Պետրոս Մաղաքյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաղաքյան (այլ կիրառումներ)
Պետրոս Ամբրոսիոսի Մաղաքյան (սեպտեմբերի 4, 1826, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 27, 1891[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1826 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 27, 1891[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր և թատերական գործիչ |
Կենսագրություն խմբագրել
Բեմ է բարձրացել 1856 թվականին՝ Կոստանդնուպոլսի Սրապիոն Հեքիմյանի նորակազմ թատերախմբում։ Կոստանդնուպոլսի Արևելյան թատրոնում ամբողջ գործունեության ընթացքում (1861-1876 թվականներ) Մաղաքյանը այնտեղ եղել է ռեժիսոր և դերասան։ Արևելյան թատրոնի բացվելու պահին նա կոշկակար է եղել, բայց թատրոնը շատ է սիրել[2]։ Ամեն օր ներկա է եղել թատրոնի փորձերին, մասնակցել դրանց։ Թատրոնի փակվելուց հետո կոշկակարության հետ միասին բեմադրել է ներկայացումներ և խաղացել է այդ ներկայացումներում[2]։ Մասնավորապես, «Ռիգոլետտոյում» (կամ Արքան զվարճանում է) խեղկատակի՝ Թրիբուլեի դերը չափազանց բնական է խաղացել։ Նրա խաղացած առավել սուր բնութագրական դերերից են՝
- Բանտապետ՝ Ռոթայի «Երկու հիսնապետեր»
- Սկապեն՝ Մոլիերի «Սկապենի արարքները» (Les Fourberies de Scapin)
Ունեցել է և՛ կատակերգական, և՛ դրամատիկական ներգործման ուժ։ Մելոդրամային սուր իրադրություններում Մաղաքյանի խաղը եղել է թատերայնորեն տպավորիչ և հոգեբանորեն համոզող (Թրիբուլե, Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» (Le roi s'amuse))։ Մաղաքյանի լավագույն դերակատարումներից է նաև Տակոբերի դերը (Է. Սյուի «Թափառական հրեա»)[2]։
1869 թվականից Մաղաքյանը գլխավորել է «Արևելյան թատրոն»-ը՝ համախմբելով իր շուրջը Պետրոս Ադամյանին, Ազնիվ Հրաչյային, Դավիթ Թրյանցին, Մարտիրոս Մնակյանին, Մարի Նվարդին, Սիրանույշին, Աստղիկին և ուրիշներին։ Նա հատուկ ջերմությամբ է վերաբերվել դերասանուհի Ազնիվ Հրաչյային, որի մասին գրել է հենց ինքը՝ դերասանուհին իր ինքնակենսագրականում[2]։
Մաղաքյանը հետևողական պայքարել է Կոստանդնուպոլիսում հայ թատրոնը պահպանելու համար[3]։
1870 թվականի հունիսի 5-ին Պոլսի Պերա թաղամասում (այժմ՝ Բեյօղլու) տեղի ունեցած մեծ հրդեհից[4] հետո նա ակտիվորեն մասնակցել է հրդեհից տուժվածներին օգնություն ցուցաբերելու և այլ միջոցներով ապահովելու գործին։ Հրդեհը ոչնչացրել է Մաղաքյանի թատրոնը։ Պերա թաղամասի հրդեհից հետո Մաղաքյանը աշխատել է Վարդովյանի խմբում որպես դերուսույց (ռեժիսոր)։ Այդ ընթացքում շարունակել է թատերական խմբի համալրումը և ներկայացումներ կազմակերպելը[2]։
Պետրոս Մաղաքյանը մահացել է 1891 թվականի մարտի 27-ին[5]։ Մահից հետո նրա ընտանիքը հայտնվել է կարիքի մեջ։ Քույրն ու մայրը մնացել են որդու խնամքի տակ։ Վերջինս սկսում է աշխատել ծխախոտի գործարանում[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 7. — էջ 190.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ՀՐԱՉԵԱՅ (1909)։ Արշակ Չոպանյան, ed.։ «ԻՄ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐՍ» (PDF) (եռամսյակ պարբերական)։ 1-2 (հայերեն)։ Փարիզ: Անահիտ պարբերական։ էջ 19։ Վերցված է 2021-03-26
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ cityofistanbul (2017-09-24)։ «The Great Fire of Pera in 1870»։ City of Istanbul (en-US)։ Վերցված է 2021-03-26
- ↑ 1891 թվականի այս օրը մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը
Արտաքին հղումներ խմբագրել
- «Theater of Armenia»։ HiSoUR - Hi So You Are (en-US)։ 2018-07-31։ Վերցված է 2021-03-26
- Slaff Jonathan։ «Reconciliation Through The Arts: Armenia and Turkey - NewsBlaze News» (en-US)։ Վերցված է 2021-03-26
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 190)։ |