Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան

Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան (ռուս.՝ Государственный мемориальный музей обороны и блокады Ленинграда, 1946-1952 թթ.` Լենինգրադի պաշտպանության թանգարան), թանգարան Սանկտ Պետերբուրգում։ Նվիրված է Լենինգրադի պաշտպանության ու Հայրենական Մեծ պատերազմի պատմությանը։ Գտնվում է Սոլյանոյ նրբանցք 9 հասցեում՝ Սոլյանոյ Գորոդոկ շենքերի համալիրի կազմում։ Թանգարանն ունի նաև մասնաճյուղ Լադոգա լճի արևմտյան ափին գտնվող Կյանքի ճանապարհի մոտ, գործում է նաև առանձին ցուցադրություն Լենինգրադի մարզի Կոկկորևո գյուղում[2]։

Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան
Տեսակթանգարան և շենք
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրվել է1944
Կայքblokadamus.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը բացվել է 1946 թվականին՝ 1943 թվականին շրջափակման ճեղքումից անմիջապես հետո, Լենինգրադի ռազմաճակատում հավաքված գերմանական ռազմաավարային զենքերի ցուցադրության հիման վրա՝ Ռազմական խորհրդի հրամանով: Ցուցահանդեսը բացվել է պատերազմի ժամանակ՝ 1944 թվականին շրջափակման վերացումից հետո մի շենքում, որտեղ ժամանակին եղել է Տնայնագործական թանգարան։

Այնուհետև այն փակվել է 1952 թվականին՝ կապված «Լենինգրադի գործով» պատերազմի ժամանակաշրջանի քաղաքի ղեկավարության դեմ ստալինյան բռնաճնշումների հետ, քանի որ թանգարանը, իբր անարդարացիորեն ընդգծում էր քաղաքի առանձնահատուկ ճակատագիրը և նրա ղեկավարության հատուկ դերը։ Թանգարանը նույն հասցեում ավելի փոքր մասշտաբով վերաբացվել է 1989 թվականի վերակառուցման տարիներին[3]՝ ստալինյան բռնաճնշումների զոհերի իրավունքների վերականգնման ժամանակաշրջանում։

Թանգարանին ավելի փոքր տարածքներ են հատկացվել, քանի որ շենքի մեծ մասը զբաղեցրել է ՊՆ գիտահետազոտական ինստիտուտներից մեկը, որը դժվար էր տեղափոխել այլ վայր։ 2018 թվականին թանգարանի ցուցադրությունը փակվել է վերակառուցման համար, որն ավարտվել է 2019 թվականին[4]։ Դրա շրջանակներում նախատեսվել է հիմնական ցուցահանդեսը տեղափոխել Սմոլնիի տարածքում գտնվող նոր շենք, իսկ հին շենքում՝ թանգարանի պատմությանը նվիրված ցուցահանդես[5][6]։ Սակայն 2018 թվականի դեկտեմբերին քաղաքի նոր ղեկավար Ալեքսանդր Բեգլովը չեղյալ է հայտարարել նույն տարվա սեպտեմբերին նահանգապետ Գեորդի Պոլտավչենկոյի օրոք հայտարարված նոր թանգարանային համալիրի նախագծային և հետազոտական աշխատանքների մրցույթը հասարակության մտահոգությունների պատճառով[7], չնայած 2017 թվականին այնտեղ անցկացված թանգարանային նախագծերի մրցույթում հաղթել է ճարտարապետ Նիկիտա Յավեյնի «Ստուդիա 44»-ը[8], որը իրականացրել է մի շարք խոշոր նախագծեր Սանկտ Պետերբուրգում, իսկ 2019 թվականի ապրիլի վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ քաղաքի բնակիչների նախաձեռնությամբ հավանություն է տվել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովի առաջարկին թողնել և ընդլայնել թանգարանը Սոլյանոյ գորոդոկի շենքում՝ այնտեղ տեղակայված ՊՆ գիտահետազոտական ինստիտուտի հաշվին, իսկ Սմոլնիի մոտ գտնվող վարչական թաղամասում՝ բլոկադայի թանգարանի նոր շենքի փոխարեն, կառուցել Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի շենք, որը նախապես պլանավորված է եղել «Դատական թաղամաս» նախագծում, որը գտնվում էր Պետրոգրադյան կողմի նախկին Վատնի կղզու տարածքում, Կիրառական քիմիայի պետական ինստիտուտի քանդված շենքերի տեղում, որտեղ նախատեսվել է տեղակայել Մոսկվայի «Զարյադյե» զբոսայգու անալոգը՝ արվեստի պարկ անվանումով[9]։ Նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովն աջակցել է Ռուսաստանի թանգարանների միության նախագահ, Պետական Էրմիտաժի թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու նախաձեռնությանը ստեղծել քաղաքի պաշտպանության թանգարանի նոր մասնաճյուղերի ցանց, այդ թվում՝ քաղաքային ձեռնարկություններում, որոնք աշխատել են շրջափակման ժամանակ և պահպանվել մինչ մեր օրերը[10]։

