Մարգարիտա Սարգսյան
Մարգարիտա Վարդանի Սարգսյան, ազատամարտիկ, նշանառու, Ադրբեջանի հրաձգության և Ստեփանակերտի շախմատի առաջնությունների չեմպիոնուհի։
Մարգարիտա Սարգսյան Մարգարիտա Վարդանի Սարգսյան | |
---|---|
![]() Արցախյան ազատամարտի հերոս | |
Ծնվել է | փետրվար 13, 1960 |
Ծննդավայր | Հացի (գյուղ), ԼՂԻՄ, |
Մահացել է | Օգոստոս 23, 1993 |
Մահվան վայր | Սանասար |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ծնողներ | Վարդան Հայրապետի Սարգսյան և Արաքսյա Հովսեփի Թավադյան |
Պարգևներ և մրցանակներ | ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1960 թ. նախկին ԼՂԻՄ-ի Հացի գյուղում (ներկայումս՝ ԼՂՀ Մարտունու շրջանում) փետրվարի 13-ին։ Սովորել է գյուղի, ապա Ստեփանակերտի գիշերօթիկ, այնուհետև թիվ 9 միջն. դպրոցներում։ Չորրորդ դասարանից տեղափոխել են սովորելու 6 Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1981)։ 1981-1990 թվականներին աշխատել է Ստեփանակերտի «Ղարմետաքս» կոմբինատում։ Եղել է ջուլհակուհի, ապա հերթափոխի պետ և կոմերիտմիության քարտուղար։
Արցախյան ազատամարտի սկզբից կամավոր զինվորագրվել է «Կանանց ջոկատին», 01.09.1992 - 23.08.1993 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության Բանակում։ Եղել է թիվ 53 հրաձգային գումարտակի լավագույն նշանառուներից մեկը։ 1992-1993 թվականներին մասնակցել է Շուշվա, Բերձորի, Քարվաճառի (նախկին Քելբաջարի), Մարտակերտի, Մարտունու, Ակնայի (նախկին Աղդամ), Հադրութի, նախկին Կուբաթլուի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ոչնչացրել է թշնամու բազմաթիվ զինվորներ, նշանառուներ և տանկեր։
1993 թ. օգոստոսի 23-ին զորաջոկատը նախկին Կուբաթլուի շրջանի հյուսիսարևելյան մասում՝ Ամուտեղ գյուղի (նախկինում՝ Բաշարաթ, ներկայումս՝ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում) մատույցներում, մարտի է բռնվել թվով գերակշռող թշնամու ջոկատի հետ և զոհվել անձնուրացաբար։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[1]։
Մարգարիտա Սարգսյանի մասին գրվել է լրագրերում («Ով է վերջում փակելու դուռը», «Последняя ночь снайпера» և այլն), Հովիկ Վարդումյանի գրքույկում, Անահիտ Արփենի «Անահիտի աղբյուրը» փաստագրական պատմավեպում (2015 թ.,), նրան է նվիրվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Նվիրյալները» հաղորդաշարի 2015 թվականի սեպտեմբերի 28 - ի թողարկումը, հեղինակ՝ Ցվետանա Պասկալևա։ Մարգարիտա Սարգսյանի մասին է Անահիտ Արփենի «Հրանտ և Մարգարիտ» վիպակը (2016 թ.):
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան 1 հատորով