Հակոբ Վարդովյան

Թուրքիայի հայ հեղինակ, գրող, դերասան

Հակոբ Վարդովյան (հայտնի է որպես Գյուլլու Հակոբ (Güllü Agop), (օգոստոսի 18, 1837, Բեշիքթաշ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 22, 1902, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն) թաղված է Բեշիքթաշի Յահյա էֆենդի գերեզմանատանը), հայ բեմադրիչ, անտրեպրենյոր, դերասան, թատերական գործիչ։ Թուրքական թատրոնի հիմնադիր։

Հակոբ Վարդովյան
Ծնվել էօգոստոսի 18, 1830(1830-08-18)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1902(1902)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Կրոնիսլամ
ՄասնագիտությունՌեժիսոր, դերասան
ԱշխատավայրԱրևելյան թատրոն

Հակոբը հայ արտիստ է, ով հաջողություն է գրանցել իր հիմնադրած և ղեկավարած թատերախմբերում, այլ ոչ թե դերասանական ոլորտում։ Առաջին անգամ Կ․Պոլսում ստեղծեց թատերախումբ, որտեղ բեմ էին բարձրանում մուսուլման դերասաններ։ Թուրքական լեզվով բեմադրումները արտոնյալ էին։ Նրա հիմնած թատերախումբը համարվում է այն գործընթացի հիմնաքարը, որը կհանգեցնի Դարյուլբեդայի և Պոլսի քաղաքային թատրոնների ստեղծմանը։

Կենսագրություն

խմբագրել

Հակոբ Վարդովյանը ծնվել է 1830 թվականին, Ստամբուլում, Բեշիքթաշ շրջանում։ Սովորել է հայկական դպրոցում, և երբ ստացավ նախնական կրթությունը սկսեց աշխատել է որպես գիպսագործ և որպես նկարիչ-մոնումենտսալիստ։

1861-1862 թվականներին առաջին անգամ բեմ է դուրս եկել Արևելյան թատրոնում Բեյոգլույում։ Ղեկավարել է Իզմիրի երիտասարդ հայերի ստեղծած սիրողական խումբը, իսկ երբ վերադառնում ե Պոլիս ներկայացումներ է տալիս Սիրաբիյան Հեքիմյանի հետ։ Երբ Հեքիմյանը գնաց թատրոնից Հակոբը մի քանի երկրորդական դերասանի հետ հիմնում է Ասիական ընկերությունը և Գեդիկփաշայի կրկեսը վերածեցին թատրոնի։ Ասիական ընկերության հետ Գեդիկփաշայում և Յուսքյուդարում հայերեն ներկայացումներ է տալիս։ Այդ ամբողջ ընթացքում Հակոբը շարունակում էր աշխատել որպես գիպսագործ։ Ասում են, որ Հակոբը սուլթան Աբդուլ Ազիզից որպես պարգև ստացել է 500 ոսկե դրամ, քանի որ Հակոբը կարողացել է նորոգել պալատի փոքրիկ պատշգամբների փորագրված նկարները, և այդ գումարով Հակոբը վերանորոգել է Գեդիքփաշայի թատրոնը։ Այս բեմում Ռազի անունով մի իտալացի բեմադրում էր «Օսմանյան թատրոն» պիեսը։ Վարթովյանը ցանկանում էր թատրոնը օսմանյան կառավարության հովանավորությանը ստանալ և այդպես կրկնապատկել իր եկամուտը՝ այս արվեստը սիրված դարձնելով թուրք հասարակության համար։ Նախկին դերասան Կարապետ Փափազյանի խորհրդով Հակոբը թուրքերեն է թարգմանել հայկական «Կեսար Բորգիա» պիեսը։ Նրա աշխատանքները ցուցադրվեցին 1868 թվականի ապրիլի 16-ին և հաջողություն ունեցան։ Երբ Գեդիքփաշայում թուրքերեն ներկայացումները գրավեցին հանրության ուշադրությունը ընկերությունը նույն տարի տեղափոխվեց Ուսքյուդար և մի քանի ներկայացումներ ներկայացրեց «Ազիզիե» թատրոնում։ Այնտեղ մեծ հաջողություններ գրանցելուց հետո նա հանրությանը ներկայացրեց Քադիքոյում և Բեյողլուում իր պատրաստած տարբեր շոուներ։ Թուրք հանրությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց թատրոնի նկատմամբ։ 1869 թվականին Ֆիզուլիի «Լեյլա և Մաջնուն» հինգ գործողությամբ պիեսն առաջին անգամ ցուցադրվեց և նույն 1869 թվականին Գեդիկփաշա թատրոնոը վերանվանել են և ստեղծվեց Օսմանյան թատրոնը։

Նա շարունակեց իր թատերական գործունեությունը թե՛ թուրքերեն, թե՛ խոսելով Ստամբուլի հայ համայնքի հետ՝ Սիրանույշ, Թերեզա Չուխաջյան և Աննիկ Չուխաջյան, Մարի Նվարդ, Թոմաս Ֆասուլյաջյան, Մարտիրոս Մնակյան և Պետրոս Մաղաքյան դերասանների օգնությամբ։ Թիմին էին միացել նաև Բենգլյան և Կարակասյան քույրերը։ Հայ դերասաններին, ովքեր հազիվ էին տիրապետում թուրքերենին սկսեցին շտապ սովորել թուրքերեն, իսկ արևմտյան շատ հայտնի գործերը թարգմանվեցին թուրքերենի Վարդովյանի կողմից։ 1870 թվականին մեծ վեզիր Ալի Փաշայի աջակցությամբ պալատից տասը տարով Պոլսում թուրքերեն ներկայացումներ տվող միակ թատրոնը լինելու արտոնություն է ստացել և այսպես Օսմանյան պալատի հետ կնքվեց առաջին պաշտոնական թատերական պայմանագիրը։ Կոնցեսիայի շրջանակներում Վարթոյանը 6 ամսում ձեռք "գրավում է" Ստամբուլն ու Ուսկուդարը, իսկ Գալաթան, Թոֆանեն ու Բեյողլուն՝ 3 տարում։ Պայմանագրի մեջ ասվում է, որ ամեն տարի առնվազն 30 ներկայացում պետք է լինի Ուսկուդարում և 50 ներկայացում Գալաթայում ու Ստամբուլում՝ անկախ եկամուտներից և ծախսերից։ Ցուցադրությունները, որոնք պետք է արվեին աղքատների համար հստակ ցույց էին տալիս թատրոնն հանրությանը տարածելու նպատակն ու ջանքերը։ Մուսուլման կանանց համար թատրոնում ստեղծվել են հատուկ սենյաակներ։ Այս հատկանիշներով Օսմանյան թատրոնը դարձավ այն գործընթացի հիմնաքարը, որը հետագայում հանգեցրեց Դարուլբեդայի և Ստամբուլի քաղաքային թատրոնների ստեղծմանը։ Բեմադրվել են նաև հայտնի թուրք գրողների՝ Նամըք Քեմալի, Էբուզիա Թևֆիքի, Ահմեդ Ահմեդ Միդհատ և Շեմսեթթին Սամիի թուրքական ստեղծագործությունները։ Մեծարելով թուրքական խաղերի թիվը սեզոնում միայն մի քանի հայկական խաղ կարելի էր անցկացնել։ Վարթովյանը Ֆրանսիայից դաստիարակ է բերում և սկսում է օպերետների վրա աշխատել։ Բեյազիթի թատրոնում բեմադրվում էինն տեղական օպերետներ, իսկ Վարթովյանը նախընտրեց բեմադրել եվրոպական օպերետներ։ Գյուլյու Հակոբը լքեց Գեդիքփաշայի թատրոնը 1880 թվականին, երբ 10-ամյա կոնցեսիայի ավարտից հետո թատրոնի արդյունավետությունը նվազել է։ Մինաքյանի հետ որոշ ժամանակ աշխատեց Շեհզադեբաշիի մեկ այլ թատրոնում։ 1882 թվականին Աբդուլ Համիդ Երկրորդի հրամանով ստացել է «Մըզքայի Հումայուն» (սուլթանական հարմոն)։ Այս ընթացքում իր ցանկությամբ որպես մուսուլման վերցրել է Գյուլլու Յակուբ էֆենդի անունը։ Մինչև կյանքի վերջը ապրել է պալատում։

Կարևոր դեր է խաղացել թուրքական թատրոնի զարգացման գործում[1]։

Վարդովյանի ներկայացումները թարգմանվել են ժամանակի առաջավոր գրողներ Էբուզզիա Թեֆիքի, տնօրեն Ալի Բեյի, Ռեջաիզադե Էքրեմի, Նամք Քեմալի, Ահմեդ Միդհատ Էֆենդիի կողմից և բեմադրվել Վարդովյանի թատրոնում։

Ներկայացումներ

խմբագրել
  • «Լեյլա և Մեջնուն», 1869 թ.
  • «Բռնի ամուսնություն», 1869 թ.
  • «Թոսուն աղա», 1870 թ.
  • «Այար Համզա», 1871 թ.
  • «Հայրենիք», 1873 թ.
  • «Ժլատ Համիդը», 1873 թ.
  • «Հայր Համիդը», 1874 թ.
  • «Տնօրենի վիճակը», 1875 թ.

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հակոբ Վարդովյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Վարդովյան» հոդվածին։