Լաուրա Կիատտի
Լաուրա Կիատտի (իտալ.՝ Laura Chiatti, հուլիսի 15, 1982[1], Կաստիլիոնե դել Լագո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա), կինոյի և հեռուստատեսության իտալացի դերասանուհի, մոդել և երգչուհի։
Լաուրա Կիատտի իտալ.՝ Laura Chiatti | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1982[1] (41 տարեկան) |
Ծննդավայր | Կաստիլիոնե դել Լագո, Պերուջա, Ումբրիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | երգչուհի, մոդել, կինոդերասանուհի և դերասանուհի |
Laura Chiatti Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Լաուրա Կիատտին ծնվել է 1982 թվականի հուլիսի 15-ին Կաստիլիոնե դել Լագոյում։ Մանկությունից ձգտել է երգչուհի դառնալ։ 1996 թվականին հաղթանակ է տարել «Միսս Դեռահաս» գեղեցկության մրցույթում, որից հետո ձայնագրել է երկու երաժշտական ալբոմ՝ «Ուղիղ դեպի քո սիրտը» (1998) և «Սանդուղք դեպի երկինք» (1999)։
2000 թվականին առաջնաելույթ է կատարել հեռուստատեսությունում՝ նկարահանվելով «Տեղ արևի տակ» (Un posto al sole) սերիալում։ 2004 թվականին Լաուրան եկել է կինոյի «մեծ» աշխարհ։ Նրա առաջին գլխավոր դերը դարձել է Ջուլիանը՝ Ջակոմո Կամպիոտիի «Այլևս երբեք, ինչպես նախկինում» (Mai + come prima) դրամայում։
Նրան համաեվրոպական համբավ է բերել Պաոլո Սորրենտինոյի «Ընտանիքի ընկերը» դրամայի գլխավոր դերը, որը ներկայացվել է 2006 թվականի Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Առավել հաջող դերեր է խաղացել «Ես ուզում եմ քեզ» (2007)՝ Ռիկարդո Սկամարչոյի հետ, «Ով շուտ է վեր կենում, նրան հաջողություն է սպասվում» (2008), «Յագո» (2009), «Բահարիա» (2009), «Ճակատագրական Լարա» (2009), «Ինչ-որ տեղ» (2010), «Սեր։ Կիրառման հրահանգեր» (2011) և ուրիշ կինոնկարներում[2]։
Անձնական կյանք խմբագրել
2006 թվականին Լաուրա Կիատտին հանդիպել է դերասան և ռեժիսոր Սիլվիո Մուչչինոյի հետ։ Հետո մի քանի տարի շարունակ հարաբերություն է ունեցել դերասան և մոդել Ֆրանչեսկո Արկայի հետ, որն ավարտվել է 2009 թվականին։ 2010-2013 թվականներին հարաբերություններ է ունեցել «Ֆորտիտուդո» բասկետբոլային թիմի ավագ Դավիդ Լամայի հետ[3]։
2014 թվականի հուլիսի 5-ին ամուսնացել է դերասան Մարկո Բոչիի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Էնեան (ծնվ.՝ 2015 թվականի հունվարի 22) և Պաբլոն (ծնվ.՝ 2016 թվականի հուլիսի 8)։ Ամուսնու և երեխաների հետ ապրում է Պերուջա քաղաքում[4][5]։
Ընտրված ֆիլմագրություն խմբագրել
- Գոյություն չունեցող Լաուրա / Laura non c'è (1998)՝ Ստեֆանի
- Ձյունոտ արձակուրդներ / Vacanze sulla neve (1999)՝ Ֆրանչեսկա
- Վիա դել Կորսո / Via del Corso (2000)՝ Մոնիկա
- Ավելին քան երբեք, ինչպես նախկինում /Mai + come prima (2005)՝ Ջուլիա
- Երկրորդ քայլ / Passo a due (2005)՝ Ֆրանչեսկա
- Ընտանիքի ընկերը / L’amico di famiglia (2006)՝ Ռոզալբա դե Լուկա
- Մեր տան մոտ / A casa nostra (2006)՝ Էլոդի
- Ես ուզում եմ քեզ / Ho voglia di te (2007)՝ Ջինևրա
- Ով շուտ է վեր կենում, նրան հաջողություն է սպասվում / Il mattino ha l’oro in bocca (2008)՝ Քրիստիանա
- Կլարայի անհավատարմությունը / Il caso dell’infedele Klara (2009)՝ Կլարա
- Բահարիա / Baarìa (2009)՝ ուսանողուհի
- Ճակատագրական Լարա / Io, loro e Lara (2009)՝ Լարա
- Ռապունցել։ Խճճված պատմություն / Tangled (2010)՝ Ռապունցել (ձայն իտալական տարբերակում)
- Ինչ-որ տեղ / Somewhere (2010)՝ Սիլվիա
- Սեր։ Օգտագործման հրահանգներ / Manuale d’amore 3 (2011)՝ Միկոլ
- Վեպ կոտորածի մասին / Romanzo di una strage (2012)՝ Ջեմմա Կալաբրեսի
- Իմ կյանքի ամենավատ Սուրբ ծնունդը / Il peggior Natale della mia vita (2012)՝ Բենեդետա
- Հռոմի 3D գլադիատորներ / Gladiatori di Roma (2013)՝ Լյուցիլա (ձայն)
- Ուրիշի դեմքը / Il volto di un’altra (2013)՝ Բելլա
- Համբույր / Lo che amo solo te (2015)՝ Քիարա
- Սուրբ ծննդյան ընթրիք / La cena Natale (2016)՝ Քիարա
- Աղջիկ / Addio al nubilato (2021)՝ Լինդա
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
- 2005՝ Premio Etruria Cinema (rivelazione dell'anno)
- 2007՝ Արծաթե ժապավեն՝ «Ընտանիքի ընկերը» ֆիլմի համար՝ դերասանուհու լավագույն դեր անվանակարգում
- 2008՝ Ոսկե փաթիլ (Ciak d'oro)՝ «Մեր տան մոտ» ֆիլմի համար՝ դերասանուհու լավագույն դեր անվանակարգում (A casa nostra)
- 2009՝ Արծաթե ժապավեն՝ Premio Guiglielmo Biraghi «Կլարայի անհավատարմությունը» ֆիլմի դերի համար (Il caso dell'infedele Klara)
- 2010՝ Ոսկե փաթիլ (Ciak d'oro)՝ «Ճակատագրական Լարա» ֆիլմի համար՝ դերասանուհու լավագույն կատակերգական դեր անվանակարգում
- 2011՝ Golden Graals՝ «Ճակատագրական Լարա» ֆիլմում դերասանուհու լավագույն դերի համար
- 2013՝ Ոսկե գլոբուս (Իտալիա) (Globo d'oro)՝ «Ուրիշի դեմքը» ֆիլմում դերասանուհու լավագույն դերի համար (In volto di un'altra)
- 2013՝ Արծաթե ժապավեն՝ «Ուրիշի դեմքը» ֆիլմում դերասանուհու լավագույն դերի համար (In volto di un'altra)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ PeoplePill. «Laura Chiatti: Italian actress and singer. - Biography, Life, Family, Career, Facts, Information». peoplepill.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Marinello, Barbara (2019 թ․ հոկտեմբերի 14). «Laura Chiatti chi è | carriera | Vita privata dell'attrice». www.meteoweek.com (իտալերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Learn about Laura Chiatti». Famous Birthdays (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Laura Chiatti e Marco Bocci avvistati a Terracina, ultimi scampoli d'estate per i vip». ilmessaggeroit. 2019 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Կիատտի» հոդվածին։ |