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է շուրջ 20000 ցուցանմուշներ, այդ թվում`

  • զենքի ու կենցաղային իրերի նմուշներ,
  • ագիտացիոն պատի թերթեր,
  • փաստաթղթեր, քարտեզներ, լրագրեր,
  • Լենինգրադի բլոկադայի ժամանակվա կենցաղային պայմանների մասին պատմող վավերագրական նյութեր,
  • կռվի մասնակիցների նկարներ ու քանդակներ։

Պատմություն

խմբագրել
 

Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարանը բացվել է 1946 թվականի հունվարի 27-ին։ Այն գտնվում է Կուստարյան թանգարանի (1901—1903, ճարտարապետ՝ Պյոտր Տրոֆիմով) նախկին շենքում։

Լենինգրադի պաշտպանության թանգարանի ցուցադրությունները բաց էին դեռ 1944-1953 թվականներին։ Լենինգրադի գործ-ի ընթացքում թանգարանը վնասվել և մի քանի տասնամյակ մնացել է փակ։ Ցուցանմուշների մի զգալի մասը ոչնչացվել է, շենքը փոխանցվել է Ռազմածովային նավատորմի նախարարությանը։

Թանգարանի վերակազմավորումը հնարավոր է եղել միայն վերակառուցման տարիներին։ 1989 թվականի պատերազմի վետերանների ու բլոկադայի մասնակիցների նախաձեռնությամբ թանգարանը վերաբացվել է նախկին շենքի 37 սրահներից մեկում։

Առաջին թանգարանի պատմությունը (1944-1952)

խմբագրել
  Արտաքին պատկերներ
  Առաջին թանգարանի ցուցադրությունից, 1940-ականների վերջ[11]
 
Էջեր Տանյա Սավիչևայի օրագրից

Շենքը, որտեղ այժմ գտնվում է թանգարանը, հանդիսանում է Սոլյանոյ գորոդոկի շենքերի պատմական համալիրի մի մասը: Սա նախկին Տնայնագործական թանգարանի շենքն է, որը կառուցվել է 1901-1903 թվականներին,՝ ճարտարապետ Պյոտր Տրիֆանովի նախագծով։ Ընդ որում, թանգարանն ի սկզբանե ավելի մեծ է եղել, քան այժմ, բացի ներկայիս շենքից, տեղակայված էր երկու հարևան շենքերում՝ Գանգուտսկայա փողոց, տուն 1 և Ֆոնտանկա գետի առափնյա, տուն 10 հասցեներում[3]։

