Ռոզե Աուսլենդեռ (գերմ.՝ Rose Ausländer, իսկական անունը՝ Ռոզալի Բեատրիսե Շերցեր (գերմ.՝ Rosalie Beatrice Scherzer, մայիսի 11, 1901(1901-05-11)[1][2][3][…], Չեռնովցի, Duchy of Bukovina, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հունվարի 3, 1988(1988-01-03)[1][2][3][…], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5]), հրեական ծագումով գերմանացի բանաստեղծուհի. ստեղծագործել է գերմաներեն և անգլերեն։

Ռոզե Աուսլենդեռ
գերմ.՝ Rosalie Beatrice Scherzer
Rose Ausländer (1914).jpg
Ծնվել էմայիսի 11, 1901(1901-05-11)[1][2][3][…]
ԾննդավայրՉեռնովցի, Duchy of Bukovina, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Վախճանվել էհունվարի 3, 1988(1988-01-03)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայրԴյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՉեռնովցիի համալսարան
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
Պարգևներ«Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատարական խաչ Andreas Gryphius Prize? Իդա Դեմելի գրական մրցանակ Բավարիայի գեղարվեստի ակադեմիայի գրական մրցանակ Roswitha Prize? և Droste-Preis?
Signature of Rose Auslaender.jpg
Rose Ausländer Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիները և կրթությունը, 1901-1920Խմբագրել

Ռոզե Աուսլենդեռը ծնվել է Չեռնովիցում (Բուկովինա), գերմանալեզու հրեական ընտանիքում։ Այդ ժամանակ Չեռնովիցը Ավստրո-Հունգարական կայսրության մաս էր կազմում։ Նրա հայրը՝ Զիգմունդ (Süssi) Շյորցերը (1871–1920) Czernowitz փոքրիկ քաղաքից էր, որտեղից էր նաև մայրը՝ Կատի Էթիե Ռիֆկե Բինդեռը (Kathi Etie Rifke Binder, 1873–1947) [6]։ 1907- 1919 թթ․ սովորել է Չեռնովցիի դպրոցում։ 1916 թվականին նրա ընտանիքը ռուսական օկուպացիոն զորքերից փախչում է Վիեննա, հետո վերադառնում է Չեռնոտի (Cernauti, Չեռնովից), որն արդեն 1918 թվականից դառնում է Ռումինական թագավորության մաս։ 1919 թվականին նա սկսում է ուսումնասիրել գրականություն և փիլիսոփայություն Չեռնոտիում։ Այդ ժամանակ էլ սկսում է հետաքրքրվել Կոստանտին Բռունների (Constantin Brunner, 1862-1937) փիլիսոփայությամբ։ 1920 թվականին, երբ մահանում է հայրը, նա լքում է համալսարանը և մեկնում Վիեննա։

Նյու Յորք, 1921-1927Խմբագրել

Վիեննայում էլ ծանոթանում է իր ապագա ամուսնուն՝ Իգնաց Աուսլենդեռին (Ignaz Ausländer.), որի հետ 1921 թվականին տեղափոխվում է ԱՄՆ։ Մինեապոլիսում (Minneapolis) hրատարակում և խմբագրում է գերմանալեզու «Westlicher Herold» թերթը և համագործակցում Amerika-Herold-Kalender անթոլոգիայի կազմման գործերին, որտեղ էլ հրատարակում է իր առաջին բանաստեղծությունները։ 1922 թ․ Աուսլենդեռի հետ տեղափոխվում են Նյու-Յորք, որտեղ և ամուսնանում են 1923 թ․ հոկտեմբերի 19-ին։ Ռոզեն ամուսնուց բաժանվում է երեք տարի հետո՝ 25 տարեկանում, բայց և պահում է ամուսնու ազգանունը։ 1926 թվականին ստանում է ամերիկյան քաղաքացիություն[7]:7, առաջին բանաստեղծությունները հրատարակում է 1928 թվականին Նյու Յորքում։ Նյու-Յորքյան շրջափուլի բանաստեղծությունների մեջ (1926/1927) էքսպրեսիոնիստական պաթոսը փոխարինվում է Նոր իրայնության (Neue Sachlichkeit) սառը-կառավարվող (cool-controlled) լեզվով։ Սպինոզայի գաղափարների նկատմամբ նրա հետաքրքրությունը ներշնչվում է փիլիսոփա Կոստանդին Բրաների (Constantin Brunner) կողմից, որը Պլատոնի, Զիգմունդ Ֆրոյդի և այլոց հետևորդն էր․ ուշ շրջանի էսսեների թեմաները, որոնք անհետացել են։

Չեռնիվցի և Նյու-Յորք 1926-1931Խմբագրել

1926-1928 թթ․ Ռոզե Աուսլենդեռը վերադառնում է հայրենի Չեռովցի՝ խնամելու հիվանդ մորը։ Այնտեղ նա հանդիպում է գրաֆոլոգիստ Հելիոս Հեխտին (Helios Hecht), որն էլ դառնում է նրա ընկերակիցը։ 1928 թ․ Ռոզեն Հելիոս Հեխտի հետ վերադառնում է Նյու-Յորք։ Հրատարակում է իր բանաստեղծությունները «Նյու-Յորքյան ժողովրդական թերթում» (New Yorker Volkszeitung) և «Առաջ» (Vorwärts) թերթերում մինչև 1931 թվականը։

