Ողջույն խմբագրել

  Բարի գալո՜ւստ։   Welcome message in English
Ողջույն Haykmelkonyan, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
  Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
  Սևագրություն
Փորձարկումների և սևագրությունների ձեր անձնական էջը
  Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
  Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
  Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
  Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


 

Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ Bekoքննարկում 19:05, 14 Դեկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Քվեարկություն. տարվա հոդված խմբագրել

  Տարվա հոդված
Հարգելի Haykmelkonyan, Վիքիփեդիայի մասնակիցները ընտրում են 2011 թ. լավագույն հոդվածը, առաջարկում այս էջում մասնակցել քվեարկությանը։ Հարգանքներով {{{1}}}|}

Անձի տեղեկաքարտ խմբագրել

Ողջո՜ւյն, Հայկ ջան։ Շնորհակալություն Ռոբերտ Կիյոսակիի հոդվածը բարելավելու համար։ Որպեսզի տեղեկաքարտն աշխատի հոդվածում, պետք է լրացնել հայերեն տեղեկաքարտը, ոչ թե ռուսերենը։ Ահա հայերեն տարբերակը: Շնորհակալություն և հաճելի խմբագրումներ։ --Լիլիթ (քննարկում) 10:46, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = 
| բնագիր ԱԱՀ = 
| background-color = #ededed
| պատկեր = 
| չափ = 
| նկարագրում = 
| ծննդյան օր = 
| ծննդավայր = 
| վախճանի օր = 
| վախճանի վայրը = 
| քաղաքացիություն = 
| հպատակություն = 
| ազգություն = 
| ալմա մատեր =
| կրոն = 
| ազդվել է = 
| ազդել է = 
| գրքեր = 
| աշխատանք = 
| կարողություն = 
| մասնագիտություն =
| աշխատավայր =
| ամուսին = 
| ծնողներ = 
| երեխաներ = 
| պարգևներ և մրցանակներ = 
| կայք = 
| ստորագրություն =
}}

Շնորհակալ եմ հարգելի Լիլիթ,

Առաջին փորձս էր, նոր եմ ծանոթանում խմբագրելու գործիքներին: Մեծապես օգնեցիք – Այս անստորագիր գրառման հեղինակն է Haykmelkonyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Խնդրեմ, Հայկ ջան։ Եթե դեմ չեք, անցնենք դու-ի։ Հարցեր լինեն գրեք այստեղ կամ իմ քննարկման էջում։ Մեծ սիրով կօգնեմ։ --Լիլիթ (քննարկում) 11:28, 27 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բիզնես պլանավորում խմբագրել

Բարի ուշ գիշեր հարգելի Հայկ: Ձեր ստեղծած Բիզնես պլանավորում‎ հոդվածը ներկայացրել եմ ջնջման, իսկ պարունակությունը տեղափոխել Ձեր ավազարկղ: Խնդրում եմ հիմնական հոդված տեղափոխել թարգմանելուց հետո: Հարգանքներով՝ --Աշոտ1997 (քննարկում) 23:01, 21 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Բարև Աշոտ, ես պատրաստվում էի հիմնական հոդվածի էջում աստիճանաբար թարգմանել, սակայն եթե կարգն այդպես է, ինձ տարբերություն չկա: Haykmelkonyan