«Լենինգրադի հերոսական պաշտպանություն» ցուցահանդեսի ստեղծման որոշումը, որը նախորդել է ապագա թանգարանին, ընդունվել է դեռևս Լենինգրադի շրջափակման ավարտից առաջ՝ 1943 թվականի դեկտեմբերին, երբ Լենինգրադի ռազմաճակատի ռազմական խորհուրդը ընդունել է համապատասխան որոշում։ 1944 թվականի հունվարին սկսվել են ցուցահանդեսի ստեղծման աշխատանքները։ Գլխավոր նկարիչն է եղել Նիկոլայ Սուետինը, ով ողջ շրջափակման ընթացքում ապրել է Լենինգրադում, իսկ ցուցահանդեսի կոնցեպտուալ մասի աշխատանքները ղեկավարել է պատմաբան Լև Ռակովը՝ Լենինգրադի ռազմաճակատի մասնակից, ով հետագայում դարձել է ցուցահանդեսի և թանգարանի տնօրենը։ Ցուցադրության մեծ մասը կազմել են Վյաչեսլավ Պակուլինի աշխատանքները[12]։ Ս. Ս. Բոյմը մասնակցել է «Կարմրադրոշ ռուսական նավատորմ» բաժնի ձևավորմանը[13]: Վլասովը կատարտել էր մի շարք աշխատանքներ Լենինգրադի պաշտպանության թանգարանի պարտիզանական բաժնի համար[14]: Լիդիա Գագարինան թանգարանի համար կատարել էր «Լենինգրադը շրջափակման մեջ» աշխատանքների շարքը[15]: «Պաշարված քաղաքի կյանքից» ստեղծագործությունների շարքը կատարել է Ա. Է. Մորդվինովան[16]: 1943 թվականի ձմռանը Նիկոլայ Ռուտովսկին նկարել է մի քանի կտավներ ապագա Լենինգրադի պաշտպանության թանգարանի համար («Շրջանի հրետակոծումը», «Անհանգիստ գիշեր»)[17]: Թանգարանի ստեղծմանը մասնակցել են նաև Վ. Ա. Սերովը (Ռապպոպոտ), Նիկոլայ Տիմկովը և Վալենտին Կուրդովը։

Լենինգրադի բնակիչները նշանակալի դեր են խաղացել հավաքածուի համար իրեր հավաքելու գործում՝ կամավոր նվիրելով ցուցահանդեսին իրենց անձնական իրերը կամ քաղաքում փլատակների մաքրման ժամանակ հայտնաբերված իրերը։ 1944 թվականի ապրիլի 30-ին ցուցահանդեսը բացվել է Լենինգրադի ռազմաճակատի հրամանատար մարշալ Լեոնիդ Գովորովի մասնակցությամբ։ Գործունեության առաջին վեց ամիսների ընթացքում ցուցահանդես է այցելել մոտ 500 հազար մարդ։ 1945 թվականի օգոստոսին ցուցահանդես են այցելել մարշալ Գեորգի Ժուկովը և ամերիկացի գեներալ Դուայթ Էյզենհաուերը։

Ցուցահանդեսում հաշվառված է եղել շուրջ տասը հազար ցուցանմուշ՝ որից մոտ հինգ հազարը զենքի և ռազմական տեխնիկայի օրինակներ, ինչպես նաև մի քանի առանձնահատուկ ապշեցուցիչ ցուցանմուշներ, որոնք հիշատակվել են բազմաթիվ այցելուների կողմից. օրինակ՝ Տանյա Սավիչևայի օրագիրը, որը հետագայում դարձել է Լենինգրադի պաշարման խորհրդանիշներից մեկը, կամ խոցված գերմանական սաղավարտների ութ մետրանոց բուրգը, հղումը Վասիլի Վերեշչագինի «Պատերազմի ապոթեոզը» նկարին[3][18][19]

  Լենինգրադի պաշտպանության թանգարանը իմ տեսած ամենանշանավոր ռազմական ցուցահանդեսն է։ Քաղաքի հերոսական պաշտպանությունն արժանի է շոշափելի տեսքով հավերժանալու մեր հիշողության մեջ և այս թանգարանը դա անում է արժանապատվորեն:
- Դուայթ Էյզենհաուեր։ Գրառում ցուցահանդեսի այցելուների գրքում[18]։
 

