Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային հնագիտական թանգարան (այլ կիրառումներ)
Ազգային հնագիտական թանգարան (իսպ.՝ Museo Nacional de Arqueología (մինչև 2009 թվականը կոչվել է «Իսպանիայի ազգային հնագիտական թանգարան»)[6]), տեղակայված է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոլոմբոսի հրապարակին (Plaza de Colón) կից՝ գրադարանների ու թանգարանների հրապարակում (Palacio de Bibliotecas y Museos), որտեղ տեղակայված են նաև Իսպանիայի ազգային գրադարանը, և մինչև 1971 թվականը Պրադոյի թանգարանին միանալը Ժամանակակից արվեստի թանգարանը։
Ազգային հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, հնագիտական թանգարան և հուշարձան |
Երկիր | Իսպանիա[1] |
Տեղագրություն | Մադրիդ[1][2] |
Ղեկավարության նստավայր | Ազգային թանգարանների գրադարանի պալատ, Մադրիդ, Իսպանիա[3] |
Հասցե | 28001Serrano Street? (13) |
Հիմնադրվել է | 1867[4][5] |
Հիմնադիր | Իզաբելլա II |
Տնօրեն | Անդրես Կարետերո Պերես |
Կայք | man.es(իսպ.), man.es/man/en/home.html(անգլ.), man.es/man/ca/home.html(կատ.), man.es/man/gl/home.html(գրենլ.), man.es/man/eu/home.html(բասկ.) և man.es/man/eu/home.html(ֆր.) |
Պատմություն
խմբագրելԹանգարանը հիմնադրվել է 1867 թվականին Իսպանիայի Իզաբելա II թագուհու հրամանով՝ նպատակ ունենալով ստեղծել թանգարան, որտեղ կպահվեն ազգագրական և հնագիտական գտածոները, դեկորատիվ արվեստի և դրամագիտական հավաքածուի նմուշները, որոնք հավաքագրվել են իսպանական միապետերի կողմից։ 1895 թվականին թանգարանի ամբողջ հավաքածուն տեղափոխվեց 1866-1892 թվականներին ճարտարապետ Ֆրանցիսկո Խարենյոյի կողմից նախագծված ներկայիս նեոդասական ոճով կառուցված շենք։ 1968 թվականին վերանորոգման և աշխատանքների ընդլայնման շնորհիվ ընդլայնվեց նաև թանգարանի տարածքը։
Թանգարանում ներառված են բազմաթիվ հնագիտական հուշարձաններ։ Բակում ստեղծվել է Ալտամիրա քարանձավի պատճենը, որը համարվում է Եվրոպայում պալեոլիթ ժամանակաշրջանի քարանձավային գեղանկարչության լավագույն նմուշներից մեկը։ Թանգարանի հավաքածուն ներառում է նախա-պատմական, Եգիպտոսի, կելտական, Պիրենեյան, հունական և հռոմեական հնություններ, միջնադարյան (վեստգոթական, իսլամական և քրիստոնեական) նմուշներ։
2008 թվականին թանգարանը փակվել է վերանորոգման պատճառով։ Ծրագիրը պետք է ավարտվեր 2013 թվականին[7], սակայն թանգարանը փակ մնաց մինչև 2014 թվականը[8][9][10][11]։
Հավաքածու
խմբագրել- Լեդի Գալերա
- Պոզո Մորոյի դամբարան
- Բաենայի էգ առյուծը
- Գվառազարի գանձ
- Կինը Բասայից
- Կինը Իվիսայից
- Թուր Գվադալախարայից
- Քահանան Կադիսից
- Կինը Սեռո դե լոս Սանտոսից
- Ցուլը Օսունայից
- Կինը Էլչեից
- Լիվիա Դրուզիլայի արձան
- Ուսիլյոսի սարկոֆագ
- Գուդեայի արձան
- Ոսկե գավաթներ Աքստրոկիից
- Անոթ Սամորայից
- Ակրոբատը Օսունայից
- Ալ-Սահլիի աստրոլաբ
- Ստելա Սոլանա դե Կաբանյասից
- Էստրեմադուրայի կուռքը
- Սֆինքս Բալասոտեից
- Բակի սարկոֆագ
- Սֆինքսը Ագոստից
- Սարկոֆագ Սաքարայից
- Կախազարդ Ագիլար Անգիտայից
- Հարսոմտուս-էմ-հատի քանդակ
- Սնդուկ Պալենսիայից
- Lex Ursonensis
- Պեդրո I-ի արձանիկ
- Արևային ժամացույց Բաելո Կլաուդիայից
- Գուանչի մումիա (Մադրիդ)
- Երկվորյակ սֆինքսներ Էլ Սալոբրալից
- Խուան Կատալինա
- Գուդեայի գլուխ
- Սարկոֆագ Աստորգայից
- Բենեդիկտոս XIII-ի եպիսկոպոսական ձեռնափայտ
- Հերկուլեսի տասներկու սխրանքների խճանկար
- Գանձ Ալիսեդայից
- Գլխազարդ Կարավակա դե լա Կրուսից
- Գավաթ Սիեմպոսուելոսից
- Քարե հատիչ Մանսանարեսից
- Խաչելություն Ֆերդինանտից և Սանչայից
- Puteal de la Moncloa
- Արապիլես (1868)
- Պեդրո I-ի մեծ դոբլա
- Centén segoviano (1633)
- Օգոստոս կայսեր ոսկե մեդալիոն
- Pátera ibera de Perotito
- Crátera de la locura de Heracles
- Գանձ Գաստելուբեռիից
- Թիակներ Էլ Կաստիլյո քարանձավից
Տնօրեններ
խմբագրել- Պեդրո Ֆելիպե Մոնլաու (1867-1868 թթ.)