Բարև Աշոտ1997: Բիզնես պլանավորում‎ հոդվածն արդեն պատրաստ է և տեղադրված է: Կխնդրեմ եթե ժամանակ կունենաս, մի հատ աչքի անցկացնել, և եթե դիտողություններ կան, ինձ ասես, որ փոփոխությունները կատարեմ:--Haykmelkonyan (քննարկում) 18:37, 28 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Բարև Հայկ, նախ շորհակալություն Հայերերն Վիքիպեդիան զարգացնելու համար: Ես տնտեսագետ չեմ ուստի հոդվածի բովանդակությունը կարծում եմ դու ավելի լավ կգնահատես, բայց վիքիպեդիայում կան կանոններ, որոնք նույնն են բոլոր հոդվածների համար և այսպես խնդրում եմ տես իմ այս խմբագրումները, <ref> ....<ref/>-ները վերցրել եմ ռուսերեն հոդվածից, սրանց «արանքում» գրում ենք այն աղբյուրները որոնցից օգտվել ենք հոդվածը գրելիս (գիրք, կայք, թերթ ևն): Եվ վերջում մի խնդրանք, թարգմանության համար հոդված ընտրելիս՝ ընտրիր այնպիսի հոդված որը չունի «Эта статья нуждается в дополнительных источниках для улучшения проверяемости» և նման կարգի կաղապարներ (ժամանակ ծախսելիս ավելի լավ է վստահելի և որակյալ հոդվածների վրա ծախսես): Հարգանքներով՝ Աշոտ1997 (քննարկում) 19:55, 28 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ Աշոտ1997 ջան: Ճիշտ նկատառում էր անաղբյուր հոդվածների պահով, ուղղակի մի քիչ վատ զգացի ինձ, որպես մասնագիտությամբ ֆինանսիստի, որ բիզնեսի մասին հայերեն քիչ նյութեր ունենք վիքիում, դրա համար էլ այս հոդվածը որոշեցի թարգմանել: Իրականում այդքան էլ բարդ թեմա չէր, ուղղակի դեռ ժամանակս չի հերիքում, որ անգլերենից ավելի որակյալ բովանդակությունն էլ ավելացնեմ: Հաջողություններ քեզ: --Haykmelkonyan (քննարկում) 21:17, 28 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Վիքին սիրում է գիտություն խմբագրել

Ողջույն, Հայկ ջան։ Վիքիմեդիա Հայաստանը մեկնարկել է «Վիքին սիրում է գիտություն» նախագիծը, որի նպատակն է Հայերեն Վիքիպեդիան հարստացնել գիտակրթական հոդվածներով տարբեր մասնագետների օգնությամբ։ Քանի որ դու էլ հարստացնում ես Հայերեն Վիքիպեդիան տնտեսագիտական թեմաներով, ապա ցանկանում եմ հրավիրել քեզ ապրիլի 3-5 Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը կայանալիք երկօրյակին, որին մասնակցելու են խմբագիրներ, ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական ներդրումն ունենալ վիքիում։ Սիրով հրավիրում եմ քեզ մասնակցել այս երկօրյակին, որտեղ կարող ես ավելի հմտանալ խմբագրման հարցերում և քո ներդրումն ունենալ այս նախագծում։ Մեկնելու ենք ուրբաթ երեկոյան (17:30), վերադառնալու ենք կիրակի երեկոյան (18:00):--Լիլիթ (քննարկում) 07:21, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Լիլիթ ջան: Շատ շնորհակալ եմ հրավերի համար, բայց ցավոք այս անգամ չեմ կարողանա մասնակցել, քանի որ ծննդյանս օրն է համընկնում այդ օրերի հետ :) Ամեն դեպքում շնորհակալ եմ, ես կաշխատեմ իմ ներդրումն ունենալ գիտական հոդվածների ավելացման հարցում: Մի քիչ դժվարանում եմ խմբագրելիս, բայց կարծում եմ ժամանակի հարց է, կակաց-կամաց կսովորեմ: Հայկ
Շատ լավ, Հայկ ջան :) Եթե հարցեր են առաջանում խմբագրման ընթացքում, կարող ես գրել իմ քննարկման էջում :) Մի բան էլ․ քննարկումները ստորագրելու համար սեղմիր խմբագրական պատուհանի վերևի հատվածում առկա մատիտի վրա՝ կհայտնվի ~~~~, որն էլ հենց ստորագրությունն է։--Լիլիթ (քննարկում) 10:17, 27 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

չթարգմանված էջ խմբագրել

ողջույն Հարգելի՛ Haykmelkonyan, Ջեր ստեղծած Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ հոդվածը տեղափոխվել է Ձեր անձնական սևագրության էջ` Մասնակից:Haykmelkonyan\Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ, երբ վերջացնեք, այն ժամանակ կդնեք որպես հիմնական հոդված։ --ERJANIK քննարկում: 17:06, 29 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Թարգմանված, տեղադրված է, շնորհակալություն ERJANIK

--Haykmelkonyan (քննարկում) 11:31, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

քեզ էլ շնորհակալություն։ --ERJANIK քննարկում: 12:39, 1 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Թարգմանչի անկյուն խմբագրել

