Մարկո Բոչի (իտալ.՝ Marco Bocci․ ներկայիս անունը Մարկո Բոչիոլինի, իտալ.՝ Marco Bocciolini, օգոստոսի 4, 1978(1978-08-04), Մարշանո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասան, ռեժիսոր և գրող։ Առավել հայտնի է «Քրեական վեպ» և «Հակամաֆիա։ Պալերմոն այսօր» սերիալներում խաղացած դերերով։

Մարկո Բոչի
Marco Bocci 2010 cropped.jpg
Ծնվել էօգոստոսի 4, 1978(1978-08-04) (43 տարեկան)
ԾննդավայրՄարշանո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է դերասանական վարպետություն Հռոմի «La Scaletta» դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում։ 2000 թվականից եղել է թատրոնի բեմում։ 2001 թվականից սկսել է նկարահանվել հեռուստատեսությունում և կինոյում։ Նրան իրական հաջողություն են բերել Ջանկարլո դե Կատալդոյի «Քրեական վեպ» և «Հակամաֆիա։ Պալերմոն այսօր» հայտնի հեռուստասերիալներում խաղացած ոստիկանի դերերը։

Հաջողության են հասել նրա այնպիսի դերասանական աշխատանքներ, ինչպիսիք են «Հազար ու մի գիշեր։ Ալադդին և Շահերեզադա» (2012) հեռուստաֆիլմը՝ Վանեսա Էսլերի և Պաս Վեգայի մասնակցությամբ, «Կներեք, եթե ես կամ» (2014) կատակերգությունը՝ Ռաուլ Բովայի և Պաոլա Կորտելեզիի մասնակցությամբ[1] և էրոտիկայի տարրերով «Ես պետք է քեզ հետ լինեմ» (2015) դրաման, որը հայտնի է նաև «Getaway of Love» անունով, որտեղ խաղացել է Կլաուդիա Ջերինիի հետ միասին։

2016 թվականին հրատարակել է «A Tor Bella Monaca non piove mai» վեպը[2] (այլ լեզուներով չի թարգմանվել)։ 2019 թվականին ավարտել է համանուն ֆիլմի նկարահանումները, որտեղ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ։ Գլխավոր դերերը կատարել են Լիբերո դի Ռենցոն, Անտոնիա Լիսկովան և Անդրեա Սարտորետին[3]։

2020 թվականի հոկտեմբերին թողարկվել է նրա երկրորդ՝ «In provincia si sogna sbagliato» վեպը[4]։

Անձնական կյանքԽմբագրել

2013 թվականին հանդիպել է երգչուհի Էմմա Մարոնեի հետ։

2014 թվականի հուլիսի 5-ից ամուսնացած է եղել Լաուրա Կյաթիի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Էնեան (ծնվ․՝ 2015 թվականի հունվարի 22) և Պաբլոն (ծնվ․՝ 2016 թվականի հուլիսի 8)[5]։ Կնոջ և երեխաների հետ միասին ապրում է Պերուջա քաղաքում[6][7]։

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

Դերասան

  • 2006՝ Բորջիա / Los Borgia՝ Պետրո Բեմբո
  • 2008—2010՝ Քրեական վեպ (հեռուստասերիալ) / Romanzo criminale. La serie՝ հանձնակատար Նիկոլա Շալոյա
  • 2009՝ Հիանալի հասարակություն / La bella societa՝ Ջորջիո
  • 2009՝ Աթելե Ֆոնտանա / Atelier Fontana. Le sorelle della moda՝ Էնրիկո Լանդի
  • 2011—2013՝ Հակամաֆիա։ Պալերմոն այսօր (հեռուստասերիալ, եթերաշրջան 3—7) / Squarda antimafia. Palermo oggi՝ Փոխկոմիսար Դոմենիկո Կալակատերա
  • 2012՝ Հազար ու մի գիշեր։ Ալադդին և Շահերեզադան / Le mille e una notte. Aladino e Sherazade՝ Ալադդին
  • 2014՝ Իտալո Բարոկկո / Italo՝ Անտոնիո Բլանկո
  • 2014՝ Կներեք, եթե ես կամ / Scusate me esisto!՝ Նիկոլա
  • 2015՝ Ես պետք է ձեզ հետ լինեմ / L'esigenza di unirmi ogni volta con te/Getaway of Love՝ Լեոնարդո
  • 2016—2018՝ Մեներգ (հեռուստասերիալ) / Solo՝ Մարկո Պագանո
  • 2019՝ Պատրաստված է Իտալիայում (հեռուստասերիալ) / Made in Italy՝ Ջոն Սասի
  • 2020՝ Իններորդ տրամաչափի / Calibro 9՝ Ֆերնանդո Պիացցա
  • 2021՝ Զինված սրիկաներ / Bastardi a mano armata՝ Սերջիո