- Խոսե Ամադոր դե լոս Ռիոս (feb-sept. 1868 թ.)
- Վենտուրա Ռուիս Ագիլերա (1868-1872 թթ.)
- Անտոնիո Գարսիա Գուտիերես (1872-1884 թթ.)
- Բասիլիո Սեբաստիան Կաստելյանոս դե Լոսադա (1886-1891 թթ.)
- Խուան դե Դիոս դե լա Ռադա (1891–1900 թթ.)
- Խուան Կատալինա (1900-1911 թթ.)
- Ռոդրիգո Ամադոր դե լոս Ռիոս (1911–1916 թթ.)
- Խոսե Ռամոն Մելիդա (1916–1930 թթ.)
- Ֆրանսիսկո դե Պաուլա Ալվարես Օսորիո (1930–1939 թթ.)
- Կաստո Մարիա դել Ռիվերո (1937-1937 թթ.)
- Բլաս Տարասենա Ագիռե (1939–1941 թթ.)
- Ավգուստո Ֆերնանդես դե Ավիլես (1941–1952 թթ.)
- Խոակին Մարիա դե Նավասկես (1952–1967 թթ.)
- Ավգուստո Ֆերնանդես դե Ավիլես (երկրորդ էտապ) (1967–1968 թթ.)
- Մարտին Ալմագրո Բաշ (1968–1981 թթ.)
- Էդուարդո Ռիպոլ Պերեյո (1981–1986 թթ.)
- Խոսե Ալֆոնսո Մուրե Ռոմանիյո (1987-1988 թթ.)
- Խոսե Մարիա Լուսոն Նոգե (1988–1994 թթ.)
- Մարիա դել Կարմեն Պերես Դիե (1994–1998 թթ.)
- Մարտին Ալմագրո Գորբեա (1998–1999 թթ.)
- Մարինա Չինչիլա Գոմես (1999 թ.)
- Միգել Անխել Էլվիրա Բարբա (1999–2004 թթ.)
- Ռուբի Սանս Գամո (2004–2010 թթ.)
- Անդրես Կառետերո Պերես, պաշտոնավարում է[12]
Պատկերասրահ
խմբագրելՑուցանմուշներ
-
Corona de Recesvint, del Գվառազարի գանձ
Սրահներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Directorio de Museos y Colecciones de España
- ↑ http://www.man.es/man/museo/historia/sedes-del-museo.html
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ http://www.man.es/man/en/museo/historia.html
- ↑ El Museo Arqueológico Nacional tendrá nuevo director en septiembre, статья в газете «ABC» (26 de mayo de 2009).
- ↑ «The Countdown Begins» (Spanish). National Archaeological Museum. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Official website (in Spanish), plus information from Madrid Tourist Office etc, as at November 24, 2013.
- ↑ El Museo Arqueológico, listo y en forma para el futuro
- ↑ «Colecciones en exposición». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Pulido, Natividad. «El Museo Arqueológico Nacional, convertido en un polvorín» (PDF) (en castellà), 5 de juliol de 2009
- ↑ 4 de noviembre de 2010
Գրականություն
խմբագրել- Marcos Pous, Alejandro (coordinador general). De Gabinete a Museo: tres siglos de historia. Ministerio de Educación, Cultura y Deporte. Secretaría General Técnica. Centro de Publicaciones, 1993. ISBN 84-7483-902-5.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Լուսանկարներ Արխիվացված 2013-12-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային հնագիտական թանգարան (Մադրիդ)» հոդվածին։ |