Ողջույն, Հայկ ջան։ Թարգմանչի անկյան քո թարգմանությունն արդեն ստուգվել է, կարող ես տեղափոխել հոդված։--Լիլիթ (քննարկում) 10:34, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ, արդեն տեղափոխեցի, ուղղակի մի հատ գրքի հղում նորմալ ցույց չի տալիս: Կխնդրեմ մի հատ հոդվածի մեջ նայես Լիլիթ ջան: --Haykmelkonyan (քննարկում) 10:38, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հա, ես էլ տեսա, թարգմանության էջում ուղղեցի, հիմա այնտեղ էլ կուղղեմ։--Լիլիթ (քննարկում) 10:40, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Պատկեր:Incoterms logo.png խմբագրել

 

Հարգելի՛ Haykmelkonyan։ Ձեր բեռնած Incoterms logo.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 13:45, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի ERJANIK, ես մանրամասն պահանջների մեջ չեմ խորացել, ուղղակի ինձ պատկեր էր պետք Ինկոտերմսը ներկայացնելու համար: Այդ նկարը գտել եմ համացանցից որոնումով, այն բազմաթիվ կայքերում ազատորեն օգտագործվում է, այնպես որ չեմ կարծում որ հեղինակային իրավունքի խնդիր կա: Եթե ամեն դեպքում պիտի նկարը ջնջվի, ես ինքս այդ նկարի նման մի բան կսարքեմ ու կտեղադրեմ` որպես իմ հեղինակային գործ ազատ օգտագործման թույլատվությամբ:--Haykmelkonyan (քննարկում) 14:27, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, բոլոր լոգոները պաշտպանված են հեղինակային իրավունքով։ Մեր վիքիպեդիայում որոշ ոչ ազատ պատկերներ հնարավոր է բեռնել և օգտագործել միայն մեկ հոդվածում, եթե լրացված են ոչ ազատ պատկերի կաղապարի բոլոր դաշտերը։ Բեռնածդ նկարում սեղմիր խմբագրել, տեղադրիր հետևյալ կաղապարը և լրացրու բոլոր դաշտերը, որից հետո պատկերը չի ջնջվի։ Հարցերի դեպքում դիմիր։--Լիլիթ (քննարկում) 15:04, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
{{Ոչ ազատ պատկեր
| Նկարագրություն = 
| Աղբյուր = 
| Հեղինակ = 
| Ամսաթիվ = 
| Հոդված = 
| Նպատակ = 
| Նվազագույն օգտագործում = 
| Փոխարինում = 
| Թույլտվություն = 
| Այլ տեղեկություն = 
}}

