Մարիամ Կարապետյան

հայ գրող

Մարիամ Կարապետյան (օգոստոսի 9, 1987(1987-08-09)[1], Արթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Գործունեության ոլորտները գրականություն, ժուռնալիստիկա, մեդիա հետազոտություն։

Մարիամ Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 9, 1987(1987-08-09)[1] (36 տարեկան)
ԾննդավայրԱրթիկ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունլրագրող, գրող, դասախոս և հետազոտող
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Մարիամ Կարապետյանը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 9-ին Արթիկ քաղաքում։ 2004 թվականին ավարտել է Արթիկի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 2004-2010 թվականներին սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2010 թվականից դասախոսում է նույն ֆակուլտետում։ 2015 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Հայաստան-Եվրոպա քաղաքակրթական առնչությունները 1990-ականների հայաստանյան մամուլում» թեմայով[2]։ 2020 թվականից Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ է։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Գիտական հետաքրքրությունները վերաբերում են մշակութային ուսումնասիրությունների, հաղորդակցության արդի տեսությունների ոլորտներին։ Այդ բնագավառներին առնչվող մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։ 2020 թվականին հրատարակել է «Հաղորդակցության ոճեր և մեդիահաղորդակցություն» ուսումնական ձեռնարկը։ Զբաղվել և զբաղվում է նաև լրագրողական-հրապարակախոսական գործունեությամբ։ Գործունեության մյուս բնագավառը գրականությունն է։ Հեղինակ է երկու բանաստեղծական ժողովածուների։ Տպագրվել է նաև մի շարք անթոլոգիաներում։ Գրում է գրական-գրականագիտական էսսեներ և հոդվածներ, ինչպես նաև գրական տեքստեր է թարգմանում անգլերենից և գերմաներենից։

Բանաստեղծական ժողովածուներ և գրքեր խմբագրել

  • «Պաստառներ խաղաղ օրերի համար», բանաստեղծությունների ժողովածու (2014)[3]
  • «Վերաբերություններ», բանաստեղծությունների ժողովածու (2019)[4]
  • Հաղորդակցության ոճեր և մեդիահաղորդակցություն (2020)[5]։

Հեքիաթներ խմբագրել

  1. Ինչպես ինն ամսական Մեսրոպը փռշտացրեց հսկա վիշապին[6]
  2. Լևոնիկն ու Դինոզավրիկը[7]
  3. Մեսրոպը, գնդակն ու արեգակի գիրքը[8]
  4. Մեսրոպը, վիշապի ականջներն ու պտտվող հեքիաթը[9]
  5. Սագիկ-գնացքը[10]
  6. Սկյուռիկի ծննդյան օրը[11]
  7. Փոքրիկ Արայիկը[12]։

Հոդվածներ և էսսեներ խմբագրել

Մեդիա, հասարակություն, մշակույթ, լեզու խմբագրել

  • ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՋԱՆՔ․ Ա․ ԱՅՎԱԶՅԱՆԻ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԸ[13]
  • Ժուռնալիստական ժամանակ և քաղաքակրթական ժամանակ, Պատմության հարցեր[14]
  • ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։ Մշակութային իրազեկվածությունը մեդիա-փորձի համատեքստում[15]
  • Հասարակական հաստատություններ և մեդիա․ հիմնախնդիրներ[16]
  • Զոհի կերպարի հմայքը. սերիալներից մինչև ՄԵՆՔ[17]
  • Ո՞րն է մտավորականի մտավոր իրավասության ոլորտը, «մտավոր ծածկույթը»[18]
  • Պոստմոդեռնիզմը և տղաներս՝ առանց պապիկ-տատիկի[19]
  • Երբ բարին ավելի բարի չէ, չարը՝ վերացական. մեդիալեզու և փորձ[20]
  • Հարցեր հայերենի մասին՝ տեղեկատվական առիթով[21]
  • «Zoom»-ի քառակուսիներում և հուշահամալիրի սյուներին Հեռավար շրջանակների պատմածը[22]
  • Կետադրելու («)ազատությունը(»)[23]
  • Թաքցվածը փնտրել լեզվի մեջ․ մեդիագրագիտություն՝ հայոց լեզվի դասավանդման միջոցով[24] :
  • Երկխոսությունը Թումանյանի հրապարակախոսության մեջ (Ժուռնալիստիկա (տեսության և պատմության հարցեր), Պրակ Թ, Երևան, ԵՊՀ հրատ., 2009, 136-141 էջեր)։
  • Չկայացած երկխոսության տրամաբանությունը. ընտրական տարին մամուլում (Ժուռնալիստիկա (տեսության և պատմության հարցեր), Պրակ Ի, Երևան, ԵՊՀ հրատ., 2010, 139-148 էջեր)։
  • Հայաստան-Եվրոպա քաղաքակրթական առնչություններ։ Արվեստի և գրականության մշակութային փաստարկը 1990-ականների մամուլում (Համատեքստ-2013, Երևան, ԵՊՀ հրատ., 274-282 էջեր)։
  • Հայաստանի եվրոպական կողմնորոշումը և մամուլը (1990-1995 թթ․) (Ժուռնալիստիկա և հաղորդակցություն. Տեսության և պատմության հարցեր, Երևան, ԵՊՀ հրատ.,  2019, 2 (14), 116-132 էջեր)։