Չեռնովցի 1931-1945Խմբագրել

1931 թ․ կրկին վերադառնում է Չեռնովցի, որպեսզի կրկին խնամի մորը։ Թղթակցում է «Չեռնովցի առավոտյան թերթ»-ին (Czernowitzer Morgenblatt ) մինչև 1940 թ․։ 1934 թ․ կորցնում է ԱՄՆ-ի քաղաքացիությունը, քանի որ 3 տարի շարունակ չէր եղել ԱՄՆ-ում։ Նույն տարում բաժանվում է Հեխտից։ Հարաբերությունները Հեխտի հետ պահում է մինչև 1936 թ․, մինչև Բուխարեստ մեկնելը։

ՍտեղծագործությունըԽմբագրել

Գրել է շուրջ 3000 բանաստեղծություններ։ Ռոզե Աուսլենդեռի արտահայտչական (էքսպրեսսիվ) և ուստի՝ արձանագրային (լապիդար) պոեզիան մերձ է Պ․ Ցելանի, Ն․ Զակսի պոետիկային։ Նրա ժառանգությունը բանաստեղծությունների ավելի քան քսան գրքեր են, որոնք թարգմանված են եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։

Նախընտրած թեմաների մասին ասում է.

«Ամեն ինչ եզակի է։ Տիեզերականը, դարաշրջանի, բնապատկերի, առարկաների, մարդկանց, տրամադրությունների, լեզվի նկատմամաբ քննադատական հայացքը, ամեն ինչ կարող է լինել թեմա»:

«Ես գրում եմ ինձ համար, բայց հրատարակում ընթերցողների համար։ Եվ նրանց արձագանքը արևի շող է ինձ համար, առանց որի, հավանաբար, չեմ կարող աճել»:

  • Der Regenbogen (Ծիածան)
  • Blinder Sommer (Կույր ամառ)
  • Brief aus Rosen (Նամակներ Ռոզեից)
  • Das Schönste (Ամենագեղեցիկը)
  • Denn wo ist Heimat? (Արդ ո՞ւր է հայրենիքը)
  • Die Musik ist zerbrochen (Ջարդված երաժշտություն)
  • Die Nacht hat zahllose Augen (Գիշերն բյուրավոր աչքեր ունի)
  • Die Sonne fällt (Արևն ընկնում է)
  • Gelassen atmet der Tag (Օրը հանգիստ շնչում է)
  • Hinter allen Worten (Բոլոր բիկունքում)
  • Sanduhrschritt (Ավազե ժամացույցի քայլքը)
  • Schattenwald (Ստվերոտ անտառ)
  • Schweigen auf deine Lippen (Շուրթերիդ լռությունը)
  • The Forbidden Tree (Արգելված ծառ)
  • Treffpunkt der Winde (Քամիների հանդիպատեղին)
  • Und nenne dich Glück (Եվ թող քեզ կանչի հաջողությունը
  • Wir pflanzen Zedern (Մենք մայրիներ ենք տնկում)
  • Wir wohnen in Babylon (Մենք ապրում ենք Բաբելոնում)
  • Wir ziehen mit den dunklen Flüssen (Մենք շարժվում ենք մութ գետով)
  • Herbst in New York (Աշունը Նյու-Յորքում)
  • An ein Blatt (Տերևի մասին)
  • Anders II

Հետմահու ստեղծագործություններԽմբագրել

  • Poems of Rose Auslander. An Ark of Stars (Translated by Ingeborg Wald, Drawings by Ed Colker, Haybarn Press 1989)
  • Rose Auslander: Twelve Poems, Twelve Paintings (Translated by Ingeborg Wald, Paintings Adrienne Yarme, Ithaca, NY 1991)

Հայերեն թարգմանությունըԽմբագրել

Հայերենով առաջին անգամ Ռոզե Աուսլենդեռի բանաստեղծություններից թարգմանվել են 2013 թվականին՝ Թոնդրակի և Մարիամ Կարապետյանի կողմից, որոնք տպագրվել են Գրանիշ էլեկտրոնային կայքում և Գրեթերթ երիտասարդական թերթում։

  1. Ռոզե Աուսլենդեռ, Բանաստեղծություններ, /Թարգմանությունը գերմաներենից և առաջաբանը՝ Թոնդրակ և Մարիամ Կարապետյան / Գրանիշ։ [1]
  2. Ռոզե Աուսլենդեռ, Ծաղկաթռչուն․ բանաստեղծություններ, /Թարգմանությունը գերմաներենից և առաջաբանը՝ Թոնդրակ և Մարիամ Կարապետյան/ Գրեթերթ:[2]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 16—18. — ISBN 978-3-7609-1310-0
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Wall R. Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen im Exil 1933 bis 1945 (գերմ.)Freiburg/Breisgau: Kore. — Vol. 1. — S. 20—26. — ISBN 978-3-926023-48-3
  6. Rose Ausländers Leben und Dichtung (Rose Ausländer life and poetry). "Ein denkendes Herz, das singt" ("A thinking heart that sings")]
  7. Bolbecher, Siglinde, Kaiser, Konstantin (2002)։ «Rose Ausländer»։ Lexikon der Österreichischen Literatur im Exil. (German)։ Universität Salzburg։ էջ 205։ Վերցված է մայիսի 11, 2016 

Ներքին հղումներԽմբագրել