Լիլիթ ջան ախր հարցը հենց նրանում է, որ սա դասական իմաստով լոգո չէ, հեղինակ էլ չունի որպես պատկեր: Միայն "Ինկոտերմս" բառն է հեղինակային իրավունքի առարկա, տերը Միջազգային առևտրային պալատն է: Հիմա որ ես նշված կաղապարը լրացնեմ ու հեղինակ նշեմ պալատին, դա բավարար կլինի որ չջնջվի? --Haykmelkonyan (քննարկում) 17:51, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հայկ ջան, կտա՞ս այն կայքի հղումը, որտեղից որ բեռնել ես նկարը։--Լիլիթ (քննարկում) 18:50, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ահա --Haykmelkonyan (քննարկում) 18:57, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, քանի որ նշված պատկերը պատրաստել է ինչ-որ մեկը, ում տվյալները չգիտենք, ապա տվյալ դեպքում հեղինակի դաշտում գրում ենք անհայտ, Ամսաթիվը՝ ևս անհայտ։--Լիլիթ (քննարկում) 19:34, 2 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
ok, Լիլիթ ջան: Կաղապարը տեղադրեցի, լրացրեցի: Հույս ունեմ էլ այս նկարի մասով խնդիր չի լինի :) --Haykmelkonyan (քննարկում) 08:44, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, պատկերի չափն էր մեծ (700 px)։ Ոչ ազատ պատկերները կարող ենք բեռնել միայն մինչև 600 px-ով։ Խմբագիրներից մեկն արդեն փոքրացրեց չափը։ Խնդրում եմ մյուս անգամ ի նկատի ունենալ :) --Լիլիթ (քննարկում) 09:37, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ Լիլիթ ջան, ու քանի որ այս թեման շատ արդիական է հիմա իմ մոտ, մի հարց էլ ունեմ: Հիմա թարգմանում եմ Բոսնիայի և Հերցոգովինայի արժույթի մասին հոդվածը: Ինձ անհրաժեշտ են մետաղադրամների նկարները, բայց բոսնիերեն վիքիում դրանք ոչ ազատ պատկերների տակ են ու չեմ կարողանում հոդվածի մեջ տեղադրել: Հիմա որ ես դրանք upload անեմ հայերեն վիքի ու էլի ստատուսը դնեմ ոչ ազատ պատկեր, կարող է նորից ջնջման խնդիր առաջանա? --Haykmelkonyan (քննարկում) 14:16, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, ըստ կանոնակարգի, մեկ հոդվածում կարող ենք օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր։ Եթե Վիքիպահեստում չկան այդ պատկերները, ապա կարող ես բեռնել միայն մեկ պատկեր այդ հոդվածի համար։--Լիլիթ (քննարկում) 17:03, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Բայց այդպես էլ հոդվածի որակն է ընկնում :( այդ դեպքում ինչպես են սերբերը մի հոդվածում 14 հատ ոչ ազատ պատկեր օգտագործել? Ախր այդ մետաղադրամները 7 հատ են ու ամեն մեկը 2 երեսով: Հիմա որ հոդվածը ամբողջական լինի ես պետք է դրանք բոլորն էլ դնեմ: Ինչ անեմ? Միացնեմ իրար, մեկ նկար սարքեմ ու տեղադրեմ? --Haykmelkonyan (քննարկում) 17:55, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, ամեն մի վիքիպեդիա ունի իր կանոնակարգը, շատ վիքիպեդիաներում ոչ ազատ պատկերներն ընդհանրապես արգելվում են։ Մի քանի ոչ ազատ պատկերից կազմված կոլաժն էլ չի թույլատրվում :( --Լիլիթ (քննարկում) 17:58, 3 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, փաստորեն, մեր վիքիպեդիայի կանոնակարգը որոշ դեպքերում ռեալ խոչընդոտում է լավ որակյալ բովադակությամբ հոդվածների ստեղծմանը :( Լավ իսկ որևէ տարբերակ կա այդ կանոնակարգն ընդունող մարմնին առաջարկ ներկայացնելու, որ եթե հոդվածի բովանդակությունը պահանջում է մի քանի ոչ ազատ պատկերների ներառում, հատուկ դեպքերում, հատուկ թույլատվությամբ դրանք տեղադրվեն հոդվածի մեջ? Հիմա օրինակ ես նայում եմ ԱՄՆ դոլարի ու Հայկական դրամի մասին հոդվածները, ու այնտեղ բազմաթիվ թղթադրամների ու մետաղադրամների նկարներ կան: Ենթադրաբար դրանք էլ են ոչ ազատ պատկերներ: Այդ դեպքում ինչու են դրանք մի քանի հատով մեկ հոդվածում ներառված, իսկ իմ դեպքում դա կարող է արգելվել? --Haykmelkonyan (քննարկում) 18:30, 4 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, կանոնակարգն ընդունող մարմինը վիքիհամայնքն է, այսինքն՝ մեր բոլոր խմբագիրները։ Վիքիպեդիայում հեղինակային իրավունքի խնդիրը չափազանց խիստ է դրված, թե՛ բովանդակության, թե պատկերների պատճենումն արգելվում է։ Մի քանի տարի առաջ ոչ ազատ պատկերի կանոնակարգն ընդունվեց, որը հնարավորություն է տալիս որոշ դեպքերում միայն մեկ ոչ ազատ պատկեր գործածել։ Տվյալ դեպքում, եթե այսպես ասած «շեղվում ենք» օրենքից, պետք է անենք դա մինիմալ տարբերակով, իսկ եթե մեծաքանակ ոչ ազատ պատկերներ սկսենք օգտագործել մեզ մոտ, ապա դա կարող է վատ վերջաբան ունենալ նախագծի համար, քանի որ սա Հայերեն վիքիպեդիա է և ոչ թե Հայկական։ Հայաստանում հեղ․ իրավունքները հիմնականում չեն պահպանվում և ոտնահարվում են, իսկ վիքիում պետք է պահպանվեն։ Քո նշած հոդվածները ստեղծվել են կանոնակարգի ընդունումից առաջ և այժմ քննարկում է ընթանում, թե արդյոք նախկին հոդվածների ոչ ազատ պատկերների թիվն էլ դարձնել մեկը՝ ջնջելով ավելորդները։--Լիլիթ (քննարկում) 18:41, 4 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ջնջվել է. UNIDO building.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Haykmelkonyan։ Ձեր բեռնած UNIDO building.jpg պատկերը ջնջվել է, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չէին։ Առաջարկում ենք պատկեր բեռնելիս մանրամասն ընթերցել բեռնման էջի ուղեցույցը, ինչպես նաև ծանոթանալ ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգին։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ --Ջեօ () 09:07, 8 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում UNIDO.png խմբագրել

