Մարի Մարվինգտ (ֆր.՝ Marie Marvingt, փետրվարի 20, 1875(1875-02-20)[1][2][3][…], Օրիյակ, Ֆրանսիա - դեկտեմբերի 14, 1963(1963-12-14)[1][3], Laxou, Ֆրանսիա), ֆրանսիացի կին օդաչու[4], լրագրող, մարզուհի, բժշկուհի, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Մարի Մարվինգտ
ֆր.՝ Marie Marvingt
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1875(1875-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրՕրիյակ, Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 14, 1963(1963-12-14)[1][3] (88 տարեկան)
Մահվան վայրLaxou, Ֆրանսիա
ԳերեզմանCimetière de Préville
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունչմշկորդ, լրագրող, սուսերամարտիկ, օդաչու, էսպերանտիստ, balloonist, գրող, լեռնագնաց և հեծանվորդ
Պարգևներ և
մրցանակներ
Knight of the ordre de la Santé publique Մարտական խաչ 1914-1918 Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան Médaille de l'Aéronautique Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և
 Marie Marvingt Վիքիպահեստում

Մարին անունը դասվում է Ֆրանսիայի ավիացիայի առաջավոր օդաչունեի և 20-րդ դարի լավագույն ալպինիստների շարքին՝ համարվում է առաջին կինը, որը բարձրացել է Արևմտյան Ալպերի ամենաբարձր գագաթը, կնքվել է «Վտանգների հարսնացու» մականվամբ[5][5], տիրապետել է 7 լեզվի[6]։

Կենսագրություն խմբագրել

 
Մարի Մարվինգտը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խրամատում

Մարին ծնվել է 1875 թվականի փետրվարի 20-ին, Ֆրանսիայի Օրիյակ քաղաքում։ 1880 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մեց, իսկ 1889 թվականին՝ Նանսի քաղաքները։ Զբաղվել է թենիսով, բռնցքամարտով, ֆուտբոլով, հոկեյով, գոլֆով, կանոեով, թեթև ատլետիկայով, լեռնագնացությամբ, օդագնացությամբ։ 1901 թվականին կատարել է օդապարիկով առաջին թռիչքը, 1909 թվականին միայնակ անցել է Լա Մանշի նեղուցով։ 1907 թվականին հաղթող է ճանաչվել հրաձգության միջազգային մրցաշարում, եղել է նաև կանանց բոբսլեյի աշխարհի չեմպիոն, կատարել է հեծանվավազք Նանսիից՝ Նեապոլ։ 1910 թվականին Ֆրանսիայի մարզական ակադեմիայի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով։

1910 թվականից զբաղվել է օդաչուական գործունեությամբ, համարվում է Ֆրանսիայի երկրերդ կին օդաչուն՝ Ռայմոնդա դե Լարոշից հետո, 1910 թվականին թռիչքների հեռավորությամբ և տևողությամբ սահմանել է ռեկորդ։ Կատարել է մոտ 900 անխափան թռիչք։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին տղամարդու անունով ծառայության է անցել 42-րդ հետևակային գնդում, սակայն նրա կին լինելը բացահայտվելուց հետո հեռացվել է գնդից։ 1915 թվականին կատարել է ռմբակոծիչով թռիչք և դարձել այդ ոլորտում թռիչք կատարած առաջին կին-օդաչուն։ Պարգևատրվել է Ֆրանսիայի «Մարտական խաչ» շքանշանով։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Մարին Հյուսիսային Աֆրիկայում աշխատել է որպես լրագրող և բժիշկ։ Համարվում է 1929 թվականին տեղի ունեցած ավիացիոն բժշկության միջազգայի կոնգրեսի կազմակերպիչը և «Բժշկական ավիացիա» ընկերության հիմնադիրնրից մեկը։ Գրել է սցենարներ բժշկական ավիացիայի պատմության մասին և նկարահանել բժշկական ավիացիայի պատմության վերաբերյալ երկու վավերագրական ֆիլմ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մարին եղել է բուժքույր, վերականգնողական կենտրոնում օգնել է վիրավոր օդաչուներին։

Մինչև իր կյանքի վերջին օրերը գտնվել է լավ կարգավիճակում։ 80 տարեկանում ռեակտիվ ինքնաթիռով հնարավորություն ընձեռեց հաղթահարելու «ձայնային արգելքը», ձեռք է բերել ուղղաթիռ վարելու վկայական, 86 տարեկանում կատարել է հեծանվավազք՝ Նանսիից-Փարիզ։

Մահացել է Նանսի քաղաքում՝ 1963 թվականի դեկտեմբերի 14-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. «Марвингт Мари — Биография». pomnipro.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  5. 5,0 5,1 «24. Мари Марвингт — невеста опасности | World of Warplanes». worldofwarplanes.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  6. «Немного солнца в холодной воде». www.molodost.in.ua. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.

Մատենագրություն խմբագրել

  • Marcel Cordier et Rosalie Maggio, Marie Marvingt, la femme d’un siècle, Pierron, Sarreguemines, 1991, 261 p.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Մարվինգտ» հոդվածին։