Գրականության մասին խմբագրել

  • Թոնդրակի սևի մասին «Արարման ութերորդ եղանակը» գրքի լույս ընծայման առիթով, էսսե[25]
  • Վերամբարձության մասին կամ ո՞ր հատիկից է պակասում ցորենը, էսսե
  • Ինչպե՞ս դիմանալ ամեն ինչի բանաստեղծություն լինելուն[26]
  • Նորից գրականության մասին՝ պատմական մոտեցման օգտին[27]
  • Նոր ժամանակների գրողը, հին ու նոր խնդիրներ, Այվազյանական ընթերցումներ-2008 (Երևան, ՀԳՄ հրատ., 2008, 145-154 էջեր)
  • Գրականությունը «Հայություն» պարբերականի էջերում, Այվազյանական ընթերցումներ-2008 (Երևան, ՀԳՄ հրատ., 2008, 192-196 էջեր)։

Թարգմանություններ խմբագրել

1․ Ռ․ Մ․ Ռիլկե, Նամակներ երիտասարդ բանաստեղծին, Նամակ 1, 2[28]

2․ Ռ․ Մ․ Ռիլկե, Նամակներ երիտասարդ բանաստեղծին, Նամակ 5[29]

3․ Պաուլ Ցելան, Ավազն աճյունասափորներից[30]

4․ Ռոզե Աուսլենդեռ, Ծաղկաթռչուն[31]

5․ Ռոբերտ Էյթքեն, Ձենի վարպետ ագռավը[27]։

Բանախոսություններ և հարցազրույցներ խմբագրել

  • Մեր իրականության «ուժեղ ոճը»[32]
  • Տևողությունների բախում[33]
  • Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ․ Օրհան Փամուք[34]
  • Բարձր գրականություն Արքմենիկ Նիկողոսյանի հետ․ Մարիամ Կարապետյան[35]
  • Փնտրել հայերենը ․ «փողկապավո՞ր, թե՞ ավելի մարդկային լեզու»[36]
  • ․․․Սկզբից մինչև վերջ ու վերջից մինչև սկիզբ․․․[37]
  • «Պաստառներ խաղաղ օրերի համար» գրքի շնորհանդեսի խոսք[38]
  • «Ամեն մի առնչություն վերաբերություն է, ուրեմն՝ դեպի դուրս և ներս միաժամանակ»[39]
  • «Գուցե ավելի հավակնոտ է իմ «հետոն»»[40]։

Խոհեր պոեզիայի մասին խմբագրել

Ինչպես է գրվում պոեզիան. նախ գալիս են տողեր, դրանք իրար կարող են միանալ մի երեք-չորս տարի հետո՝ պատկերների համաձևությամբ, միասնացնող հույզով...

Բանաստեղծությունները ծնվում են հավանաբար մենախոսությունից, աշխարհի հանկարծական ամփոփումներից, երբ ամեն բանի հետ մենակ ես մնում կարծես։ Բայց հետո դրանք անպայման ուրիշներին են փնտրում։ Ասում են՝ պոեզիան ներաշխարհների երկխոսություն է ստեղծում, և եթե չկա այդ երկխոսող ուրիշը, շղթան անավարտ է մնում։ Բայց այդ երկրորդ բևեռը նաև բաց բևեռ է։

Մասնավոր բաները միշտ ավելի շոշափելի են և հաճախ նաև շատ արժեքավոր, իսկ բանաստեղծությունը դրանց իսկականությունը շրջանակելու ամենադիպուկ ձևերից է։ Չեմ կարծում, թե հիմնականը տողատակում է մնում։ Գուցե նույնիսկ հակառակը՝ բանաստեղծությունը երևան է բերում հնարավոր տողատակերը։ Նույնիսկ վստահ եմ, որ ավելի շատ հենց ասվածի ակնհայտությունն ու ինքնաբավությունն են այսօր շշմեցնում տողատակեր փնտրելու սովոր ընթերցողին։ Դիմացդ միանգամից ելած արձանի նման։ Այն, ինչ չասվածի, կռահելիքի տպավորություն է թողնում, հաճախ պարզապես ուշադրությունից վրիպած ակնհայտ բան է, որ կարելի է ապրել կամ գոնե միայն հասկանալ՝ ընթերցողական մի որոշ փորձ ձեռք բերելով։

