Շքանշաններ, 2014 հունվար խմբագրել

  Ամփոփիչ
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը ձեզ ամփոփումները եզրափակելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 15։19, 13 Հունվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան (։   ջեօ 15:31, 13 Հունվարի 2014 (UTC)

խնդրանք-արձագանք խմբագրել

հարգելի GeoO, խնդրեմ կարծիք արտահայտես այստեղ։ -ERJANIK քննարկում: 10։15, 18 Հունվարի 2014 (UTC)

Հիմա կնայեմ, Երջանիկ ջան։ (:   ջեօ 10:19, 18 Հունվարի 2014 (UTC)

Օլիվըր Օլիվեր խմբագրել

GeoO, Լիբանանահայ / Գանատահայ եմ և քաջածանոթ անգլերենի։ Յստակորէն իբր միջազգային արվեստագետ պիտի հնչէինք Օլիվըր։ Մտիկ ըրեք հաճիք ասոր "Օլիվըր" նշանավոր ֆիլմեն -- http://www.youtube.com/watch?v=nlJugdk4OGc Օլիվեր է թէ Օլիվըր... Անունը կը հնչեն տասնյակ անգամներ։

Բայց կը հասկնամ արևելահայերենի արևմտահայերենի հնչումի հարց է։ Մենք Սփյուռքի մեջ պիտի հնչէինք Օլիվըր, Հայաստանի մեջ կը հնչեն Օլիվեր։ Ձեր հարցումեն ետք այլ անձերու հոդվածներն ալ քննեցի, կը տեսնեմ որ այլ Օլիվըրներ ալ իբր Օլիվեր կը գրեք ինչպես Օլիվեր Գոլդսմիթ Օլիվեր Կրոմվել և այլն։

Չեմ ուզեր որ Օլիվըր Ինգրոսոն բացառություն կազմէ մյուսներեն։ Խնդրեմ արտոնությունը ունիք, փոխեցեք Օլիվեր Ինգրոսոյի ինչպես հայերեն այլ "Օլիվեր"ներ (ես ինքս չեմ կրնար փոխել - իրավունքը չունիմ) : Թող բոլորն ալ Օլիվեր ըլլան:

Քանի այսքան հետաքրքվեցաք Օլիվեր Ինգրոսոյով, ահա Օլիվըրը այս կինոյի դերով http://www.youtube.com/watch?v=pQ4vbWxsr7A իբր Էնրիկո: Ֆիլմը իր ամբողջությամբ հոս է եթե ժամանակ ունիք http://www.youtube.com/watch?v=jDZtQ8B0YF8 Շատ հաճելի երկու ժամ մը կանցնեք: Շվեդական ֆիլմ է: Իրապես զմայլելի է քանի մեծ մասով անփորձառու դերասաններ են իրենց գրեթե առաջին դերով: Շնորհակալություն Werldwayd (քննարկում) 06:30, 22 Հունվարի 2014 (UTC)

  Անվանափոխված է։ Շնորհակալություն անդրադարձման համար, հարգելի Werldwayd։ Ժամանակ ունենալու դեպքում անպայման կնայեմ։   ջեօ 09:02, 22 Հունվարի 2014 (UTC)

Ընտրություն խմբագրել

Հարգելի՛ GeoO, կարող եք մասնակցել այս քննարկմանը: --Vadgt (քննարկում) 18:58, 23 Հունվարի 2014 (UTC)

Լոկ թյուրիմացություն խմբագրել

GeoO ջան, անկեղծ ասած չեմ կարող հասկանալ իմ կողմից սրբագրված Վիքիդարանում սրբագրված Աբորտ, Աբսենտեիզմ հոդվածները ուղղակիորեն պատճենելու և հոդվածի վերածելու արարքը։ Հարց չէր առաջացել, թե ինչու է այն սրբագրված։ Աբորտ հոդվածը պետք է ստեղծեի, մեկ էլ նայեմ, արդեն կա։ Դա ուղղակի գրագողություն է։ Եթե այդքան շատ ես ուզում հենց առաջին հատորից հոդվածներ ստեղծես, 101 էջից այն կողմի հոդվածները սրբագրի ու ստեղծի։

Եվ բացի այդ խնդրում եմ թյուր ինֆորմացի չմտցնել Վիքիպեդիա:Նախագիծ:ՀՍՀ հատոր 1 Ցանկ 1 ցանկերում։ Հերիք չէ Աբորտ հոդվածը կիսով չափ էիր գողացել, մի բան էլ արված էիր դրել։ Ինչն էր արված, պարզապես հոդվածը գոյություն ունե՞ր։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:05, 24 Հունվարի 2014 (UTC)
Արման, ի՞նչ գողության մասին է խոսքը։ Տեղյակ չէր, որ անձամբ դու պետք է ստեղծեիր հոդվածը, քանի որ դու ես սրբագրել վիքիդարանի համապատասխան էջը։ Խնդրում եմ գրագողություն չանվանել, որովհետև ես ոչ մի վատ ենթադրություններ չեմ ունեցել։ Այդ պարագայում բոլորին հասկացնելու համար, որ վերոնշյալ էջը քոնն է և ոչ ոք իրավունք չունի անգամ մեկ տառ փոխելու, կարծում եմ՝ Վիքիպեդիա:Նախագիծ:ՀՍՀ հատոր 1 Ցանկ 1 էջը պետք է տեղափոխես Մասնակից:Arman musikyan/Նախագիծ:ՀՍՀ հատոր 1 Ցանկ 1֊ի. այդպես բոլորիս պարզ կլինի, որ քոնն է։   ջեօ 11:20, 24 Հունվարի 2014 (UTC)
Արդեն նշեցի։ Ես տող առ տող ՀՍՀ-ից փոխադրում եմ։ Խ-ից անցել եմ առաջին հատորին։ Ու հատ-հատ համոզվում եմ, որ այն ինչ կարևոր է, ՀՍՀ-ից ամբողջությամբ է տեղափոխվել։ Մի ամիս է էջ -էջ շտկել եմ Վիքիդարանում, որ արագ-արագ տեղափոխեմ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:24, 24 Հունվարի 2014 (UTC)
Ես սկզբում մտադիր ունեի ծրագրային միջոցով ամբողջական ցանկ ստանալ բոլոր հոդվածների համար, բայց չհաջողվեց։ Իսկ հիմա սա գոնե տեղեկությոն է ւ գրավոր փաստ։ Դու էլ կարող ես Ցանկ 2-ը ստեղծել` 101-200 էջերով, բայց խիստ աշխատատար գործ է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:26, 24 Հունվարի 2014 (UTC)
Շնորհակալություն հուշման համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:38, 24 Հունվարի 2014 (UTC)

։GeoO ջան, լավ է, որ թյուրիմացություն է եղել, թե չէ քեզանից նման արաք ամենաքիչն էի սպասում։ Այնքան էլ կարևոր չէ, այդ հոդվածները ով կփոխանցեն։ Ես հիմնականում այդ էջերը պահուստային եմ պահել, և երբ Արևմտյան Հայաստանի գյուղերի հոդվածների վրայից ավելորդ ՀՍՀ կաղապարները մաքրում են, մի քանի հոդված ստեղծում եմ, որ այն տպավորությունը չլինի, որ ՀՍՀ-ի հոդվածաստեղծումները հետ են գնում։ Ես մոտ 6000 հոդված կա, որ զուր տողը ՀՍՀ պիտակն է կրում։--Արման Մուսիկյան (քննարկում) 14:16, 25 Հունվարի 2014 (UTC)