 

Հարգելի՛ Haykmelkonyan։ Ձեր բեռնած UNIDO.png պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, վիքիպեդիայում չի թույլատրվում հենց այնպես նկարներ բեռնել, դրանց համար պետք է լրացված լինեն ազատ կամ ոչ ազատ պատկերի կաղապարը, այլապես դրանք ենթակա են ջնջման, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 10:05, 8 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի ERJANIK, ահա նկարի աղբյուրը: Ես փորձեցի ազատ պատկերի կաղապարով լրացնել նույն տվյալները: Խնդրում եմ մի հատ էլ դուք ստուգեք: --Haykmelkonyan (քննարկում) 10:33, 8 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

հա նորմալ է, մի երկու բան էլ ես փոխեցի։ --ERJANIK քննարկում: 11:45, 8 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Արժութային խորհուրդ խմբագրել

Ողջույն, Haykmelkonyan։ Ես Ձեր Արժութային խորհուրդ հոդվածը տեղափոխել եմ Ձեր սևագրություն, քանի որ այն պարունակում էր ոչ հայերեն բաժիններ։ Խնդրում եմ նորմալ տեսքի բերելուց հետո նոր տեղափոխել հիմնական տիրույթ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ինձ։ --Ջեօ (~) 08:29, 18 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Եվս մեկ հոդված տեղափոխեցի Ձեր սևագրություն։ Խնդրում եմ էլ այսպիսի բաներ չանել, Հայկ ջան։ Այդ դեպքում հոդվածն առանց ծանուցման կջնջեմ։ --Ջեօ (~) 08:34, 18 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

պատկերի մեծ չափս խմբագրել

ողջույն Հարգելի՛ Haykmelkonyan, Ձեր բեռնած Պատկեր:Zagreb Stock Exchange logo.jpg պատկերի չափսեր մեծ էին, ես ուղղեցի բեռնելով նորը, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ ևս մեկ անգամ կարդացեք ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգը, եթե հարցեր ունեք գրեք այստեղ։ --ERJANIK քննարկում: 06:18, 20 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի ERJANIK, շնորհակալ եմ օգնության համար: Այսուհետ ուշադիր կլինեմ: --Haykmelkonyan (քննարկում) 06:37, 20 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Անավարտ, թե ոչ անավարտ խմբագրել