1945 թվականի հոկտեմբերի 5-ին ՌԽՖՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում է ընդունել վերակառուցել ցուցադրությունը և այն վերածել Լենինգրադի պաշտպանության թանգարանի։ Ցուցահանդեսն ընդլայնվել է՝ 26 բաժիններից հասնելով 37-ի: Իսկ 1946 թվականի հունվարի 27-ին, շրջափակման ամբողջական վերացման երկրորդ տարեդարձին, տեղի է ունեցել վերանորոգված թանգարանի բացումը։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Լև Ռակովը։ Վերակառուցումից հետո թանգարանն ունեցել է 40 հազար քառակուսի մետր ցուցադրական տարածք, որտեղ հաշվառված են շուրջ 37654 ցուցանմուշ։ Ցուցահանդեսում եղել են բաժիններ՝ նվիրված Լենինգրադի համար մղվող մարտերում բանակի տարբեր ստորաբաժանումների դերին՝ «Լենինգրադի ռազմաճակատի հրետանին Լենինի քաղաքի համար մղվող մարտերում», «Լենինգրադի ռազմաճակատի ավիացիան», «Կարմրադրոշ տեղական հակաօդային պաշտպանություն», պարտիզանական շարժմանը նվիրված բաժին և այլն: Գործել են նաև պաշարված քաղաքի կյանքին նվիրված բաժիններ, օրինակ՝ «1941-1942 թթ. քաղցած ձմեռը» և Կյանքի Ճանապարհը՝ «Լադոգայի մայրուղին»։ Թանգարանում շարունակվել է ցուցադրվել ռազմական տեխնիկա, արտեֆակտներ՝ կապված պաշարված քաղաքի կյանքին և արվեստի գործեր՝ նվիրված այդ թեմային։ Այցելուներին ցուցադրվել են նաև Լենինգրադի ճակատամարտի մասին վավերագրական ֆիլմեր[3][18][19]։

1946 թվականին թանգարան է այցելել 350 հազար մարդ, որից 3 հազարը՝ օտարերկրացիներ։ 1948 թվականի կեսերին բացումից հետո այցելուների թիվը հասել է 1 միլիոն 350 հազարի։ Թանգարանի հավաքածուն շարունակվում է համալրվել։ Թանգարանը նաև գիտական գործունեություն է ծավալում։ Մասնավորապես, նրա պատերի ներսում անցկացվում Հայրենական մեծ պատերազմին նվիրված գիտաժողովներ։ 1950 թվականին թանգարանն արդեն համ Լենինգրադի ամենաշատ այցելու ունեցողներից մեկը[3][19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=7810628001
  2. «Государственный мемориальный музей обороны и блокады Ленинграда». Музеи России. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «История Музея». Государственный мемориальный музей обороны и блокады Ленинграда. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  4. «Музей обороны и блокады Ленинграда». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
  5. «Музей блокады в Петербурге отремонтируют к юбилею Ленинградской победы». Regnum. 2017 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  6. «Музей обороны и блокады Ленинграда планируется отремонтировать к 9 мая 2019 года». ТАСС. 2018 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
  7. «Конкурс на проектирование музея блокады в Петербурге отменили после совещания Беглова». m.dp.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Музейно-выставочный комплекс «Оборона и блокада Ленинграда». Россия, Санкт-Петербург». Архи ру. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  9. Надежда Плахова (2019 թ․ ապրիլի 23). «Беглов представил, Путин одобрил. Что появится на месте судебного квартала». www.spb.aif.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  10. Ольга Штраус (Санкт-Петербург) Город и его память. В Петербурге появится сеть филиалов Музея блокады(ռուս.) // Российская газета : Заметка. — 2019. — № 79 (7837). Архивировано из первоисточника 28 ապրիլի 2019.
  11. «Кустарный музей в Соляном городке - Музей обороны Ленинграда - Музей обороны и блокады Ленинграда». Архитектурный сайт Санкт-Петербурга. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  12. Блокадный дневник. — СПб.: Государственный музей истории Петербурга, 2005. — С. 120.
  13. Бойм Соломон Cамсонович (1899—1978). В начале 1943 г. — главный художник Балтфлота. Там же, с. 32
  14. Власов Василий Адрианович (1905—1979). Там же, с. 47.
  15. Там же, с. 54.
  16. Мордвинова Алевтина Евгеньевна (1900—1982). В 1945 г. выполнила серию литографий «Из жизни осаждённого города», три из них были приобретены к выставке в Музее обороны Ленинграда. Там же, с. 103.
  17. Там же, с. 156.
  18. 18,0 18,1 18,2 Анастасия Лотарева (2018 թ․ հունվարի 26). «Меняю рояль на 200 грамм хлеба». Такие дела. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
  19. 19,0 19,1 19,2 А. А. Шишкин, Н. П. Добротворский. Государственный мемориальный музей обороны и блокады Ленинграда : [арх. 16 մայիսի 2017] // История Петербурга. — 2004. — № 1 (17). — С. 72—78.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենինգրադի բլոկադայի և պաշտպանության թանգարան» հոդվածին։