Մատիաս Վեսինո

ուրուգվայցի ֆուտբոլիստ

Մատիաս Վեսինո (իսպ.՝ Matías Vecino, օգոստոսի 24, 1991(1991-08-24)[1][2], Կանելոնես, Ուրուգվայ), ուրուգվայցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ինտեր Միլանի և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Մատիաս Վեսինո
Matías Vecino
Վեսինոն Ուրուգվայի հավաքականի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Matías Vecino Falero
Քաղաքացիությունը Ուրուգվայ Ուրուգվայ
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1991(1991-08-24)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Կանելոնես, Ուրուգվայ
Հասակ 189 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ինտեր Միլան
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Ուրուգվայ Սենտրալ Էսպանյոլ 32 (2)
2011-2013 Ուրուգվայ Նասիոնալ 18 (4)
2013-2017 Իտալիա Ֆիորենտինա 67 (5)
2014   Իտալիա Կալյարի 9 (2)
2014-2015   Իտալիա Էմպոլի 36 (2)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 59 (6)
Ազգային հավաքական
2010-2011 Ուրուգվայ Ուրուգվայ Մ20 14 (4)
2016-ներկա Ուրուգվայ Ուրուգվայ 35 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 25-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 25-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վեսինոն սկսել է Սենտրալ Էսպանյոլում[4]։ 2011 թվականին նա միացավ Նասիոնալին՝ այստեղ հանդես գալով մինչև 2013 թվականը և ակումբի հետ հաղթելով Ուրուգվայի առաջնությունը։

Ֆիորենտինա խմբագրել

2013 թվականի հունվարին Վեսինոն 4 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[5]։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը հետաձգվեց և պաշտոնական դարձավ միայն 2013 թվականի օգոստոսին[6]։ Սեպտեմբերի 3-ին Վեսինոն Վինչենցո Մոնտելայի կողմից չընդգրկվեց Ֆիորենտինայի՝ Եվրոպայի Լիգայի համար կազմում[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 26-ին՝ փոխարինելով Ալբերտո Ակվիլանիին Ինտերի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը Ֆիորենտինայի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 2-ին՝ Միլանի դեմ խաղում[9]։

2014 թվականի հունվարին Վեսինոն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Կալյարի[10][11]։ Իր դեբյուտը նշեց փետրվարի 1-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց մարտի 2-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[13]։ Մարտի 8-ին ուրուգվայցին գոլի հեղինակ դարձավ Կատանիայի դեմ խաղում[14]։ Կալյարիի կազմում Վեսինոն անցկացրեց 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[15]։

2014 թվականի օգոստոսին Վեսինոն 1 տարվա վարձավճարով միացավ Էմպոլիին[16][17]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 24-ին՝ Իտալիայի գավաթի Լ'Ակուիլայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 23-ին՝ Պարմայի դեմ խաղում[19]։ 2015 թվականի փետրվարի 22-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիևոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[20]։ Էմպոլիի կազմում Վեսինոն անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[21]։

2015 թվականի ամռանը Վեսինոն վերադարձավ Ֆիորենտինա՝ դառնալով ակումբի հիմնական թիմի խաղացող։ Իր առաջին հանդիպումը եվրոպական մրցաշարերում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ Եվրոպայի Լիգայի Բելենենսիշի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[22]։ 2016 թվականի մայիսի 15-ին Վեսինոն դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[23]։ Մայիսի 17-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Ֆիորենտինայի հետ մինչև 2021 թվականը[24][25]։ 2017 թվականի ապրիլի 22-ին ուրուգվայցին 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 5-4 հաշվով Ֆիորենտինայի օգտին[26]։ Մայիսի 28-ին նա գոլ խփեց Պեսկարայի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[27]։ Ֆիորենտինայի կազմում Վեսինոն անցկացրեց 85 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան խմբագրել

2017 թվականի օգոստոսի 2-ին Վեսինոն 24 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ինտեր Միլան[28][29]։ Նա ակումբի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր[30][31]՝ ստանալով 11 համարի մարզաշապիկը[32]։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[33][34]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Ռոմայի դեմ խաղում[35][36]։ 2018 թվականի հունվարի 21-ին Վեսինոն գոլի հեղինակ դարձավ Ռոմայի դեմ պատասխան խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[37]։ Ապրիլի 28-ին ուրուգվայցին կարմիր քարտ ստացավ Յուվենտուսի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից հանդիպման 18-րդ րոպեին[38]։ Մայիսի 20-ին նա գոլի հեղինակ դարձավ մրցաշրջանի վերջին՝ Լացիոյի դեմ խաղում[39]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[40] և ապահովելով Ինտերին 4-րդ հորիզոնականը առաջնությունում[41][42], ինչի շնորհիվ ակումբը վերադարձավ Չեմպիոնների Լիգա 6 տարվա բացակայությունից հետո[43][44]։ Իր առաջին մրցաշրջանում Վեսինոն անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[45]։

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Վեսինոն անցկացրեց 2018 թվականի սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում և գոլ խփելով այս հանդիպման վերջին րոպեին[46][47]։ 2019 թվականի փետրվարի 24-ին նա գոլի հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[48]։ Մարտի 17-ին ուրուգվայցին գոլ խփեց Միլանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[49][50]։ 2018-19 մրցաշրջանում Վեսինոն անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[51]։

Միջազգային կարիերա խմբագրել

Վեսինոն ծնվել է Ուրուգվայում և ունի իտալական արմատներ[52][53]։ Այնուամենայնիվ, Ուրուգվայի Մ20 հավաքականի կազմում նա մասնակցեց 2011 թվականի Հարավային Ամերիկայի և աշխարհի առաջնություններին[54]։

Իր դեբյուտը Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում Վեսինոն նշեց 2016 թվականի մարտի 26-ին՝ Բրազիլիայի դեմ խաղում[55]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 28-ին՝ Տրինիդադ և Տոբագոյի դեմ խաղում[56]։ 2016 թվականի հունիսին նա Ուրուգվայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկա 2016-ին[57][58]։ Առաջնության առաջին՝ Մեքսիկայի դեմ խաղում Վեսինոն հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով 2 դեղին քարտ[59][60]։ Ուրուգվայը դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[61][62]։

2018 թվականի մայիսին Վեսինոն ընդգրկվեց Ուրուգվայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[63][64]։ Այստեղ նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին[65], իսկ Ուրուգվայը դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ այստեղ 2-0 հաշվով պարտվելով ապագա չեմպիոն Ֆրանսիային[66][67]։

2019 թվականի մայիսի 31-ին Վեսինոն ընդգրկվեց Կոպա Ամերիկայի համար վերջնական կազմում[68][69][70], սակայն առաջնության առաջին՝ Էկվադորի դեմ խաղում ստացավ վնասվածք[71][72]՝ բաց թողելով մրցաշարի շարունակությունը[73][74][75]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[76]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սենտրալ Էսպանյոլ 2009–10 Պրիմերա Դիվիզիոն 9 0 0 0 9 0
2010–11 23 2 0 0 23 3
Ընդհանուր 32 2 0 0 0 0 0 0 32 2
Նասիոնալ 2011–12 Պրիմերա Դիվիզիոն 13 3 0 0 2 0 15 3
2012–13 5 1 0 0 3 1 8 2
Ընդհանուր 18 4 0 0 5 1 0 0 23 5
Ֆիորենտինա 2013–14 Սերիա A 6 0 1 0 7 0
2015–16 30 2 1 0 7 0 38 2
2016–17 31 3 2 0 7 1 40 4
Ընդհանուր 67 5 4 0 14 1 0 0 85 6
Կալյարի (վարձավճար) 2013–14 Սերիա A 9 2 0 0 9 2
Էմպոլի (վարձավճար) 2014–15 36 2 2 0 38 2
Ինտեր Միլան 2017–18 29 3 2 0 31 3
2018–19 30 3 1 0 9 2 40 5
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 59 6 3 0 9 2 0 0 71 8
Կարիերայի ընդհանուր 221 21 9 0 28 4 0 0 258 25

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ[76]

Ուրուգվայ
Տարի Խաղեր Գոլեր
2016 9 1
2017 10 0
2018 12 1
2019 4 1
Ընդհանուր 35 3

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մայիսի 27, 2016 Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո, Ուրուգվայ   Տրինիդադ և Տոբագո 3–1 3–1 Ընկերական խաղ
2. Հոկտեմբերի 12, 2018 Սանգամ մարզադաշտ, Սեուլ, Հարավային Կորեա   Հարավային Կորեա 1–1 1–2
3. Մարտի 25, 2019 Գուանսի Սպորտ Կենտրոն, Նանյին, Չինաստան   Թաիլանդ 1–0 4–0 Չինաստանի գավաթ 2019

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Uruguay - M. Vecino - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  4. «Who is Matias Vecino? Uruguay World Cup star and Chelsea target». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  5. «Vecino è già in Italia: sarà tesserato a luglio ma si allenerà con i Viola». 2013 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  6. «ViolaChannel - Matias Vecino completes Fiorentina transfer». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  7. «Fiorentina, ecco la lista Uefa: fuori Rebic e Vecino». www.firenzepost.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  8. «Inter Milan - ACF Fiorentina, Sep 26, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  9. «AC Milan - ACF Fiorentina, Nov 2, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  10. «ViolaChannel - Vecino joins Cagliari on loan». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  11. «-Cagliari Calcio». www.cagliaricalcio.com (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Cagliari Calcio - ACF Fiorentina, Feb 1, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  13. «Cagliari Calcio - Udinese Calcio, Mar 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  14. «Calcio Catania - Cagliari Calcio, Mar 8, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  15. «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  16. «Empoli, ufficiali Laxalt e Vecino». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  17. «ViolaChannel - Vecino all'Empoli». it.violachannel.tv (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  18. «FC Empoli - L'Aquila Calcio, Aug 24, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  19. «Parma Calcio 1913 - FC Empoli, Nov 23, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  20. «FC Empoli - Chievo Verona, Feb 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  21. «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  22. «CF Belenenses - ACF Fiorentina, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  23. «SS Lazio - ACF Fiorentina, May 15, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  24. «Calciomercato Fiorentina, è ufficiale: Vecino resta fino al 2021» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  25. «ViolaChannel - Matias Vecino pens new five-year deal». en.violachannel.tv (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  26. «ACF Fiorentina - Inter Milan, Apr 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  27. «ACF Fiorentina - Delfino Pescara 1936, May 28, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  28. «Transfer News: Inter sign Matias Vecino in €24m deal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  29. «Inter Milan sign Uruguayan midfielder Matias Vecino for £21m». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  30. «Matias Vecino is now a Nerazzurri player!». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  31. «Fiorentina: Vecino to Inter | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  32. «Internazionale Scoring Squad». ESPN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  33. «Inter Milan - ACF Fiorentina, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  34. «Inter 3-0 Fiorentina». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  35. «AS Roma - Inter Milan, Aug 26, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  36. «Roma 1-3 Inter». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  37. «Inter Milan - AS Roma, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  38. «Inter Milan - Juventus FC, Apr 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  39. «SS Lazio - Inter Milan, May 20, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  40. «Lazio 2-3 Inter Milan». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  41. Matar, Daniella. «Serie A Recap: Inter take last Champions League spot from Lazio with late comeback». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  42. «Inter come back to seal Champions League qualification». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  43. «Serie A: Inter claim UCL spot; Crotone relegated». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  44. «Serie A: Inter secure Champions League football in dramatic encounter with Lazio - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  45. «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  46. «Inter Milan - Tottenham Hotspur, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  47. «Spurs stunned by Matías Vecino's injury-time winner for Inter». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 18. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  48. «ACF Fiorentina - Inter Milan, Feb 24, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  49. «AC Milan - Inter Milan, Mar 17, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  50. «'Crazy Inter' Win Thrilling Milan Derby In Dramatic 3-2 Victory After PK». www.flofc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  51. «Matias Vecino | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  52. Benítez, Pablo (2018 թ․ մայիսի 29). «Matías Vecino: Uruguay star inspired by family tragedy who said no to Italy». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  53. «Matias Vecino si presenta: "Mister Montella, sarò il tuo Zidane..."». archive.fo. 2013 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  54. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  55. «Brazil - Uruguay, Mar 26, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  56. «Uruguay - Trinidad and Tobago, May 28, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  57. «Copa America full squad lists». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  58. «Uruguay preview for Copa America Centenario - World Soccer Talk». World Soccer Talk (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  59. «Mexico - Uruguay, Jun 6, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  60. Echegaray, Luis Miguel (2016 թ․ հունիսի 6). «Mexico 3-1 Uruguay: Copa América – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  61. Philadelphia, Reuters in (2016 թ․ հունիսի 10). «Luis Suárez fumes as Venezuela dump Uruguay out of Copa América». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  62. «Kicking and screaming: How Uruguay crashed out of Copa America Centenario». FourFourTwo (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  63. «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  64. «Uruguay World Cup 2018 Squad (Confirmed)». TOTAL SPORTEK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  65. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Matias VECINO - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  66. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - France - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  67. «Muslera's terrible error compounds Uruguay's woes as France advances». ABC News (ավստրալիական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  68. «Luis Suarez included in Uruguay's final Copa America squad despite injury concerns | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  69. «Injured Suarez included in Uruguay's Copa America squad». Sport (անգլերեն). 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  70. Onefootball. «Suarez included in Uruguay's final Copa America squad». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
  71. «Uruguay - Ecuador, Jun 17, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  72. «Uruguay 4-0 Ecuador: Luis Suarez & Edinson Cavani both score in Copa America» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  73. «Vecino out of the Copa America | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  74. «Official: Inter midfielder Vecino out of Copa America». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  75. «Uruguay's Matias Vecino out of Copa America after thigh injury». Bettors Insider. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
  76. 76,0 76,1 «Matías Vecino». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատիաս Վեսինո» հոդվածին։