Մարիա Լուիզա Անիդո (իսպ.՝ María Luisa Anido, լրիվ անունը՝ Իզաբել Մարիա Լուիզա Անիդո Գոնսալես - Isabel María Luisa Anido González, հունվարի 26, 1907(1907-01-26)[1], Morón, Բուենոս Այրես, Արգենտինա - հունիսի 4, 1996(1996-06-04)[2], Տառագոնա, Տեռագոնես), արգենտինացի դասական կիթառահար և կոմպոզիտոր։

Մարիա Անիդո
Ծնվել էհունվարի 26, 1907(1907-01-26)[1]
Morón, Բուենոս Այրես, Արգենտինա
Երկիր Արգենտինա
Մահացել էհունիսի 4, 1996(1996-06-04)[2] (89 տարեկան)
Տառագոնա, Տեռագոնես
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, համալսարանի դասախոս և դասական կիթառահար
Գործիքներկիթառ
 María Luisa Anido Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Լուիզա Անիդոն ծնվել է 1907 թվականի հունվարի 26-ին Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Մորոն քաղաքում։ Խուան Կառլոս Անիդոյի և Բետիլդա Գոնսալես Ռիգոյի չորրորդ դուստրն էր։ Ընտանիքը տեղափոխվել է Բուենոս Այրես, երբ նա շատ փոքր էր։ Սկսել է կիթառ նվագել վաղ տարիքից հոր ղեկավարությամբ, ով հրատարակել է այս գործիքին նվիրված ամսագիր։ Այնուհետև սովորել է Դոմինգո Պրատի և Միգել Լյոբետի մոտ, որի հետ 1925 թվականին սկսեց դուետով հանդես գալ։ 1927 թվականին Անիդոն գրում է իր առաջին պիեսը՝ «Բարկարոլա»։ Անիդոն շատ է շրջագայել Լատինական Ամերիկայում, իսկ հետպատերազմյան շրջանում՝ նաև Եվրոպայում։ Նրա առաջին համերգը Լոնդոնում 1952 թվականին մեծ հաջողություն ունեցավ հանրության շրջանում, որին հաջորդեցին կիթառահարի հաղթական ելույթները այլ երկրներում։ 1956 թվականի մայիսին տեղի ունեցան Անիդոյի առաջին հյուրախաղերը ԽՍՀՄ-ում՝ Չայկովսկու անվան համերգասրահում, իսկ 1957 թվականին թողարկվեց երկու ձայնասկավառակ նրա ձայնագրություններով (8", Д—004050-1 и Д—004052-3): Հետագայում Անիդոն բազմիցս եկել է Խորհրդային Միություն (1962, 1966, 1967, 1980), բազմաթիվ վարպետության դասերի ժամանակ կիսվել է իր ստեղծագործական փորձով խորհրդային կիթառահարների հետ։

Անիդոն երկար տարիներ եղել է Բուենոս Այրեսի Ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր, կառավարության հրավերով դասավանդել է նաև Կուբայում[3]։

1980-ականների կեսերին նա կրկին ապրում էր Բարսելոնայի մոտ և մահացավ Տարագոնայում։

Ստեղծագործություն խմբագրել

Անիդոն 20-րդ դարի ամենանշանավոր դասական կիթառահարներից է։ Նրա երգացանկը շատ ընդարձակ էր և ընդգրկում էր Վերածննդի դարաշրջանից մինչև ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Կիթառահարը մեծ ուշադրություն է դարձրել այնպիսի ռոմանտիկ կոմպոզիտորների երաժշտությանը, ինչպիսիք են Ֆրանցիսկո Տառեգան և Իսահակ Ալբենիսը։ Անիդոյի կատարումն առանձնանում էր վառ արտահայտչականությամբ ու հուզականությամբ, ոճի նուրբ զգացողությամբ։ Անիդոն նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ժողովրդական մեղեդիների հիման վրա կիթառի մի շարք մշակումների և օրիգինալ ստեղծագործությունների հեղինակ է՝ «Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների պար», «Արգենտինական մեղեդի», «Պամպայի երգը» և այլն։

Դիսկոգրաֆիա[4] խմբագրել

  • 1955՝ Իսպանական կոնցերտ կիթառի համար (Capitol Records P18014)
  • 1971՝ Մարիա Լուիզա Անիդո (Victor SMK -7705)
  • 1972՝ Grande Dame De La Guitare (Erato STU 70722)[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #135511577 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ralf Noltensmeier Das neue Lexikon der Musik // Das neue Lexikon der Musik. — Stuttgart: J.B. Metzler, 1996. — С. 1–798. — ISBN 9783476013385, 9783476044327.
  4. María del Rosario Robles, Graciela T. Navone, Isabel E. Gómez Villafañe New Morphological Details and First Records of Heterakis spumosa and Syphacia muris from Argentina // Comparative Parasitology. — 2008-01. — В. 1. — Т. 75. — С. 145–149. — ISSN 1525-2647. — doi:10.1654/4277.1
  5. «Aldo Rodríguez»։ www.aldor.cult.cu։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-13-ին։ Վերցված է 2019-10-09 

Արտաքին հղումներ խմբագրել