Ռեժիսոր

  • A Tor Bella Monaca non piove mai/It's Mad World (նաև սցենարիստ՝ հիմնված իր սեփական համանուն վեպի վրա)

Դերեր թատրոնումԽմբագրել

  • «Rebus» (2000, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)
  • «La moglie ingenua e il marito malato» (Achille Campanile) (2000, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)
  • «Angeli danzanti» (2001, ռեժ․ Ջ․ Պալերմո Ռայմոնդի)
  • «L'uomo che voleva salvare il mondo» (2001, ռեժ․ Ջ․ Պալերմո Ռայմոնդի)
  • «Come le foglie» (G. Giacosa) (2002, ռեժ. Ռ. Սիլվեստրի)
  • «Սիրո խելագարություն / Fool for Love» (Սեմ Շեպարդի պիես) (2003, ռեժ. Giovanni Battista Diotajuti)
  • «Giulietta e Rahman» (հիմնվելով Վիկո Ֆաջիի ստեղծագործության վրա) (2004, ռեժ. Ջորջիո Դե Վիրգիլիս)՝ Rahman
  • «Pardi?!» (2005, ռեժ. Լուկա Մոնտի)
  • «Սիրանո դե Բերժերակ» (Էդմոն Ռոստան) (2006, ռեժ. Ֆ. Թաթուլլի)՝ Քրիստոնյա
  • «The Laramie Project» (Moises Kaufman) (2007, ռեժ. Էնրիկո Մարիա Լամաննա)
  • «Non lo dico a nessuno» (2008, ռեժ. Լուկա Մոնտի)
  • «Ultima stagione in serie A» (2009, ռեժ. Մաուրո Մանդոլինե)
  • «Lo Zingaro» (2020, ռեժ. Ալեսանդրո Մոջի)

ՄրցանակներԽմբագրել

  • 2003՝ Giffoni film Festival Award
  • 2015՝ Telegatto speciale на Roma fiction fest.
  • 2015՝ Premio cariddi на Кинофестивале в Таормине.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Scusate se Esisto! - 3 nuove clip del film con Paola Cortellesi e Raoul Bova?»։ Cineblog.it (իտալերեն)։ 2014-11-15։ Վերցված է 2019-11-12 
  2. «A Tor Bella Monaca non piove mai»։ Mangialibri (իտալերեն)։ 2016-04-07։ Վերցված է 2019-11-16 
  3. Simona Santoni (2019-11-14)։ «A Tor Bella Monaca non piove mai, l'esordio alla regia di Marco Bocci - Video»։ Panorama.it (իտալերեն)։ Վերցված է 2019-11-16 
  4. SpettacoliNEWS։ «In provincia si sogna sbagliato, di Marco Bocci»։ www.spettacolinews.it։ Վերցված է 2020-10-15 
  5. «Marco Bocci: figli, moglie, carriera»։ DiLei (իտալերեն)։ 2018-03-24։ Վերցված է 2019-11-17 
  6. «Marco Bocci e Laura Chiatti, l'anniversario è social: il romantico botta e risposta»։ Today (իտալերեն)։ Վերցված է 2019-11-17 
  7. «Matrimonio Chiatti - Bocci | Wedding Agency | Wedding on the moon»։ Wedding Planner Catania (իտալերեն)։ 2019-08-08։ Վերցված է 2019-11-17 

Արտաքին հղումներԽմբագրել