Ֆրանսիսկո Տառեգա (իսպ.՝ Francisco Tárrega, նոյեմբերի 21, 1852(1852-11-21)[1][2][3][…], Վիլյառեալ, Plana Baixa, Castellón, Վալենսիա, Իսպանիա[4] - դեկտեմբերի 15, 1909(1909-12-15)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4]), ամբողջական անունը՝ Ֆրանսիսկո Տառեգա-ի-էիշեա (կատ.՝ Francesc d'Assís Tàrrega i Eixea, իսպանացի դասական կիթառահար և երգահան, այս գործիքի ժամանակակից կատարման հիմնադիրներից մեկը։

Ֆրանսիսկո Տառեգա
Ծնվել էնոյեմբերի 21, 1852(1852-11-21)[1][2][3][…]
Վիլյառեալ, Plana Baixa, Castellón, Վալենսիա, Իսպանիա[4]
Երկիր Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 15, 1909(1909-12-15)[1][2][3][…] (57 տարեկան)
Բարսելոնա, Իսպանիա[4]
Ժանրերռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, դասական կիթառահար և դաշնակահար
Գործիքներդասական կիթառ և կիթառ
ԿրթությունՄադրիդի թագավորական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԿատալոնական կիթառի դպրոց
 Francisco Tárrega Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1862 թվականին Տառեգան սկսեց սովորել կիթառ նվագել Հուլիան Արկասի հետ և դրան զուգահեռ ՝ դաշնամուր՝ հոր պնդմամբ։Որոշակի հաջողությունների հասնելով՝ 1869 թվականին Տառեգան կարողացավ ձեռք բերել վարպետ Անտոնիո դե Տորեսի կողմից պատրաստված կիթառ, իսկ 1874 թվականինընդունվեց Մադրիդի կոնսերվատորիա՝ դաշնամուրի և կոմպոզիցիայի դասընթացների (կոնսերվատորիայում կիթառ չէր ուսուցանվում)։ 1880 թվականին նա ավարտեց կոնսերվատորիան և սկսեց իր կարիերան՝ որպես համերգային կիթառահար։ Մեկնարկը եղավ Մադրիդի Ալհամբրա թատրոնում տրված մենահամերգը, ինչը հսկայական հաջողություն ունեցավ։ Լոնդոնում, Փարիզում, Լիոնում, որտեղ անցկացվում էին հոբելյանական տոնակատարություններ՝ ի հիշատակ Պեդրո Կալդերոնի, Տառեգայի համերգներից հետո երաժշտական քննադատները նրան անվանեցին «Կիթառի Սարասատե»։

1882 թվականին՝ ամուսնությունից հետո, Տառեգան հաստատվում է Բարսելոնայում, որտեղ զբաղվում էր մանկավարժական, համերգային և կոմպոզիտորական գործունեությամբ:Նրա երգացանկում ներառված էին ինչպես իր ինքնատիպ կոմպոզիցիաները, այնպես էլ Մենդելսոնի, Գյոթչալքի, Թալբերգի և այլ կոմպոզիտորների երաժշտական գործիքավորումները:Բարսելոնայում ձևավորվեցին Տառեգայի ստեղծագործական համագործակցությունները Էնրիկե Գրանադոսի և Իսահակ Ալբենիզի հետ։ Տառեգան նրանց շատ ստեղծագործություններ առաջին անգամ գործիքավորեց կիթառի համար։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կիթառահարը բազմաթիվ համերգներ տվեց Իսպանիայում, բայց 1906 թվականին, կաթված ստանալով, նա սկսեց տառապել մարմնի աջ կեսի թուլացումից, և չնայած այն բանին, որ նա վերադարձավ համերգային գործունեության, այնուամենայնիվ նրան այդպես էլ չհաջողվեց լիովին կազդուրվել։ Տառեգան մահացել է 1909 թվականին Բարսելոնայում, թաղված է Կաստելյոն դը լա Պլանա քաղաքում[5]։

Ստեղծագործություն

խմբագրել

Տառեգան 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի կիթառահարների և կիթառի մեծագույն երգահաններից մեկն է։ Նրան են պատկանում 78 հեղինակային գործեր և կիթառի շուրջ 120 կոմպոզիցիաներ, որոնցից ամենահայտնիներն են ՝ «Memories of the Alhambra», «Moorish Dance», «Arabian Capriccio», «Variations on the Aragonese Jota Theme», մազուրկաներ, նախերգանքներ, էտյուդներ և այլն։ Նրա ուսանողների և հետևորդների թվում են Միգել Լյոբեթը, Էմիլիո Պուհոլը, Դանիել Ֆորտեն և այլ հայտնի կիթառահարներ։ Տառեգայի վարպետությունը բարձր գնահատեց Անդրես Սեգովիան, որը հաճախ էր կատարում նրա կոմպոզիցիաները և իր աշխատանքում կիրառում էր նրա մանկավարժական մեթոդները։ Հենց Տառեգայի ստեղծագործությունից է, որ Nokia- ն իր «կորպորատիվ» մեղեդին վերցրեց բջջային հեռախոսազանգի համար[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Francisco Tárrega (1852—1909) — Find A Grave Memorial
  6. Tony Skinner, Raymond Burley Classical Guitar Playing: Grade Seven (LCM). — Registry Publications Ltd, 2002. — С. 10. — ISBN 189846667X

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Տառեգա» հոդվածին։