Մարիյա Դոբրինա (ռուս.՝ Добрина Мария Фёдоровна, հոկտեմբերի 23, 1920(1920-10-23), Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 4, 1995(1995-12-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային նկարչուհի, գեղանկարիչ և Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Մարիա Դոբրինա
Ծնվել էհոկտեմբերի 23, 1920(1920-10-23)
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1995(1995-12-04) (75 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Մարիյա Դոբրինան ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 23-ին Պետրոգրադում։ Հայրը` Ֆյոդոր Դոբրինը որպես բանվոր աշխատել է գործարանում, իսկ մայրը` Սոֆյա Դոբրինան եղել է ուսուցչուհի։ Թույլ հիվանդության պատճառով Մաշա Դոբրինան դպրոց է գնացել տասը տարեկանից և այն ավարտել է 1940 թվականին։ 1940-1941 թվականներին սովորել է Մաքսիմ Գորկու անվան Մշակույթի պալատին կից գեղարվեստական ստուդիայում։ Հայրենական մեծ պատերազմի շրջանում և շրջափակման ժամանակ նա մնացել է իր ծնողների հետ Լենինգրադում։ Աշխատել է պաշտպանական կառույցների շինարարությունում, նկարիչ Լենգորոֆորմլենիայում, արհեստագործական կոոպերացիայի ղեկավարությունում, Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարանում և խոտանիչի գործարանում։

1944 թվականին Լենինգրադի վերջնական ապաշրջափակումից և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի տարահանումից հետո Դոբրինան ընդուվել է ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետ։ Սովորել է Ալեքսանդր Զայցևի, Հենրիխ Պավլովսկու և Սեմյոն Աբուգովի մոտ։ 1950 թվականին ավարտել է ինստիտուտը` պրոֆեսոր Միխայիլ Ավիլովի արվեստանոցում` որակավորված գեղանկարչի կոչումով, դիպլոմային աշխատանքը եղել է «Ռազմա-ծովային ճակատի օրը»[2] ժանրային նկարը։

Ինստիտուտը ավարտելուց հետո որպես նկարիչ աշխատել է քաղգործկոմին կից Էստոնական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոհտլա-Յեռվե քաղաքում։ 1950 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային նկարներ` նվիրված հանքափորների աշխատանքին, դիմանկարներ և բնանկարներ։ 1950 թվականին դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ Մարիյա Դոբրինայի ստեղծագործություններից են «Նևայի վրա»[3] (1951 թվական), «Պանելային հանքամիջանցք. Հերթափոխը»[4], «Լավայում»[5] (երկուսն էլ` 1957 թվական), «Թերթաքարային հանքավայրի միջանցքում»[6] (1960 թվական), «Բախչիսարայ»[7] (1961 թվական), «Նավահանգստում», «Նավամատույց»[8] (երկուսն էլ` 1963 թվական) և այլ նկարներ։ Նկարչուհու անհատական ցուցահանդեսները անց են կացվել 1978 թվականին Լենինգրադում և Լենինգրադի նկարիչների միությունում։

80-90-ական թվականներին Մարիա Դոբրինայի աշխատանքները լենինգրադցի նկարիչների ցուցադրությունների կազմում ներկայացվել են եվրոպացի հանդիսատեսին արտասահմանյան ցուցահանդեսների շարքում[9]։

Մահացել է 1995 թվականի դեկտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգում` 76 տարեկան հասակում։

Մարիյա Դոբրինայի ստեղծագործությունները պահվում են Ռուսաստանի և արտասահմանյան երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.38.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.62.
  3. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.286.
  4. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.13.
  5. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.18.
  6. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.16.
  7. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С.12.
  8. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.13.
  9. РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991. — INDEX 240—241.

Աղբյուրներ խմբագրել

  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.13.
  • Бродский В. Жизнеутверждающее искусство. // Ленинградская правда, 1957, 11 октября.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.16.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С.12.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.13.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.18.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.38.
  • Связь времен. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.286.
  • Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.389, 391, 405. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: «Первоцвет», 2007. — С.62.
  • РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris: Drouot Richelieu, 26 Avril, 1991.