիքը։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո քննությունները չեղարկվեցին։ Սակայն դպրոցն ավարտողների մոտ սիստեմատիկ գիտելիքների պակասը ստիպեց վերականգնել աշակերտների գիտելիքների պարբերական ստուգման համակարգը ԽՍՀՄ-ում։

Այդ կապակցությամբ 1931 թվականի սեպտեմբերի 5-ին ընդունվեց ԽՄԿԿ հատուկ որոշում` «Տարրական և միջնակարգ դպրոցի մասին»։ 1932 թվականին հայտնվեց ԽՄԿԿ «Կրթական ծրագրերի և տարրական ու միջնակարգ ռեժիմի մասին» որոշումը, որում նշվում էր տարեվերջին բոլոր աշակերտների համար ստուգողական փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը։ Հենց նույն թվականին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների համար ներածվել են են հիմնական հանրակրթական առարկաների պարտադիր ընդունիչ փորձարկումներ։

ԽՍՀՄ-ի փլուզումը և դրան հաջորդած բարեփոխումները փոփոխություններ են մտցրել Ռուսաստանի Դաշնությունում կրթության համակարգում։

Միասնական պետական քննությունը ներածվել է Ռուսաստանի առանձին շրջաններում 2001 թվականին։ 2007 թվականին Պետական դուման ընդունել է դաշնային օրենք` Միասնական քննությունների օգտագործումը Ռուսաստանի ողջ տարածքով։

Միասնական պետական քննության հիմնական նպատակն է փորձել տալ հավասար հնարավորություններ դպրոցում ավարտական քննությունների և ԲՈւՀ-երի ընդունման համար։ Այս տեսակի քննությունների անցկացման ընթացքում երկրի ողջ տարածքում առաջարկվում են նույն բարդության խնդիրներ և գնահատականի միանման աստիճանավորում։ Համարվում է, որ այդ չափերը տալիս են հնարավորություն՝ համեմատել շրջանավարտներին իրենց գիտելիքի չափով։

Ծնողներն ու որոշ մանկավարժներ կարծում են, որ ուսուցիչների և աշակերտների վերահսկումը պետք է ողջ ուսումնական տարվա ընթացքում և այդպես ռացիոնալ դնել այդ վերահսկողությունը, որպեսզի քննությունները պետք չլինեն։ Քննության ժամանակ աշակերտը գտնվում է բոլորովին յուրահատուկ, ոչ նորմալ դրության մեջ, ժամանակի կարճությունը չի թույլատրում նրան իր պատասխանը համարել իր գիտելիքներին հուսալի ցուցանիշ[1]։

Շատ ուսանողներ են անտարբեր անցնում իրենց պարտականությունների կողքով, կարծելով քննություններին քշել և լրացնել բոլոր խնդիրները` գիտելիքի մակարդակը, այդկերպ նվազում է, այնինչ ամենևին չի բարձրանում. այդ են վստահեցնում քննությունների հսկողները։ Քննությունների վճռական նշանակությունը պարտադրում է աշակերտին` դիմել տարբեր խաբեությունների և հնարքների (հուշաթղթիկև այլն), որպեսզի ստանան գոնե բավարար թվանշան։ Դրա պատճառով էլ քննությունները հաճախ բարոյալքված ազդեցություն են ունենում աշակերտների վրա, այլ ոչ թե կյանքին նախապատրաստող։

Ի դեպ, հուշաթղթիկի կամ հեռախոսի օգտագործումը առիթ է հանդիսանում առանց զգուշացնելու քննության մասնակցին քննությունից հեռացնելու[2]։

Միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների քննություններն անցնում են տեսական քննության ձևով (շրջանավարտը բանավոր պատասխանում է հանձնաժողովի հարցերին)[3]։

2020 թվականի ապրիլի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի պատճառով Հայաստանում չորրորդ և իններորդ դասարանցիների քննությունները չեն կայանա, իսկ 12-րդ դասարանի աշակերտները կհանձնեն միայն մեկ քննություն ընդունելության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  • Միասնական քննությունների թեստերի մի մասի օնլայն տարբերակները Արխիվացված 2021-08-25 Wayback Machine
  1. ср. интересное место у William James, «Psychologie und Erziehung», перев. с английского, Лпц., 1900, стр. 111
  2. Со сдачи ЕГЭ в Петербурге в этом году выгнали 42 человека
  3. «Какие перемены ждут систему профессионального образования». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.

Աղբյուրներ խմբագրել