Մարիամ Մագդաղենացին քարայրում (նկար)

«Մարիամ Մագդաղենացին քարայրում» նկար, ֆրանսիացի գեղանկարիչ Ժյուլ Լեֆևրի նկարներից, գտնվում է Էրմիտաժում։

Մարիամ Մագդաղենացին քարայրում
տեսակգեղանկար
նկարիչԺյուլ Լեֆևր
տարի1876[1]
բարձրություն71,5 սանտիմետր[1]
լայնություն113,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրՖրանսիա[1]
ուղղությունակադեմիզմ
ժանրհոգևոր արվեստ և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
հիմնական թեմաPenitent Magdalene?
Ծանոթագրություններ
 Marie Madeleine à la grotte by Lefebvre Վիքիպահեստում

Նկարում պատկերված է մերկ, շիկահեր կին՝ ձեռքով փակած դեմքը։ Նա հենված է ժայռի անկյունին, որտեղից երևում է մուտքը։ Նկարի աջ մասում երևում է նկարչի ստորագրությունը:Jules Lefebvre.

Նկարչի նկարած պատկերը նկարագրում է վաղ քրիստոնեական ապոկրիֆում նկարագրված Յակով Վորագինսկու «Ոսկե լեգենդից»մի դրվագ։ Խաչ բարձրացնելուց և խաչելությունից հետո Մարիամ Մագդաղենացին ճանապարհվում է քրիստոնեությունը տանելու Գալլիա՝ Մասսիլիա քաղաք կամ Ռոնի գետաբերան՝ քաղաք Սենտ Մարի դը լա Մեր։ Մարիամ Մագդաղենացու երկրորդ կյանքն ըստ լեգենդի, անցել է այսպես. Նա հեռանում է անապատ և վարում ճգնավորի կյանք՝ վճարելով իր գործած մեղքերի համար։ Նրա հագուստը քայքայվում է, բայց մերկությունը ծածկում են երկար մազերը։ Իսկ տանջահար մարմինը ամեն գիշեր երկնքից իջած հրեշտակները դարմանում են։

Լեֆևրի այս աշխատանքը տիպիկ սալոնային մշակութի օրինակ է։ Էրմիտաժի թանգարանի արևմտաեվրոպական գեղարվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, արվեստի պատմության դոկտոր Ա. Կոստենևիչը 19-րդ դարի 20-ականների սկզբին, ֆրանսիական արվեստի մասին իր զեկույցում, խոսելով սալոնային նկարչության մասին, նշում է.


Սալոնային մշակույթի հիմական խորագիրը միշտ էլ եղել են մերկ մարմիններ՝ առավելապես կանանց... հավերժահարսեր, բաքոսուհիներ, հարճեր, ստրկուհիներ, խաշնարածուհիներ, ինչ ասես այնտեղ չկար։ Օրինակ՝ Ժյուլ Լեֆևրի (1836—1912) «Մարիամ Մագդաղենացի» նկարը (1976), որն անկասկած, ամրապնդում է գեղանկարչության նրբագեղությունը[2]։

Նկարը ստեղծվել է 1876 թվականին և հենց նույն տարում ցուցադրվել է Փարիզում։ Ալեքսանդր Դյուման (որդի) այնտեղից ձեռք է բերում նկարը և համալրում իր հավաքածուն։ Նրա մահվանից հետո նկարն ուղարկվում է Սանկտ-Պետերբուրգ՝ ֆրանսիական նկարներիչների ցուցահանդեսին մասնակցելու։ Այնտեղ նկարը ձեռք է բերում կրճատ անուն՝ «Մագդաղենացին քարայրում[3]»: 1896 թվականին Նիկոլայ Երկրորդ կայսրը նկարը գնում է թանգարանից 8400 ռուբլիով։ Ապա 1920 թվականին այն կրկին Էրմիտաժի է վերադարձվում[4]։ 1958 թվականին Էրմիտաժի կատալոգում նկարն անհայտ պատճառով վերանվավում է և կոչվում « Պառկած հավերժահարսը»[5]։ Այժմ ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքի չորրորդ հարկում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37515/
  2. Костеневич А. Г. Французское искусство XIX — начала XX веков в Эрмитаже. Очерк-путеводитель. Л.: Искусство, 1984. — С. 88.
  3. Французская художественная выставка в пользу попечительного комитета о сёстрах Красного Креста, состоящих под покровительством Ея Имп. Высочества принцессы Евгении Максимилиановны Ольденбургской. — СПб., 1896. — № 180.
  4. Государственный Эрмитаж. — Лефевр, Жюль Жозеф. «Мария Магдалина в гроте».
  5. Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 174.