Մարիա Օհիսալո (ֆիններեն՝ Maria Ohisalo[5], մարտի 8, 1985(1985-03-08)[1][2], Հելսինկի, Ֆինլանդիա[1][5]), ֆինն քաղաքական գործիչ, 2019 թվականի հունիսի 15-ից «Կանաչ միություն» կուսակցության նախագահն է։ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին ձևավորված Մարինի կաբինետում զբաղեցնում է Ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 2019 թվականի ապրիլի 17-ին Հելսինկիի ընտրատարածքից ընտրվել է Էդուսկունտայի (խորհրդարան) պատգամավոր[5]։

Մարիա Օհիսալո
ֆիններեն՝ Maria Ohisalo
Ֆինլանդիա Ֆինլանդիայի Ներքին գործերի նախարար
 2019 թվականի հունիսի 6
«Կանաչ միություն» կուսակցության նախագահ
Նախորդող Պեկա Հավիստո
 
Կուսակցություն՝ Կանաչ միություն
Կրթություն՝ Mäkelänrinne Upper Secondary School? (2004), Հելսինկիի համալսարան (2011) և Արևելյան Ֆինլանդիայի համալսարան (2017)
Գիտական աստիճան՝ հասարակական գիտությունների մագիստրոս (2011) և դոկտորի աստիճան (2017)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սոցիոլոգ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մարտի 8, 1985(1985-03-08)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Հելսինկի, Ֆինլանդիա[1]
Քաղաքացիություն  Ֆինլանդիա
Ի ծնե անուն ֆիններեն՝ Maria Karoliina Ohisalo
 
Կայք՝ mariaohisalo.fi
 
Պարգևներ
Commander of the Order of the White Rose of Finland[3] և Cross of Merit of the Frontier Guards[4]

Կենսագրություն խմբագրել

Մարիա Օհիսալոն ծնվել է 1985 թվականի մարտի 8-ին Հելսինկիի արևելյան, աղքատ մասում` անհաջող ընտանիքում[5][6]։ Հայրը հարբեցող էր, մոր հետ Օհիսալոն մեկ տարի անցկացրել է բռնության զոհերի ապաստարանում[6]։ Ծնողներն ամուսնալուծվել են, մայրը դարձյալ ամուսնացել է[6]։ 2004 թվականին Օհիսալոն ավարտել է գիմնազիան։

2009 թվականին Հելսինկիի համալսարանում ստացել է հասարակական գիտությունների բակալավրի աստիճան[5]։ 2011 թվականին Հելսինկիի համալսարանում ստացել է հասարակական գիտությունների մագիստրոսի աստիճան[5]։ Ուսումը շարունակել է Արևելյան Ֆինլանդիայի համալսարանում, որտեղ 2017 թվականին ստացել է սոցիոլոգիայի դոկտորի աստիճան[5]։ Ուսումնասիրման առարկան եղել է աղքատությունը[6]։

2008 թվականին անդամակցել է «Կանաչ միություն» կուսակցությանը։ 2015 թվականի հունիսին ընտրվել է «Կանաչ միություն» կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնում[5]։ 2017 թվականին առաջադրվել է կուսակցության նախագահի պաշտոնում, բայց ներկուսակցական ընտրությունները հաղթել է Տոուկո Աալտոն[6]։ Օհիսալոյին ընտրել են որպես նախագահի տեղակալ[6]։ Այն բանից հետո, երբ Տոուկո Աալտոն 2018 թվականի հոկտեմբերի 24-ին երկարատև դեպրեսիայի պատճառով հրաժարվել է կուսակցության նախագահի լիազորությունները կատարելուց, Օհիսալոն ժամանակավորապես կատարել է նրա պարտականությունները։ 2018 թվականի նոյեմբերի 3-ին` Հելսինկիում անցկացված կուսակցական ժողովի ժամանակ, «Կանաչների» կուսակցության նոր նախագահ ընտրվել է Պեկկա Հավիստոն[6]։ 2019 թվականի հունիսի 15-ին` Պորի քաղաքում կայացած կուսակցության համագումարի ժամանակ, Մարիա Օհիսալոն ընտրվել է կուսակցության նոր ղեկավար և փոխարինել Պեկկա Հավիստոյին[7]։

2014 թվականի մայիսին Ֆինլանդիայում մասնակցել է Եվրոպական խորհրդարանի ընտրություններին` հավաքելով 3089 ձայն։

2015 թվականի ապրիլի 19-ին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին` հավաքելով 4087 ձայն, և չի ընտրվել։ 2019 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Հելսինկիի ընտրատարածքից ընտրվել է Էդուսկունտայի պատգամավոր` հավաքելով 11 797 ձայն[5]։

2017 թվականին դարձել է Հելսինկի քաղաքի խորհրդի անդամ` նույն թվականի ապրիլի 9-ին անցկացված մունիցիպալ ընտրություններում հավաքելով 4400 ձայն[5]։

2019 թվականի հունիսի 6-ին Ռինեի կաբինետում ստանձնել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ դեկտեմբերի 10-ին` Մարինի կաբինետում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Խաղացել է «Կոնտու» և «Վիիկինգիթ» ֆուտբոլային ակումբներում։ Զբաղվել է թեթև ատլետիկայով։ Հեծանվասպորտի մրցուղում զբաղեցրել է մրցանակային տեղեր։

Ամուսնացած է «North European Oil Trade» նավթի առևտրի կենտրոնի թոփ-մենեջեր Միիկա Յոհանսոնի հետ (Miika Johansson)[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Finnish MP databaseParliament of Finland.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. https://ritarikunnat.fi/ritarikunnat/annetut-kunniamerkit/vuonna-2022-annetut-kunniamerkit-forlanade-utmarkelsetecken-2022/06-12-2022-itsenaisyyspaiva-sjalvstandighetsdagen-06-12-2022/
  4. https://yle.fi/a/3-12043017/64-3-98964
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 «Maria Ohisalo» (ֆիններեն). Eduskunta. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Копылова, Полина (2019 թ․ դեկտեմբերի 13). «Финское чудо: как женщины захватили власть в Финляндии». Forbes. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Мария Охисало выбрана председателем партии «Зелёный союз»». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2019 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Maria Ohisalo» (ֆիններեն). Eduskunta. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Օհիսալո» հոդվածին։