Շքանշան խմբագրել

  Ժպիտ
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը ձեզ ձեր կատարած արժեքավոր խմբագրումների համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 14։18, 25 Հունվարի 2014 (UTC)

Իմունիտետի համար խմբագրել

Ողջույն Geo0։ Իմունիտետ հոդվածը թերի է և ես այն զարգացնում են,և խնդրում են ձեզ ուշադրություն դարձնել հոդվածի վրա։--Narek 16 (քննարկում) 10։18, 29 Հունվարի 2014 (UTC)

Իմունիտետի համար խմբագրել

Ողջույն Geo0։ Իմունիտետ հոդվածը թերի է և ես այն զարգացնում են,և խնդրում են ձեզ ուշադրություն դարձնել հոդվածի վրա։--Narek 16 (քննարկում) 10։18, 29 Հունվարի 2014 (UTC)

Ողջույն, Նարեկ։ Ուրախ եմ, որ զարգացնում եք։ Սակայն հոդվածների բովանդակության հեռացման վերաբերյալ հորդոներ ու զգուշացումներ միայն ես չեմ արել։ Ինչ֊որ X հոդված զարգացնելու համար պետք է ուղղակի զարգացնել այն՝ առանց այդ հոդվածների վրա նախկինում աշխատող խմբագրողների զգալի և բովանդակալից խմբագրումները հեռացնելու։ Առաջարկում եմ ստեղծել Ձեր Սևագրությունների համար նախատեսված էջ և այնտեղ խմբագրումներ կատարել, որպեսզի զերծ մնանք այսպիսի տգեղ իրավիճակներից։   ջեօ 11:02, 29 Հունվարի 2014 (UTC)

Խնդրանք խմբագրել

Հարգելի՛ GeoO, ազատ ժամանակ ունենալու դեպքում խնդրում եմ Վիքիպեդիա:Գնահատում/Լևոն Արոնյան էջում մասնակցել քվեարկությանը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 16։29, 30 Հունվարի 2014 (UTC)

ոչ ազատ պատկերներ խմբագրել

ջեօ ջան, կենդանի անձանց լուսանկարները չի թույլատրվում օգտագործել ոչ ազատ արտոնագրի տակ, դրա հետ կապված քո բեռնած որոշ պատկերներ ջնջվել են։ -ERJANIK քննարկում: 15։43, 2 Փետրվարի 2014 (UTC)

Անկեղծ ասած տեղյակ չէի, Երջանիկ ջան։ Շնորհակալ եմ տեղյակ պահելու համար (։ – Daτο () 17:24, 2 Փետրվարի 2014 (UTC)

Ազատամարտիկների շաբաթ խմբագրել

Պատկեր:Kharab paterazm 10.tif Ազատամարտիկների համագործակցության ամիս
Հարգելի՛ GeoO, հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Ազատամարտիկների համագործակցության ամիս նախագծին, որը տեղի կունենա 2014թ.-ի փետրվարի 16-ից 22-ը ներառյալ։--Գարդմանահայ (քննարկում) 07։18, 8 Փետրվարի 2014 (UTC)

Շքանշան, 2014 փետրվար խմբագրել

  Աշխարհագրական շքանշան
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը ձեզ Հայաստանի աշխագրությունը զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 19։45, 21 Փետրվարի 2014 (UTC)
Շնորհակալ եմ (։   ջէօ 19:47, 21 Փետրվարի 2014 (UTC)

Հայաստանի գյուղեր խմբագրել

Դաթո ջան, Հայաստանի բոլոր գյուղերը հավելյան անունները նշված են, <գյուղանուն> (մարզի անուն)։ Անտրամաբանական է, որ գետի անունը նշված լինի հավելյալ անունով։ Երկրորդ էլ տեղեկաքարտերում էլ պետք է ինֆորմացիան շտկել։ Քո դրածը լոկ հավելյալ հղում կարող է լինել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 09։01, 24 Փետրվարի 2014 (UTC)

Արման ջան, հղում ավելացնելիս շփոթմունք և հավելյալ ժամանակի ծախս է առաջացնում։ Ծաղկաշեն (Գեղարքունիքի մարզ), Ծաղկաշեն (Արագածոտնի մարզ), Ծաղկաշեն (Մարտակերտի շրջան) հոդվածների անվանումներին նայելիս կարո՞ղ ես ասել՝ գյո՞ւղ է, գե՞տ, լի՞ճ, թե՞ լեռնագագաթ։ Իսկ տեղեկաքարտերի պահը չհասկացա. ավելի մանրամասն կարելի՞ է։ @ջեօ 09:08, 24 Փետրվարի 2014 (UTC)
Ես էլ եմ կարծում, որ Դաթոյի ասած տարբերակը լավ է, քանի որ ՀԲ հանրագիտարանից նյութեր գրելիս գետերի, լեռների, լեռնագագաթների մասին, հաճախ այս խնդրին ես էլ եմ հանդիպել։ Այս տարբերակով հնարավոր է զանազանել ու ճիշտ հղումները դնել։ --Lilitik22 (քննարկում) 13:00, 24 Փետրվարի 2014 (UTC)
Ժողովուրդ ջան, եթե այդպես եք հարմար գտնում, ապա փոխեք, բայց ոչ թե կիսատ։ Յուրաքանչյուր հոդված անվանափոխելիս պետք է անվանափոխում անել կաղապարի մեջ և փոփոխություններ կատարել Item-ում` միջլեզվայինում։ Բայց կարծում եմ, դա շատ աշխատատար է, երկրորդն էլ շատ երկար անվանումներ կունենանք։ Իմ կարծիքով լավ է ունենք Դեբետ (գյուղ) և Դեբետ (Լոռու մարզ)` Դեբետ (Լոռու մարզ, գետ) և Դեբետ (Լոռու մարզ, գյուղ) անվանումների փոխարեն։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13:11, 24 Փետրվարի 2014 (UTC)

Շքանշան խմբագրել

  Բարելավման շքանշան
Դաթո ջան, այս շքանշանը քեզ Ֆիզմաթի երեխաների գրած բազմաթիվ հոդվածները համբերատար բարելավելու համար։ Շնորհակալ եմ շատ։) --Lilitik22 (քննարկում) 15։53, 6 Մարտի 2014 (UTC)
Ապրե՜ս Լիլիթ ջան ։) @ջեօ 16:05, 6 Մարտի 2014 (UTC)Պատասխանել

խնդիր պատկերի հետ խմբագրել

ողջույն Հարգելի՛ GeoO, ինչպես ես?, գիտես համաձայն Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում կանոնակարգի` Ոչ ազատ պատկերներ պետք է բեռնել հնարավորինս փոքր թույլտվությամբ (առավելագունը 600px), իսկ BoysOverFlowers.jpg պատկեր համար այդ կետը չի պահպանվել, խնդրեմ փոխիր պատկերը։ -ERJANIK քննարկում: 10։46, 1 Ապրիլի 2014 (UTC)

Ողջույն, Երջանիկ ջան։ Լավ եմ, դու ինչպե՞ս ես։ Ուշադիր չեմ եղել։   Ուղղված է արդեն։ Ավելի թեթև տարբերակը վերբեռնեցի։ Շնորհակալ եմ ուշադիր լինելու համար։ @ջեօ 12:36, 1 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել
ապրես, ես էլ լավ եմ: -ERJANIK քննարկում: 23:55, 1 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Կաղապար Հայոց Ցեղասպանություն խմբագրել

