Մարի Նվարդ
Մարի Նվարդ (Մարի Հովսեփի Գարայան, օգոստոսի 29, 1853[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 10, 1885, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]), հայ դերասանուհի։
Մարի Նվարդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1853[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 10, 1885 (31 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Արևելյան թատրոն[1] |
Կենսագրություն
խմբագրել1869 թվականին Թովմաս Ֆասուլաճյանի շրջիկ թատերախմբի հետ հյուրախաղերի է եղել Նոր Նախիջևանում, 1870-ական թվականների սկզբին հանդես է եկել Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874-1878 թվականներին՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ Խաղացել է հիմնականում լիրիկական հերոսուհիների դերեր՝ հայ պատմա-հայրենասիրական ողբերգություններում, արևմտա-եվրոպական մելոդրամաներում և այլն։ 1881-1882 թվականներին հանդես է եկել Թիֆլիսի հայ թատերախմբում։
Հետագայում եղել է Մ․ Մնակյանի թատերախմբի առաջատար դերասանուհին։ Մարի Նվարդի լավագույն դերը համարվել է Մարգարիտ Գոթիեն (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»)։ Մարի Նվարդի դերակատարումներին բնորոշ են եղել հուզական հագեցվածությունը, պարզությունն ու անկեղծությունը։
Դերեր
խմբագրել- Սոֆիա՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»
- Ջեսիկա՝ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»
- Մարքրիտ՝ Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»
- Ագաֆիա Տիխոնովնա՝ Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն»,
- Աննա Անդրեևնա՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 316)։ |