Պոեզիա կարդալ. Ռիթմավորում ես քեզ ըստ ուրիշի շնչառության։ Նախշեր, որ հանդիպում են սկզբում, վերադառնում են կեսից ու լինում են վերջում։ Ընթացք, երբ նախշը ձև է դառնում։ Անչափելի առանձնություններ ու նույնություններ դիրքերի։ Բոլոր ներկայություններն ու բացակայությունները, իմաստների մերձությունն ու հեռվությունը նշութավորող լեզու։ Եվ ամեն անգամ ամեն ինչ կատարվում ու վերադառնում է սկզբից մինչև վերջ և վերջից մինչև սկիզբ…

Գրական ստեղծագործություններ խմբագրել

«Գրանիշ»-ում[41]

«Գրեթերթ»-ում[42]

«Գրողուցավ»-ում[43]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մարիամ Կարապետյան, Գրանիշ
  2. Կարապետյան, Մարիամ Մանվելի (2015 թ․ մարտի 18). «Հայաստան-Եվրոպա քաղաքակրթական առնչությունները 1990 ականների առաջին կեսի Հայաստանյան մամուլում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Կարապետյան, Մարիամ (2014). Պաստառներ խաղաղ օրերի համար. Երևան: Անտարես. ISBN 9789939515762.
  4. Կարապետյան, Մարիամ (2019). Վերաբերություններ. Երևան: Ակտուալ արվեստ. ISBN 9789939877471.
  5. Կարապետյան, Մարիամ (2020). Հաղորդակցության ոճեր և մեդիահաղորդակցություն. Երևան: Հեղինակային հրատարակչություն. ISBN 9789939033129.
  6. Ինչպես ինն ամսական Մեսրոպը փռշտացրեց հսկա վիշապին
  7. «Իմ փոքրիկ». impoqrik.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. «Իմ փոքրիկ». impoqrik.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. «ԻՄ ՓՈՔՐԻԿ».
  10. «Իմ փոքրիկ».
  11. «Իմ փոքրիկ».
  12. «Իմ փոքրիկ».
  13. «Smbat Hovhannisyan». Issuu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. «Mariam Karapetyan, Time of Journalism and Time of Civilization». Issuu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  15. «Վեմ համահայկական հանդես» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 10-ին.
  16. «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԵԴԻԱ. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ» (PDF).
  17. «Զոհի կերպարի հմայքը․ սերիալներից մինչև ՄԵՆՔ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  18. «Ո՞րն է մտավորականի մտավոր իրավասության ոլորտը, «մտավոր ծածկույթը»». www.civilnet.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  19. «Պոստմոդեռնիզմը և տղաներս` առանց պապիկ-տատիկի». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  20. «Երբ բարին ավելի բարի չէ, չարը՝ վերացական. մեդիալեզու և փորձ». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  21. «Հարցեր հայերենի մասին՝ տեղեկատվական առիթով». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  22. «Մարիամ Կարապետյան /«Zoom»-ի քառակուսիներում և հուշահամալիրի սյուներին. հեռավար շրջանակների պատմածը». Գրողուցավ (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 28. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  23. «Մարիամ Կարապետյան / Կետադրելու («)ազատությունը(»)». Գրողուցավ (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 17. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  24. «Թաքցվածը փնտրել լեզվի մեջ․մեդիագրագիտություն՝ հայոց լեզվի դասավանդման միջոցով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին.
  25. «gretert.com». gretert.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  26. «Ինչպե՞ս դիմանալ ամեն ինչի բանաստեղծություն լինելուն / Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ». Գրական Թերթ. 2017 թ․ ապրիլի 7. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  27. 27,0 27,1 «Ռոբերտ էյթքեն | Ձենի վարպետ ագռավը | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  28. «gretert.com». gretert.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  29. «ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ |ՆԱՄԱԿՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ* | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  30. «Պաուլ Ցելան | Ավազն աճյունասափորներից | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  31. «ՌՈԶԵ ԱՈՒՍԼԵՆԴԵՌ | Ծաղկաթռչուն | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  32. «:Բուն TV».
  33. «:Բուն TV».
  34. «Yerevan Today Live».
  35. «Granish Literature Community».
  36. «ShoghakatTVcompany».
  37. «Լյունսե Հայաստանի հանրային ռադիո».(չաշխատող հղում)
  38. «Musho Gorany».
  39. ««Ա­մեն մի առն­չու­թ­յուն վե­րա­բե­րու­թ­յուն է, ու­րեմն՝ դե­պի դուրս և ներս միա­ժա­մա­նակ»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին. {{cite web}}: soft hyphen character in |title= at position 3 (օգնություն)
  40. ««Գուցե ավելի հավակնոտ է իմ «հետոն»». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  41. «Մարիամ Կարապետյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  42. «gretert.com». gretert.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  43. «Մարիամ Կարապետյան / Կորոնան՝ մեր մարդկանցով». Գրողուցավ (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ ապրիլի 11. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.