Ողջո՜ւյն Հարգելի՛ GeoO, Այս կաղապարը զգալի փոփոխությունների կարիք ունի, քանի որ բովանդակությունը էականորեն չի համապատասխանում իր վերնագրին։ Քանի դեռ նման փոփոխություններ չեն կատարվել, առաջարկում եմ չօգտագործել այն։--Գարդմանահայ (քննարկում) 20։08, 3 Ապրիլի 2014 (UTC)

Լավ, խնդիր չկա։ @ջեօ 03:14, 4 Ապրիլի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 մայիս խմբագրել

  Շիրակի շքանշան
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը ձեզ, Շիրակի բնակավայրերին նվիրված հոդվածների ծանոթագրություններից աղբյուրներն առանձնացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 11։25, 9 Մայիսի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան։ ջեօ   14:35, 9 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Դաթո ջան։ Ես հավես չարեցի դրանք տարանջատել, բայց դու ողջ հոդվածների վրայով անցար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 14:42, 9 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Հավես ունեի ։Ճ ջեօ   20:48, 9 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
  30 հոդված 45 օրում
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը ձեզ 45 օրում 30 հոդված ստեղծելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 03։58, 21 Մայիսի 2014 (UTC)

Կաղապարներ խմբագրել

Ողջույն Ջեօ, ահա այստեղ փոփոխություն կատարելիս, կարծում եմ չես նկատել, որ փոփոխվել է կաղապարի արտաքին տեսքը։ Կաղապարի վերնագրի գունավոր տողի երկանքով աջ ու ձախ անկյուններում կան ցույց տալ/ թաքցնել և դ.ք.խ/ դիտում. քննարկում . խմբագրում հարամանները, փոփոխման հետևանքով դրանք անհետացել են։ Խնդիրը այս կաղապարի հետ է կապված, այն ներառված է այլ կաղապարների մեջ և բոլորն էլ կորցրել են իրենց նախկին տեսքը։—Areguni (քննարկում) 20։31, 31 Մայիսի 2014 (UTC)

Ողջույն, հարգելի Արեգունի։ Այո, տեղյակ եմ։ Այդ տիպի կաղապարը լայնորեն օգտագործվում է Նիդերլանդերեն Վիքիպեդիայում, փորձեցի Հայերեն ՎՊ-ում էլ ներդնել։ ջեօ   20:35, 31 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Ինձ թվում է` հին տարբերակն ավելի հարմար է: --Լիլիթ (քննարկում) 20:37, 31 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Հմմմ... լավ, վաղը ետ կշրջեմ խմբագրումներս։ ջեօ   20:39, 31 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Այո հարմար է: Շնորհակալություն արագ պատասխանի համար:—Areguni (քննարկում) 21:34, 31 Մայիսի 2014 (UTC)Պատասխանել
Նորից բարև Ջեօ, մոռացել ես երևի ուղղել:--Areguni (քննարկում) 19:34, 16 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն, հարգելի Areguni։ Ներիր, մոռացել էի։ Ուղղեցի արդեն։ — Ջէօ (ᄉeoul) 06:32, 17 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ոչ գրանցված շքանշաններ խմբագրել

Ողջույն, Դաթո ջան։ Ողջունում եմ շքանշան շնորհելդ, բայց այն շնորհելուց հետ պետք է նաև ինֆորմացիա ավելացնես "Դափնփկիրնփր" բաժնում։ Խոսքը [[1]] սրա մասին է։ --Արման Մուսիկյան (քննարկում) 13։31, 14 Հունիսի 2014 (UTC)

  Արված է։ --ջեօ   13:47, 14 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Դաթո ջան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 15:32, 14 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Շնորհավոր խմբագրել

  Պատկեր:20y.jpg

Շնորհավոր, հույսով եմ վիքիէջումդ ճիշտ է գրած ։ Ի դեպ դու այսօր երկրորդ մարդն ես, ում շնորհավորում եմ))), ցանկանում եմ վիքիերազանքների իրականացում --6AND5 (քննարկում) 09։26, 27 Հունիսի 2014 (UTC)

Շնորհակալ եմ շատ, 6AND5 ջան։ Ճիշտ եմ գրել   ջեօ   09:28, 27 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել

Դրոշավորում Վրացական ԽՍՀ խմբագրել

Ողջույն, Հարգելի՛ GeoO։ Այս և այլ հոդվածներում չկա Վրացական ԽՍՀ կաղապարը, կարո՞ղ ես ավելացնել։ Նախօրոք շնորհակալություն։

Հ.Գ. երկու օրից անձամբ կշնորհավորեմ 20-ամյակդ--Hayk.arabaget (քննարկում) 01։20, 28 Հունիսի 2014 (UTC)

  Արված է։ Եթե նմանատիպ հոդվածներս հանդիպես, էջումս գրի, կուղղեմ։ Լա՜վ։ ^^ ջեօ   08:32, 28 Հունիսի 2014 (UTC)Պատասխանել
Անպայման:--Hayk.arabaget (քննարկում) 19:31, 1 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Եվ մեկ էլ, եթե կարելի է, դա վրահղումներ ունենա նաև դեպի Խորհրդային Վրաստան, ՎԽՍՀ: Ու նույն տրամաբանությամբ, Հայկական ԽՍՀ դրոշարումը՝ ՀԽՍՀ, խորհրդային Հայաստան--Hayk.arabaget (քննարկում) 09:15, 2 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Բարև Ձեզ, Հարգելի՛ GeoO։ Ձեզ մոտ՝ Ձեր մասնակցային էջում, նշված է դրոշավորում Քաթար։ Ուղղեք, խնդրեմ՝ Կատար։ Քաթարը ռուսերեն Կատար անվան սխալ հայաֆիկացումն է։ Արաբերեն բնօրինակով ու հայերեն թարգմանությամբ ճիշտը Կատարն է, որն էլ կա դրոշավորում Կատար կաղապարում։ Շնորհակալություն--Hayk.arabaget (քննարկում) 14։52, 30 Հուլիսի 2014 (UTC)

Թարգմանություն խմբագրել

Ողջույն Ջեո, կարող ես մոտավոր ասել, թե այստեղ ինչ է գրված՝[2]--6AND5 (քննարկում) 22։18, 11 Օգոստոսի 2014 (UTC)

???--6AND5 (քննարկում) 08:34, 13 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն, 6AND5։ Ներիր ուշ արձագանքելու համար։ Թեթևակի աչքի անցկացրի։ Անիմաստ տեքստ է։ Կարող եմ նույնիսկ առաջին նախադասությունը թարգմանել՝ Ողջույն։ Բաթումում եմ և ամբողջ օրը [Բաթումիի] փողոցներով շարժվում եմ անձնական վերանորոգված մեքենայովս (և այլն․․․)։ ― Ջէօ 13:54, 13 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, պարզ է, ուղղակի գուգլով լատինատառ չի թարգմանում, փաստորեն ճիշտ եմ արել, որ ջնջել եմ, երևի այս վերջին երկու տարվա ընթացքում ռու վիքիում վրացական նախագծից ակտիվ մասնակից չկա, ստիպված որոշ հոդվածներին ես եմ հետևում  --6AND5 (քննարկում) 15:35, 13 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ըհըմ, անիմաստ տեքստ էր։ Ապրե՜ս։ Օգնության կարիք լինի, ձայն տուր։ ― Ջէօ 17:57, 13 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Առաջին Հայկական Ճակատ խմբագրել

Հարգելի GeoO, ես Առաջին Հայկական Ճակատ ֆան շարժման ամենահին անդամներից եմ, և տրամաբանական է, որ ես պետք է առավելագույնս տեղեկացված լինեի ֆան ակումբից, և ես ուղղակի հոդվսծում գրել եմ այն, ինչը հայտնի է ինձ,այդ պատճառով չկա որևէ աղբյուր, որից ես օգտվել եմ, իսկ հոդվածն էլ հավանության է արժանացել ֆան շարժման ղեկավարների կողմից։ Շնորհակալություն։ El Armenio (քննարկում) 10։10, 27 Օգոստոսի 2014 (UTC)

Հարգելի El Armenio, հանրագիտարանում հոդված գրելիս չենք կարող հիմնվել այն ամենի վրա, ինչ մենք գիտենք, որքան էլ որ մեր իմացած ինֆորմացիան ստույգ լինի։ Վիքիպեդիայում հոդված գրելիս պետք է ներկայացնել վստահելի աղբյուրներ, որոնք առաջնային աղբյուր չեն կարող հանդիսանալ։ Օրինակ՝ Ձեր շարժման կայքը չի կարող հանդիսանալ վստահելի աղբյուր։ Խնդրում եմ հոդվածում ավելացնել աղբյուրներ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 10:24, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի El Armenio, կրկնելու եմ Լիլթի ասածը, բայց ամեն դեպքում. առհասարակ հանրագիտարանների, և հատկապես Վիքիպեդիայի հոդվածները հիմնվում են աղբյուրների վրա (տես Վիքիպեդիա:Հինգ սյուներ, կետ առաջին)։ Դա այս նախագծի կարևորագույն կետերից մեկն է, որն էլ ամրապնդում է տվյալ հոդվածի հավաստիությունը։ Այլապես պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կկատարվեր, եթե ՎՊ-ում տեղ գտնեին հիշողությունների վրա հիմված հոդվածներ։ Ամեն դեպքում, խնդրում եմ անաղբյուրի կաղապարը մի հեռացրեք, մինչև չգտնեք համապատասխան աղբյուրներ։
Եվս մեկ հանգամանք. ծանոթացեք այս կետի հետ ևս։ ― Ջէօ 10:33, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 օգոստոս խմբագրել

  Վիքիընդլայնում
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 19։00, 27 Օգոստոսի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան։ ― Ջէօ 19:01, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Դաթո ջան։--Արման Մուսիկյան (քննարկում) 19:22, 27 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Բարի՜ ախորժակ խմբագրել

Մերսի՜։ Նոստալգիա ապրեցի ։)) ― Ջէօ 07:05, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ֆալաֆել... ես էլ եմ ուզում--Hayk.arabaget (քննարկում) 08:12, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 սեպտեմբեր խմբագրել

  Վիքիբարելավվում
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծի հոդվածը բարելավվելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 10։14, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան։ ― Ջէօ 11:55, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

ՍՍՀ խմբագրել

  ՀՍՀ-ի շքանշան
Հարգելի՛ GeoO, սիրով այս շքանշանը նվիրում եմ Ձեզ՝ վիքիճամբարի ընթացքում ՀՍՀ-ից հարյուրավոր հոդվածների ցանկ կազմելու, դրանք խմբագրելու և պատանի խմբագիրներին սովորեցնելու համար։ Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 14։42, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շատ։ ― Ջէօ 18:25, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, GeoO ջան, քեզ պես մասնակիցներ ամեն վիքիպեդիայում չէ, որ կան: Վիքին քո կարիքն ունի, դու՝ վիքիի: Շարունակիր զարգացնել մեր վիքիպեդիան:--Hayk.arabaget (քննարկում) 20:10, 7 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Հնարավոր ջնջում Արտաշես Քալանթարյան.jpg խմբագրել

 

Հարգելի՛ GeoO։ Ձեր բեռնած Արտաշես Քալանթարյան.jpg պատկերը ենթակա է ջնջման, քանի որ պատկերների բեռնման կանոնակարգերի պահանջները բավարարված չեն, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի, ոչ ազատ պատկերի առավելագույն թույլատրելի չափսը պետք է լինի 600 px, խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։ Հարգանքներով։ ERJANIK քննարկում: 12։42, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)

Ուղղեցի, Երջանիկ ջան։ Շնորհակալ եմ նկատելու և ծանուցելու համար։ ― Ջէօ 12:54, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Հայերն Աֆղանստանում խմբագրել

 

Geo ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Հայերն Աֆղանստանում հոդվածն ընտրվել է 2014 թ. սեպտեմբերի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 09։18, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալ եմ, Լիլիթ ջան։  Ջէօ 09:20, 24 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բագրատունիներ խմբագրել

  Բագրատունյաց Հայաստանի շքանշան
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը Ձեզ՝ իմ կողմից, սրտանց, առանց որևէ կոնկրետ պատճառի։

—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Hayk.arabaget (քննարկումներդրում).

Շքանշանը չեղյալ է համարվում, քանի որ այն կանոնակարգով տրված չի--6AND5 (քննարկում) 21:04, 28 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, ամբողջովին կիսում եմ Դավիթի կարծիքը տվյալ հարցի շուրջ։ Քանի դեռ չունենք կանոնակարգ, պետք չի չեղյալ հայտարարել։ Երբ կլինի կանոնակարգը, այդ ժամանակ էլ համապատասխան սահմանափակումների ու շնորհման կարգի մասին։ — Ջէօ (ᄉeoul) 06:35, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կարող ես հիմնավորումը նայել Դավիթի էջում--6AND5 (քննարկում) 07:39, 29 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բարև Ջեո ջան, այդ նկարի ջնջման պատճառը որն է, անկեղծ ասած չհասկացա, կապված ադրբջ-ու հետ?--6AND5 (քննարկում) 19:29, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն, 6AND5 ջան։ Ինթերֆեյս մասնակիցը ժամանակին ավելացնում էր վերոնշյալ լուսանկարն ու ջնջում Ջիվան Գասպարյանի պատկերը։ Կարծում եմ՝ միայն Ջիվան Գասպարյանի պատկերը բավական է հոդվածի համար։ — Ջէօ (ᄉeoul) 19:38, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, միթե ակնհայտ չէ, որ ինտերֆեյսը հակահայկական քարոզչությամբ է զբաղվում, պարզապես շատ գրագետ․ դե լավ գիտի էլի վիքիկանոնները։ Այս հոդվածին Ռուսերեն Վիքիպեդիայում ուշադիր եղիր եթե կարող ես։ Սա էլ տեղեկատվական աղբյուր։--Գարդմանահայ (քննարկում) 19:42, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ պարզ է, ինձ ուղղակի մի պահ թվացել, որ այդ հոդվածը ինթերֆեյսի ավելացրած նկարի աղջկա մասին է : Եթե Գասպարյանի կատարմամբ վիդեո կամ այլ(այլի դեպքում ռուսերեն) հղում կա ,Գարդմանահայ ջան, նշիր ավելացնեմ ռու տարբերակով--6AND5 (քննարկում) 20:10, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երևի Գասպարյանի նկարը ջնջելու պատճառը, որ այդ նկարում նա ենթադրաբար չի կատարում հենց տվյալ կատարումը, կարելի գտնել նմանատիպ նկար և բեռնել, որպեսզի այլ վիքիներում օգտագործել հնարավոր լինի--6AND5 (քննարկում) 20:19, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Սարի աղջիկ երգի երաժշտությունը Ջիվան Գասպարյանի կատարմամբ։--Գարդմանահայ (քննարկում) 20:22, 4 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Մ տառի շքանշան խմբագրել

  Մ տառի շքանշան
Հարգելի Դաթո, այս շքանշանը քեզ ՀՍՀ-ի «Մ» տառով սկսվող հոդվածների տեղափոխման գործում ունեցած քո ներդրման համար։--Դավիթ () 07։29, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ շա՜տ, Դավիթ ջան։ ^_^ — Ջէօ (ᄉeoul) 07:30, 13 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բրայլ խմբագրել

Կարծում եմ, սա ավելի ընդունելի տարբերակ է, քանի որ խոսքը գրային համակարգի մասին է, այլ ոչ միայն` տեսակի նկարագրության։ Քանի որ ստեղծողի ազգանունով է, ավելի ճիշտ կլինի, որ գրվի սեռական հոլովով։ ԱյգեՊան (քննարկում)

ԱյգեՊան, այդ դեպքում միգո՞ւցե Բրայլյան գրային համակարգ։ --— Ջէօ (ᄉeoul) 09:53, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բրայլ անվանում նախքան այս երբեք չեմ լսել, իսկ Բրայլյան գրային համակարգ՝ հաճախակի։ Հատուկ մասնագիտացված դպրոցի կայքում նույնպես գրված է «Բրայլյան․․․»։ Մի խոսքով ընդունված է անվանել Բրայլյան գրքեր, Բրայլյան գրային համակարգ, Բրայլյան ուսուցում, Բրայլյան տպիչներ և այլն։ Ինչպես տեսնում եք ոչ թե Բրայլ, այլ Բրայլյան։--Գարդմանահայ (քննարկում) 10:11, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ հղման համար Գարդմանահայ ջա՛ն։ Արդեն մեկ աղբյուր ունենք։ Եթե ԱյգեՊանն այլ աղբյուրներ չներկայացնի, կարող ենք ներկայացնել անվանափոխության։ --— Ջէօ (ᄉeoul) 10:15, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բրայլյանը նույնպես ընդունելի է, այնպես, ինչպես ասում ենք` մաշտոցյան (այս դեպքում` փոքրատառով) գրեր: Գրային համակարգ գրելը մի քիչ երկարաշունչ է ստացվում, ավելի լավ է, ուղղակի գրեր` բրայլյան գրեր: ԱյգեՊան (քննարկում)
Երկարաշունչը կարծում եմ խնդիր չի, որովհետև ավելի երկար վերնագրեր ունենք մենք։ Խնդիրը այստեղ ճիշտ վերնագիր ընտրելն է։ Համառոտ հանրագիտարանում Բրայլի գրատիպ տարբերակն է նշված։ — Ջէօ (ᄉeoul) 10:41, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Որտեղ էլ գրված է «․․․Բրայլյան գրատեսակ․․․»։--Գարդմանահայ (քննարկում) 10:49, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ես էլ միջամտեմ։ Նախ՝ ի՞նչ կարիք կար այս քննարկումը հոդվածի քննարկման էջից տեղափոխել այստեղ։ Այնտեղ սկսվել էր, այնտեղ էլ պիտի շարունակվեր։ Հիմա անցնեմ բուն քննարկմանը։ Կարծում եմ՝ երկու ձևն էլ՝ Բրայլի և բրայլյան, ընդունելի է։ Պարզապես առաջին դեպքում պետք է գրվի մեծատառով, երկրորդում՝ փոքրատառով։ Ինչ վերաբերում է երկրորդ բառին, այստեղ առաջարկում եմ որպես հիմք ընդունել ՀՍՀ-ի հոդվածը՝ Բրայլի գրատիպ։ Ի դեպ, մի ճշտում. վերը նշված հղումը ոչ թե Համառոտ հանրագիտարանից է, այլ Դպրոցական մեծ հանրագիտարանից։ --23artashes (քննարկում) 11։05, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)

Սխալվել էի, շնորհակալություն ուղղելու համար, Արտաշես ջան։ Համաձայն եմ Արտաշեսի հետ, պետք է առաջնորդվենք ՀՍՀ֊ով և վերանվանենք Բրայլի գրատիպ։ Վերջինս նշված է կարևորագույն աղբյուրներից մեկում։ — Ջէօ (ᄉeoul) 11:09, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Բայցի ինչո՞ւ պետք է առաջնորդվենք ՀՍՀ–ով։ ՀՀ պետական մարմինների կողմից օգտագործվող «Բրալյանը» ինչու՞ անտեսենք։--Գարդմանահայ (քննարկում) 14:19, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Իմ կարծիքով ՀՍՀ֊ն կարևոր աղբյուր է գոնե միայն նրանով, որ վրան գիտնականներ են աշխատել։ — Ջէօ (ᄉeoul) 15:45, 18 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Օրվա հոդված – Թվիթթեր խմբագրել

 

Geo ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Թվիթթեր հոդվածն ընտրվել է 2014 թ. հոկտեմբերի 19-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 18։14, 19 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շնորհակալ եմ, Լիլիթ ջա՜ն։ Կարինեին էլ շնորհակալություն իմ կողմից։ — Ջէօ (ᄉeoul) 10:40, 20 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 հոկտեմբեր խմբագրել

  Ոսկե Վիքիի շքանշան
Հարգելի՛ GeoO, այս շքանաշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 1000-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 11։22, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան (: — Ջէօ (ᄉeoul) 12:02, 21 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ղալամյան խմբագրել

Հարգելի GeoO,

Խնդրում եմ չփոխել Իվան Ղալամյան էջը։ ՀՍՀ-ի հղումը այլևս ակտուալ չէ, այտեղ այլ հղում կա։ Փոխարենը խնդրում եմ ջնջել «Իվան Կալամյան» էջը, որը կրկնությունն է «Ղալամյան» էջի։ Այն ստեղծվել է մի քանի տարի ավելի ուշ, քան Ղալամյան էջը և արտատպությունն է ՀՍՀ-ի հոդվածի, որը, ինչպես ասացի, այլևս ակտուալ չէ։

Որպես ակտիվ մասնակից, խնդրում եմ այս հոդվածը վիքիֆիկացնել։ Շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է 95.91.229.179 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի մասնակից, այստեղ ակտուալության և ոչ ակտուալության մասին խոսք գնալ չի կարող, որովհետև հոդվածի համար ՀՍՀ֊ն որպես աղբյուր է նշված․ ընդամենը այդքանը։ Բացի այդ ձեր կողմից խմբագրված Իվան Ղալամյան էջում ՀՍՀ֊ի կաղապարի հեռացման դեպքում պետք է ստիպված {{անաղբյուր}} կաղապարով պիտակեմ, որովհետև այս ծավալով հոդված գրելու համար պետք է նշվեն աղբյուրները։ Եթե ՀՍՀ֊ն չի աղբյուրը, ապա ո՞րն է։ Այս իրավիճակում ենք․
  1. Եթե հանում ենք ՀՍՀ֊ի կաղապարը ու այլ աղբյուրներ չեք ավելացնում, պետք է պիտակել անաղբյուրով։
  2. Չենք պիտակում անաղբյուրով ու թողնում ենք ՀՍՀ֊ն։
  3. Հանում ենք ՀՍՀ֊ն ու ավելացնում եք աղբյուրները, որոնցից օգտվել եք հոդվածը գրելիս։ Այդ դեպքում հոդվածը ոչ մի պիտակ չի ունենա։ — Ջէօ () 11։54, 27 Հոկտեմբերի 2014 (UTC)
Աղբյուրը նշված է։ Պիտակելու կարիք չկա։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է 95.91.229.179 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Լավ, կարելի է և չպիտակել։ ՀԳ․ խնդրում եմ չմոռանալ քննարկման էջերում ստորագրել՝ սեղմելով խմբագրման պատուհանի կապույտ մատիտին կամ ավելացնելով չորս թիլդա՝ ~~~~։ — Ջէօ () 12:07, 27 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Խոսե խմբագրել

Բարեւ, Ջեո։ Ամեն ինչ այնքան է խառնած, որ եթե ամեն անգամ քննարկում բացենք, առաջ չենք գնալու։ Խնդրում եմ` լուծում առաջարկես։ Միգուցե, վերնագրերը գրողները մի քիչ ուշադիր լինեն։ Ռուսերեն գրած է` Юозас, լիտվերեն` Juozas, իսկ հայերեն հոդվածում չգիտես ինչու` Իոսիֆ։ Հարգանքներով` User:ԱյգեՊան

ԱյգեՊան ջան, որովհետև հոդվածում որպես աղբյուր նշված է Հայկական սովետական հանրագիտարանի համապատասխան հոդվածը։ եթե կարող եք գտնել այլ աղբյուրներ, որտեղ նշված կլինի Յուզոաս, կամ էլ փորձեք մի տեղից պեղել լիտվերենից հայերեն տառադարձման կանոնները, այդ դեպքում քննարկումն իրոք առաջ կգնա։
ՀԳ. ստորագրելու համար կարող եք սեղմել խմբագրական պատուհանի կապույտ մատիտին, կամ էլ մեկնաբանության վերջում ավելացնել չորս թիլդա՝ ~~~~։Ջէօ () 18:22, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, որ ստորագրելը սովորեցրեցիր: Այստեղ տառադարձության խնդիր չկա: Հիմա տես` եթե չեխերեն ասվում է Յոսեֆ, ինչու՞ պետք է այս անգամ գրվի Յոզեֆ: Եթե պարտադիր է աղբյուր վկայակոչելը, ուրեմն կարամ ասեմ, որ ճիշտը Աղվանստանն է, այլ ոչ թե Աֆղանստանը, քանի որ անգլերեն-հայերեն բառարանում այդպես է գրած: Մենք պետք է զգուշորեն ամեն մի անուն դնենք իր տեղում` գերմանականները` Յոզեֆ, անգլիական անուններում` Ջոզեֆ եւ այլն: Ամեն ինչ շատ պարզ է եւ հասարակ: Հիմա փորձեմ ստորագրեմ: ԱյգեՊան (քննարկում) 18:45, 28 Հոկտեմբերի 2014 (UTC) :))) Ստացվեց:Պատասխանել
ԱյգեՊան, աղբյուրների առկայության դեպքում արդեն գալիս է վերջինների հավաստիության հարցը, ինչպես նաև համեմատություններն այլ աղբյուրների (տվյալ դեպքում բառարանների) հետ։ Օրինակ, եթե 10-ից 8 բառարաններում նշված է Աֆղանստան, ուրեմն հենց այդ տարբերակն էլ թողնում ենք։ Այլ կերպ ասած՝ ընտրում ենք մասնագիտական գրականության մեջ առավել տարածված անվանումը. դրա վրա է հիմնված Վիքիպեդիայի կանոնակարգը։ Այո, ես կողմ եմ որպես վերնագիր ինքնանվանման տարբերակն օգտագործելուն, բայց այդ այն դեպքում, երբ տվյալ բառը ոչ մի հայալեզու գրականությունում օգտագործված չէ։ Բոլոր իրավիճակներում առաջնությունը ինքնանվանմանը տալու պարագայում պետք է ուրեմն Փարիզը անվանափոխենք Պաղի-ի, Լոնդոնը՝ Լանդըն-ի, Մոսկվան՝ Մասկվա-ի, , Վրաստանը՝ Սաքառվելո-յի, Ամերիկան էլ՝ Ըմերիքայի։ Համաձայնիր՝ խելքին մոտիկ չէ։ — Ջէօ () 19:03, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ես լրիվ ուրիշ բան էի ասում, դու շուռ տվեցիր չգիտեմ ուր հասար: Ես խոսում եմ հարցերը կարգավորելու, իսկ դու` եղած սխալներն ամրագրելու մասին: Ես միայն մի բան եմ ափսոսում` վիճաբանություններում անտեղի կորցրած ժամանակը: ԱյգեՊան (քննարկում) 20:21, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ԱյգեՊան, ես նույնպես հարցերը կարգավորելու մասին եմ վերևում գրել և հաստակ ընդգծել, որ ըստ Վիքիպեդիայի կանոնակարգի՝ հոդվածի անվանում է ընտրվում մասնագիտական գրականությունում առավել տարածված տարբերակը, այլ կերպ հնարավոր չէ։ Իսկ ինչ վերաբերում է վիճաբանություններին, վերջիններս հայերեն վիքիպեդիայում ցանկալի չեն, իսկ առողջ քննարկումները, ընդհակառակը, խրախուսելի։ — Ջէօ () 20:28, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Յոսեֆ եւ Իոսեբ հոդվածներում քո ասածները հաշվի եմ առել; Սկզբից գրել եմ հոդվածի անվանը համապատասխան անունները, իսկ փակագծերում առանձին նշել եմ հղումների անուններն այն դեպքերում, երբ դրանք տարբերվում են; Հարգանքներով՝ ԱյգեՊան (քննարկում) 06:40, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ԱյգեՊան, կարծեմ խնդրել էի էլ նման մեթոդը չկրկնել։ Բացի այդ Միխաել և Միխաիլ հոդվածների մասին ի՞նչ կասես։ Պետք է վերանվանել, և մասնավորապես Միխայիլ հոդվածը ոտքից գլուխ փոխել, որովհետև հակասում է հայերենի ուղղագրության կանոններին։ — Ջէօ () 13:36, 29 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Զարուհի Փոստանջյան խմբագրել

Ողջույն Ջեո ջան, ես որոշ ուղղումներ կատարեցի հոդվածում, նայիր դրանք՝ [3]։ Անկեղծ ասած իմ մոտ զարմանք առաջացրեց խմբակցության քարտուղար և նախագահ լինելու օրերը, Աժ կայքում այլ օրեր են տրված, հետաքրքիր է դու որտեղից էիր վերցրել թվական տվյալները։ Խնդրում եմ նաև պատգամավորական գործունեություն բաժնի տեղեկությունների աղբյուրը նշես....--6AND5 (քննարկում) 15։33, 2 Նոյեմբերի 2014 (UTC)

Ողջույն, 6AND5 ջան։ Տվյալները վերցրել էի ԱԺ կայքից։ Անկեղծ ես էլ եմ զարմացած, որովհետև իրոք կայքում այդպես էր նշված։ Օ.Օ — Ջէօ () 16:30, 2 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Շքանշաններ, 2014 նոյեմբեր խմբագրել

  Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Հարգելի՛ GeoO, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիան էապես զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 18։11, 3 Նոյեմբերի 2014 (UTC)
Շնորհակալ եմ, Արման ջան։ )) — Ջէօ () 18:26, 3 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Խնդրեմ, Դաթո ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:40, 4 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել


Տեղեկաքարտ խմբագրել

Ջէօ ջան, բարև։ Ռուսերեն տարբերակում տրված է նվազող հերթականությամբ։ Սակայն, ըստ իս, ճիշտ կլինի աճող հերթականությունը։ Կանխավ շնորհակալություն։ Հարգանքներս՝ --Արամ Սողոմոնյան 08։56, 14 Նոյեմբերի 2014 (UTC)

Իմ կարծիքով ընդունելի է երկու տարբերակ, առաջինը, երբ ամենասկզբում գրում են տվյալ անձի ամենաազդեցիկ պաշտոնը, հետո մնացածը, կամ գրում են ընթացիկ պաշտոնը (մահացածների կամ թոշակառուների դեպքում վերջինը), այսինքն նվազող հերթականությամբ, չնայած հակառակ պարագան էլ է հետաքրքիր--6AND5 (քննարկում) 13:27, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Միանշանակ համաձայն եմ 6AND5-ի հետ։ — Ջէօ () 16:23, 14 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Բալտազար Կորմակուր խմբագրել

Բարև հարգելիս։ Եթե արդեն ճշտել ես ողջ մարդկանց նկարների բեռնելու ձևը ոչ ազատ կաղապարով խնդրում եմ նայի այս նկարը ևս [[4]]՝ , ուղակի նմանատիպ նկարներ շատ շատ են վիքիյում։ Ես այդքան էլ ծանոթ չեմ ոչ ազատ կազապարով նկարների բեռնելուն, իսկ իմ բեռնած նկարները ջնջում են՝ չգիտեմ հիմնավորված, թե անհիմն։ Եթե, ինչ որ բան էլ սխալ է արվում մեր վիքի մասնակիցները չեն ուզում ճիշտ տարբերակը ասեն կամ բեռնեն ճիշտ տարբերակով։ Մեջբերում եմ. «Մեկ ավելացում. ողջ անձանց լուսանկարները որպես ոչ ազատ պատկեր Հայերեն Վիքիպեդիա ներբեռնել չի կարելի։ Երջանիկ ջան, ճի՞շտ եմ հիշում։ — Ջէօ () 19:38, 14 Նոյեմբերի 2014 (UTC)»։ Շնորհակալություն։--Tigran Shushanyan (քննարկում) 17։24, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ոչ ազատ պատկերը կարելի է միայն մեկ էջում տեղադրել--6AND5 (քննարկում) 17:55, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն, Tigran Shushanyan։ ERJANIK-ին նշել էի, որպեսզի հաստատեր ասածս, բայց երևի չի նկատել։ Նշածդ պատկերը, անշուշտ, ևս ենթակա է հեռացման, որովհետև կանոնակարգը թույլ չի տալիս։ Համաձայն եմ, նմանատիպ պատկերներ Հայերեն Վիքիպեդիայում շատ են, ու քանի որ մեր վիքին զարգացող վիքի է, աստիճանաբար պետք է այստեղ ամեն ինչ դարձնենք կանոնակարգի համաձայն, սկսելով թեկուզ և մեր հոդվածներից և պատկերներից։ ՎՊ:ՈՉԱՊ-ում կարող ես կարդալ ոչ ազատ պատկերները հայերեն վիքիպեդիա ներբեռնելու կանոնակարգին։ Մեխանիզմը շատ հեշտ է. եթե հոդվածի անձնավորությունը ողջ է, պետք է ուղղակի գնալ ու լուսանկարել իրեն, այնուհետև այդ լուսանկարը, որի հեղինակային իրավունքներն արդեն քեզ են պատկանում, կարող ես ներբեռնել Վիքիպահեստ, այնտեղից էլ օգտագործել ցանկացած վիքիում։ Եթե հոդվածի անձը մահացել է, սակայն ազատ պատկեր չկա, կարելի է ներբեռնել հայերեն վիքիպեդիա՝ լրացնելով համապատասխան կաղապարը (ստորև)։ Ընդամենը այսքանը։ — Ջէօ () 18:18, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

{{Ոչ ազատ պատկեր
| Նկարագրություն = 
| Աղբյուր = 
| Հեղինակ = 
| Ամսաթիվ = 
| Հոդված = 
| Նպատակ = 
| Նվազագույն օգտագործում = 
| Փոխարինում = 
| Թույլտվություն = 
| Այլ տեղեկություն = 
}}
Մի քիչ սյուռ էր հնչում անձին լուսանկարելը, բայց ամեն ինչ պարզ է: Համենայն դեպս հասկացա ես ձեզ, երևի դուք էլ ինձ: --Tigran Shushanyan (քննարկում) 12:22, 16 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Սյուռ է, թե սյուռ չէ, սա է մեր ներկա կանոնակարգը։ — Ջէօ () 12:24, 16 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Приветствую! Не могли бы вы перевести статью о бойкоте российских товаров в Украине для Армянской Википедии? Переводить желательно с Английской Википедии, поскольку там лаконично и по сути. На Российской много о причинах, целях и результатах, но почти ничего о самом бойкоте. Могу отослать вам переведенный русский текст. Заранее спасибо!--Trydence (քննարկում) 15։05, 23 Նոյեմբերի 2014 (UTC)

հարց խնդրանք խմբագրել

ողջույն Հարգելի՛ GeoO, ո՞նց ես, Չիպոլինո (մուլտֆիլմ) հոդվածի համար բեռնել էիր պատկեր, ուղղակի մտածեցի որ Քեզ կարող է ծանոթ լինել դրա հեղինակ IP-ին, ասենք խնդրած լիներ նկար բեռնեիր, թե ուղղակի տեսել ես հոդվածում չկա պատկեր, բեռնել ես։ --ERJANIK քննարկում: 08։20, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Երջանիկ ջան։ Չէ, տեսա՝ չկա, դրա համար էլ ավելացրի։ Առանց պատկերի տեղեկաքարտը այն չէ էլի։ — Ջէօ () 08:53, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Մարմարիկ (գետ) խմբագրել

Բարև GeoO ջան, այս գետը վերջը քանի կիլոմետր է, հոդվածում երկու թիվ կա, դու ես բարելավվել, դրա համար քեզ եմ հարցնում։--6AND5 (քննարկում) 09։19, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, 6AND5 ջան։ Հավանաբար ինչ֊որ սխալմունք է եղել։ Հայկական բնաշխարհ հանրագիտարանում և ՀՀ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ բառարանում 37 կմ է նշված։ Հոդվածում ուղղեցի։ Շնորհակալություն ուշադիր լինելու համար։ — Ջէօ () 09:30, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Արաբական թերակղզի թե ... խմբագրել

ողջույն Հարգելի՛ GeoO, ուղղակի այս կաղապարը Արաբական թերակղզի հոդվածի համար չէր, այլ Արաբական դիցաբանություն, դրա համար ետ շրջեցի։ --ERJANIK քննարկում: 13։19, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)

Բա ինչի՞ մասին էր, Երջանիկ ջան։ Եթե դիցաբանության մասին է, պետք է «Արաբական դիացաբանություն» բառով , որպեսզի թյուրիմացություն չառաջանա։ — Ջէօ () 13:25, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
դե հա, Արաբական դիցաբանության մասին է, բայց հոդվածը այնպես է դասավորվել որ չի ստացվում սկբում գրել վերնագիրը, մեկ-երկու անգամ էլ ենք ունեցել նման կաղապարներ, եթե որևէ կերպ կարող ես ավելացնել ու փոխել, արա Ջէօ ջան, իսկ մի բան էլ հարցնեմ, սա ինչ տառ կամ նշան է 청 քո ստորագրությունում։ --ERJANIK քննարկում: 13:30, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կորեերեն ջէօ[նգ] բառն է, որը մասնակցային անվանս տառադարձումն է․ կազմված է ㅊ ㅓ ㅇ տառերի միացումից։ — Ջէօ () 13:35, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ջէօ ջան, կորեերեն ինչպե՞ս է գրվում Վահագն ;) --Գարդմանահայ (քննարկում) 15:40, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Գարդմանահայ ջան, 와하근։ — Ջէօ () 18:39, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ապրես :) Ամեն ինչ ճիշտ է, բացի հետևյալ նշանից՝ 근: Վերջինս կարծես թե նշանակում է մկան: Այսպես որ շարունակես, շուտով կարող ես տեղափոխվել Կորեերեն Վիքիպեդիա:--Գարդմանահայ (քննարկում) 19:34, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ճիշտ ես, կորեերենում Գըն[յուն] (근육) նշանակում է մկան։ Բայց ես քո անունը տառադարձել եմ ընդամենը ։) ՀԳ. Հայերեն վիքիպեդիայից ոչ մի տեղ չեմ գնա ։D ;)) — Ջէօ () 20:04, 5 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Ֆայլ խմբագրել

Բարև, ֆայլը կարող է ջնջման ներկայացվել բեռնողի խնդրանքով, բացի դրանից թույլատվությունը/չափերը ոչ ազատ ֆայլի պետք է փոքր լինեն։--David1992 (քննարկում) 13։32, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, David1992։ Տեղյակ եմ, որ հնարավոր է, միայն թե դրա համար համապատասպան պատճառ է պետք։ Եթե պատճառը չափսն է, համաձայն ՎՊ:ՈՉԱՊ կանոնակարգի՝ «Ոչ ազատ պատկերներ պետք է բեռնել հնարավորինս փոքր թույլտվությամբ (առավելագունը 600px): Բարձր թույլատվությամբ պատկերներ օգտագործելը չի թույլատրվում», թույլատրվում է մինչև 600px֊ի պատկերները։ Իսկ խմբագրածս պատկերի չափսերը համապատասխանում են այդ ստանդարտներին, և ջնջելու պատճառ չեմ տեսնում։ — Ջէօ () 13:38, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ադմինները ջնջում են ֆայլեր բեռնողի խնդրանքով, նաև քոմմոնսում, բացի այդ դրանք օրիգինալ պոստերները չեն, կարող ես օրիգինալները տեղադրել անգլովիքիից:--David1992 (քննարկում) 13:44, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կանոնակարգի հղումը կտա՞ս։ Ինչպես նաև համակարգ մտիր․ առանց համակարգ մտնելու ես խմբագրել։ — Ջէօ () 13:47, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Կցանկանայի, որ Երջանիկն էլ միանար այս քննարկմանը։ — Ջէօ () 13:52, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, օրինակ 3:10 to Yuma ֆիլմի օրիգինալ պոստերը սա է, ջնջման առաջակված պոստերը ոչ օրիգինալն է, իսկ պետք է օրիգինալը օգտագործել) այդպես չէ?--David1992 (քննարկում) 14:00, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Դրա վերաբերյալ կանոնակարգ չունենք մենք։ Տեղյակ չեմ։ Երջանիկը կարձագանքի, կտեսնենք։ — Ջէօ () 14:03, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Դավիթ ջան, նկատել եմ որ ջնջելու ես ներկայացնում և քո մասնակցային էջը, ու կամաց-կամաց էլ անցար պատկերներին։ Ճիշտն ասած նպատակը չեմ հասկանում; Ասեմ, որ երբ հեղինակը ներկայացնում է ջնջման ինչ որ թերի տեքստ կամ անորակ նկար, նշում ենք որ հեղինակն է խնդրում, այսինքն նյութը հեռացման ենթակա է, ու քանի որ հեղինակն է խնդրում՝ մարդ որ կարող էր բողոքել և պատճառաբանել, թե ինչու չհեռացնել, կողմ է հեռացնելուն և հարցեր չեն ծագի։ Այս դեպքում նկարի հեղինակային իրավունքները ուրիշինն են, բայց բեռնված է սահմանափակ օգտագործման պայմանով։ Եթե գտնւմ ես, որ չափն է խախտված և նկարը մեծ է, կարող ես նորից փոքր չափով բեռնել։ Եթե չօգտագորվող լիներ, բնականաբար կջմջվեր, այս դեպքում չգիտեմ։ -◙Beko (քննարկում) 14։19, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Beko, գրեցի որ օրիգինալ պոստերները չեն, բայց դուք գիտեք ոնց ուզումեք արեք:--David1992 (քննարկում) 14:26, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
կոնկրետ ասելու բան չկա, David1992-ը ուզում է մի տեսակ ջնջել իր արածները, այդպես եմ ենթադրում, կջնջեմ որպես մասնակցի խնդրանքով։--ERJANIK քննարկում: 14:41, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ի՞նչ պատճառաբանությամբ։ Ես էլ կարող եմ իմ հոդվածները հատ֊հատ ջնջման ներկայացնեմ, հո չեք ջնջելու։ Պետք չի ոչինչ ջնջել, որովհետև չկա պատճառաբանություն։ Օրիգինալ պատկեր չլինելը դեռևս չափանիշ չէ։ — Ջէօ () 14:46, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
ամեն դեպքում ջնջելուց հետո կբեռնեմ, նորից եմ ասում ուղղակի մասնակիցը ուզում է իր բեռնածները ջնջվեն, թող իր ուզածով լինի, հետո նորից կբեռնեմ։ --ERJANIK քննարկում: 15:03, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, բայց ինչո՞ւ ջնջել և նորից բեռնել։ Դա նման է, որ ես, ասենք, իմ հոդվածները ջնջման ներկայացնեմ, դուք էլ համաձայնեք ջնջել ասելով՝ ոչինչ ջնջենք, թող իր ասելով լինի, նորից կգրենք։ Պետք չի ջնջել։ Պատճառաբանություն չկա։ — Ջէօ () 15:08, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Երջանիկ ջան, ջնջելու և նորից բեռնելու գաղափարին, ես որպես ադմինիստրատոր դեմ եմ, տվյալ մասնակիցը եթե գիտի, որ կան ազատ պատկերներ, թող դրանք տեղադրի, իսկ հները ջնջման ներկայացնի, եթե չկան, ապա չի կարելի, քանի որ օգտագործվում են հոդվածներում, և տեսնում եք, որ անգամ այս հասարակ խնդիրների դեպքում երկար ու բարակ քննարկման տեղիք է տրվում: Նորից հիշեցման համար ասեմ, որ Վիքիպեդիայում խմբագրությունների պատմությունը վերաձևակերպելը ընդունելի չի, անկախ նրանից ով ինչ է ուզում...--6AND5 (քննարկում) 15:37, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

։ ընդունեցի քննարկումները, նման պատճառներով պետք չի ջնջել։--ERJANIK քննարկում: 16։21, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Դաթո ջան։ Ո՞նց ես։ Կարող ես վերը նշված հոդվածի համար աղբյուր նշել և միջլեզվային հղում դնել։ Այլապես այն ենթակա է ջնջման։ Հարգանքներով` --Արման Մուսիկյան (քննարկում) 12։17, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Արման ջան։ Լրիվ մոռացել էի այդ հոդվածի մասին։ Շնորհակալ եմ հիշեցնելու համար։ Հիմա կդնեմ, հիշում եմ՝ որտեղից եմ օգտվել։ --Ջէօ () 12:19, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Վրացագիտություն խմբագրել

Ջեո ջան այս հոդվածը.վրացագիտություն, վրացերեն վիքիում կա՞:--6AND5 (քննարկում) 20:05, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
6AND5 ջան, միջլեզվայինը ավելացրի։ ქართველოლოგია ― Քարթվելոլոգիա է։ --Ջէօ () 20:10, 17 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to the user page of "GeoO/Արխիվ 2014".