Ողջույն Հարգելի՛ Haykmelkonyan: Ի դեմս ԱՄԷ դիրհամ հոդվածում ձեր կողմից կատարված իմ խմբագրության հետշրջման հետ համամիտ չեմ: Հոդվածը միշտ էլ անավարտ է և միշտ էլ կարելի է այն շարունակել: Բացի այդ Անավարտ պիտակը ինքնին անվստահություն է ներշնչում ընթերցողներին և այն առաջ դրվում եմ խիստ փոքր հոդվածների վրա: Խնդրում եմ զերծ մնալ այդ պիտակներից, իսկ վատագույն դեպքերում այն տեղադրել հոդվածի ամենաներքևում միայն: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:09, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի Արման Մուսիկյան, ես չեմ կասկածում ձեր ավելի մեծ վիքի-փորձի և խմբագրման հմտությունների վրա, բայց կոնկրետ այս հոդվածի մասով ես մնում եմ իմ կարծիքին, քանի որ սա իրականում խիստ փորք, սահմանափակ տեղեկատվությամբ, և ընդհանրապես վիքի ոճին և հոդվածի նկատմամբ պահանջներին անհամապատասխան հոդված է: Կա անհրաժեշտ նվազագույն տեղեկատվության քանակ, որ պետք է ապահովի ցանկացած հոդված, որպեսզի լինի քիչ թե շատ ընդհանրական: Համեմատության համար խնդրում եմ նայել այս հոդվածը, որպեսզի պատկերացում կազմեք թե ինչպիսին է լինում արժույթի մասին հոդվածն ընդհանրապես: Հոդվածի որ մասում Անավարտ տեղադրելը նույնպես էական չէ, ես համարում եմ, որ սկզբում դնելը ավելի ճիշտ է, որպեսզի ընթերցողը ի սկզբանե իմանա, որ հոդվածը թերի է, անհրաժեշտություն կարող է առաջանալ այլ աղբյուրներում էլ փնտրելու: Մոտ ժամանակներս ես պատրաստվում եմ այդ հոդվածը ամբողջականացնել, համալրել անհրաժեշտ տեղեկատվությամբ: Ուստի խնդրում եմ անավարտի պիտակը չհանել, մինչև հոդվածը ամբողջական չդառնա: Հարգանքով՝ --Haykmelkonyan (քննարկում) 14:07, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Եթե հարմար ես գտնում, պիտակը թող մնա, բայց ներքևում: Կան Վիքիպեդիայուվ ընդունված նորմեր: Ի դեպ երբ ես նոր էի սկսում խմբագրել, անավարտներ շարելով գնում էի հոդվածներում, բայց մեր Վիքիում այդ անավարտները դեռ շատ երկար կմնան: Դա օգուտ է բերում մեծ Վիքիներում, րեբ մասնակիցները անավարտ հոդված են փնտրում, որպեսզի բարելավեն: --Արման Մուսիկյան (քննարկում) 14:21, 22 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Միջազգային առևտրային պալատ խմբագրել

Ողջույն, Հայկ։ Պիտակները չի կարելի հեռացնել, եթե հոդվածում առկա խնդիրներն ուղղված չեն։ Շնորհակալություն։ --Մասնակից:GeoO/Ս 15:41, 27 Ապրիլի 2015 (UTC)

Հարգելի Մասնակից:GeoO/Ս բայց ես պիտակ չէի հեռացրել: Կարող է պատահաբար, բայց ամեն դեպքում ճիշտ եք դրել անաղբյուրի պիտակը: Ընթացքում անգլերեն տարբերակից լրացուցիչ կթարգմանեմ և կավելացնեմ տեքստում և աղբյուրներն էլ կավելացնեմ: --Haykmelkonyan (քննարկում) 20:12, 27 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Խնդիր չկա։ --Մասնակից:GeoO/Ս 04:55, 28 Ապրիլի 2015 (UTC)

Հնարավոր ջնջում Convertible Marks.jpg խմբագրել

 

Հարգելի՛ Haykmelkonyan։ Ձեր բեռնած Convertible Marks.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK (քննարկում) 05:27, 13 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հարգելի ERJANIK իսկ հնարավոր չէ՞ փոխել արդեն բեռնված պատկերի չափսը և սարքել պահանջներին համապատասխան: Եթե այդպես հնարավոր է, խնդրում եմ ձևն ասեք, ես փոխեմ: Իսկ եթե ոչ` խնդրում եմ ջնջեք, և ես նորից կբեռնեմ արդեն փոքրացված չափսով: --Haykmelkonyan (քննարկում) 11:31, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
ես հիմա ինձ մոտ կուղղեմ չափսերը ու նոր տարբերակը կբեռնեմ փոքրացված տարբերակով Հարգելի՛ Haykmelkonyan ջան, ուղղակի հետագայում արդեն իմացեք որ ճիշտը բեռնեք։ --ERJANIK (քննարկում) 11:34, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շատ շնորհակալ եմ ERJANIK ջան: Եթե բոլորը հասցնեին հետևել խմբագրման կանոննեին, վիքի խմբագիրներն ու ադմինները անգործ կմնային :) Կաշխատեմ հիշել, որ ոչ ազատ պատկերները առավելագույնը 600px պետք է լինեն: Մի խնդրանք էլ ունեմ: Դեռ լավ չեմ կարողանում աշխատել աղյուսակների հետ ու այս հոդվածում խնդիր կա թարգմանված աղյուսակի կառուցվածքի հետ: Եթե կարող եք, խնդրում եմ օգնել որ հոդվածը բարելավվի: --Haykmelkonyan (քննարկում) 11:41, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան այսօր գիշերը կամ ամենաուշը վաղը կնայեմ կուղղեմ։ --ERJANIK (քննարկում) 11:43, 14 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
նայեցի, չեմ հասկանում դեռ ինչից կարող է լինել: --ERJANIK (քննարկում) 00:15, 15 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

