Մարիա Էգներ (գերմաներեն՝ Marie Egner, օգոստոսի 25, 1850(1850-08-25)[1][2][3][…], Bad Radkersburg, Ավստրիայի էրցհերցոգություն, Ավստրիական կայսրություն[4] - մարտի 31, 1940(1940-03-31)[1][5][6][…], Վիեննա, Նացիստական Գերմանիա[7]), նորագույն ժամանակների ավստրիացի նկարչուհի

Մարիա Էգներ
Ծնվել էօգոստոսի 25, 1850(1850-08-25)[1][2][3][…]
ԾննդավայրBad Radkersburg, Ավստրիայի էրցհերցոգություն, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանվել էմարտի 31, 1940(1940-03-31)[1][5][6][…] (89 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Նացիստական Գերմանիա[7]
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԷմիլ Յակոբ Շինդլեր և Hermann Königsbrunn?
ԱնդամակցությունVerein der Schriftstellerinnen und Künstlerinnen Wien?[6]
 Marie Egner Վիքիպահեստում
Մարկտբրայթի ամենշաբաթյա շուկան

Կենսագրություն խմբագրել

Նկարչության առաջին դասերն ստացել է ավստրիական Գրաց քաղաքում, Հերման ֆոն Քյոնիգսբրունից[8], ապա մեկնել է գերմանական Դյուսելդորֆ քաղաքը, որտեղ 1872-ից 1875 թվականներին սովորել է Կարլ Յունգհայմի մոտ։ 1882-ն մեկնել է Վիեննա՝ ապրելու մոր հետ։ Այդ ընթացքում ամառներն անց է կացրել Նոյլենգբախի մերձակայքում գտնվող Պլանկենբերգ ամրոցի արվեստի գաղութում, որտեղ մինչև 1887 թվականը նկարչության դասեր է առել Էմիլ Յակոբ Շինդլերից։ 1887-1889 թթ. ուսումնառության նպատակով ճամփորդել է Անգլիայում։ Դրանից կարճ ժամանակ անց Վիեննայի Կյունստլերհաուսում կազմակերպվել է նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը[8]։ Հետագայում Էգների գործերը ցուցադրվել են նաև Գերմանիայում, Անգլիայում։

Նա կերպարվեստի դպրոց է հիմնել աղջիկների ու կանանց համար, սակայն վատառողջության պատճառով հարկադրված է եղել 1910 թվականից թողնել այդ գործը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անդամագրվել է Ավստրիական նկարչուհիների ընկերակցությանը (VBKÖ): 1926 թվականին այդ ընկերակցությունը կազմակերպել է Էգների նկարչական աշխատանքների ընդգրկուն ցուցահանդեսը։ 1930 թվականից նկարչուհին սկսել է կորցնել տեսողությունը և հետ է քաշվել հասարակական կյանքից[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Marie Egner (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Marie Egner — 2008.
  3. 3,0 3,1 Marie Egner // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00057838
  4. 4,0 4,1 4,2 Murau K. Wiener Malerinnen (գերմ.) — S. 14—17.
  5. 5,0 5,1 5,2 [Marie Egner Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Baumgartner M. 24 // Der Verein der Schriftstellerinnen und Künstlerinnen in Wien (գերմ.)Böhlau Verlag, 2015. — ISBN 978-3-205-20168-7, 978-3-205-79702-9 — doi:10.7767/9783205201687
  7. 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119165880 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 Geschichte NÖ: Brief biography

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել