Թովմաս Ֆասուլաճյան
Թովմաս Պետրոսի Ֆասուլաճյան (հուլիսի 25, 1843[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - սեպտեմբերի 22, 1901[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]), հայ դերասան, թատերական գործիչ։
Թովմաս Ֆասուլաճյան արմտ. հայ.՝ Թովմաս Ֆասուլաճեան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1843[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 22, 1901[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և թատերական գործիչ |
Աշխատավայր | Արևելյան թատրոն[1] |
Ամուսին(ներ) | Պայծառ Ֆասուլաճյան |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Կ. Պոլսի Նոր թաղի և Գումգափուի վարժարաններում։ Հանդես է եկել Արևելյան թատրոնում, առավել աչքի ընկել Վասպուրական թատրոնում։ 1864 թվականից՝ կնոջ՝ Պայծառ Ֆասուլաճյանի հետ շրջագայել է Տրապիզոնում, Թիֆլիսում, Մոզդոկում, Ղզլարում, Աստրախանում։ 1869-1871 թվականներին թատերախումբ է ղեկավարել Նոր Նախիջևանում, 1872-1877 թվականներին՝ Վարդովյան թատրոնի դերասան և ռեժիսոր։ Դերերից են՝ Դակոբեր (Է. Սյուի «Թափառական հրեան»), Թրիբուլե (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») ևն։ 1880-ական թվականներին մեծ համբավի է արժանացել Բրուսայում՝ հիմնականում թուրքական ներկայացումներով և Մոլիերի կատակերգությունների բեմադրություններով, խաղացել Տարտյուֆի («Տարտյուֆ»), Դոն Ժուանի («Դոն Ժուան») դերերը։ 1893 թվականից գործել է Բուլղարիայում, Ռումինիայում[2]
Գրել է պիեսներ՝
- «Երկու քաղցածներ»
- «Սևի տեղ սպիտակ»
- «Տայի Միրիկ Անդենը»
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 617)։ |