  Ուղղված է:--Արամ Լ.Ս. (քննարկում) 00:49, 15 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Հղումներ խմբագրել

Հայկ ջան, բոլորն ուղղեցի: Սրանից հետո այսպես տեղադրիր ծանոթագրությունները: Իսկ Примечания թարգմանիր Ծանոթագրություններ {{ծանցանկ}} կաղապարի հետ: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ Լ.Ս. (քննարկում) 10:22, 16 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Արամ Լ.Ս. ջան ես թարգմանությունը կատարում եմ ռուսերեն լեզվից վիքիի թարգմանությունների ավտոմատ համակարգի միջոցով: Հղումների այդ սխալները այնտեղից են գալիս: Ու երբ վերջացնում եմ թարգմանությունը և հրապարակում, անհրաժեշտություն է լինում կրկնակի խմբագրության, որն էլ անում եմ հրապարակումից հետո: Դա իմ մեղքով չէ :) Ամեն դեպքում շնորհակալ եմ օգնության համար: Հղումների խմբագրումը դեռ լավ չեմ կարողանում անել, բավական օգնում ես:--Haykmelkonyan (քննարկում) 11:38, 16 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հայկ ջան, խնդիր չէ, ցանկացած պահին պատրաստ եմ ուժերիս ներածին չափով օգնել: Ոչ մեկն էլ ի սկզբանե չի իմանում: Շնորհակալություն նաև քեզ քո ներդրումների համար:--Արամ Լ.Ս. (քննարկում) 11:05, 16 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Խնդրում եմ ուղղակի չմոռանալ քննարկման էջերում ստորագրել:--Արամ Լ.Ս. (քննարկում) 11:06, 16 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

ՎՍՀ 2015 շքանշան խմբագրել

  Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ 2015 մրցույթին մասնակցելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 16:18, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ հարգելի Արման Մուսիկյան :) Առաջին, բայց հուսով եմ ոչ վերջին շքանշանս է և շատ ուրախ եմ որ կարողանում եմ ներդրում ունենալ հայերեն Վիքիպեդիայի զարգացման և բարելավման գործում: --Haykmelkonyan (քննարկում) 18:50, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

տեղեկաքարտ խմբագրել

Ողջույն, հարգելի Haykmelkonyan: Հայ-վրացական միամսյակի շրջանակներում ստեղծել ես երկու հոդված ջրաէլեկտրակայանների մասին: Դրանցից մեկում՝ Ինգուրի ՋրԷԿ, տեղեկաքարտ է տեղադրել Աշոտը, մյուսում՝ Խուդոնի ՋրԷԿ՝ ես: Կարո՞ղ ես ինքնուրույն փորձել Կատեգորիա:Հայաստանի հիդրոէլեկտրակայաններ հոդվածների մեջ տեղադրել: Ես կհետևեմ, հարցերի դեպքում գրիր--Հայկ (արաբագետ) 07:27, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Հայկ ջան: Շնորհակալ եմ օգնության համար: Այսօր երեկոյան Հայաստանի ՀԷԿ-երի բոլոր հոդվածներում կտեղադրեմ: Ուղղակի տեղեկությունների հավաստիության և լրիվության խնդիր կա: Պիտի փորձեմ հավաքել, որ ճիշտ լինի: --Haykmelkonyan (քննարկում) 06:39, 26 Հոկտեմբերի 2015 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Haykmelkonyan, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Ջնջման է ներկայացվել «Պատկեր:Փոխարկելի մարկ.jpg» պատկերը խմբագրել

Հարգելի Haykmelkonyan, ջնջման է ներկայացվել «Պատկեր:Փոխարկելի մարկ.jpg» պատկերը։ Խնդրում եմ մասնակցել համապատասխան քննարկմանը։ Հարգանքներով՝ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:17, 31 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել