Զարուհի Փոստանջյան

հայ քաղաքական գործիչ

Զարուհի Համազասպի Փոստանջյան (հունվարի 16, 1972(1972-01-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ (2017-2019), Ժառանգություն խմբակցության նախկին անդամ[1], ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր։ 2012 թվականի մայիսի 31-ից 2013 թվականի հոկտեմբերի 22-ը եղել է հիշյալ խմբակցության քարտուղար, 2013 թվականի հոկտեմբերի 22-ից 2014 թվականի փետրվարի 3-ը՝ խմբակցության ղեկավարն էր[2]։ Երևանի ավագանու նախկին անդամ։

Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր
 2012 թվականի մայիսի 6-ից
Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր
2007 թվական - 2012 թվական
 
Կուսակցություն՝ Ժառանգության և Երկիր ծիրանի
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր հունվարի 16, 1972(1972-01-16) (52 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականի հունվարի 16-ին Երևանում։

  • 1990-1994 - Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը։ Իրավաբան-իրավագետ։
  • 1993-1996 - աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում՝ որպես ավագ տեսուչ։
  • 1998-1999 - աշխատել է «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
  • 1999 - Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում։
  • 1999-2000 - աշխատել է «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ որպես փաստաբան։
  • 1999-2000 - աշխատել է «Դիկէ» իրավաբանական ծառայություն ՍՊԸ-ում՝ որպես փաստաբան։
  • 2000-2002 - «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար։
  • 2004-2005 - եղել է «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն։
  • 2006-2007 - աշխատել է ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես իրավաբան։
  • 2000-2007 - եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել է «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող։
  • 2007 - 2012 - ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր։ Ժառանգություն խմբակցության անդամ։
  • մայիսի 6, 2012 թվական - Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով՝ «Ժառանգություն» կուսակցությունից։
  • 2014 թ․ դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգությանը»։

Պատգամավորական գործունեություն խմբագրել

  • 2007 թվականից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
  • 2010 թվականից Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
  • 2013 թվականից Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է,
  • 2012 թվականի հուլիսից 2013 թվականի փետրվարը և 2013 թվականի սեպտեմբերից 2014 թվականի մարտը եղել է Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ,
  • 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի սեպտեմբերը եղել է Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ։

2014 թվականի դեկտեմբերի 4-ին Փոստանջյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին[3]։

Լյուստրացիայի փորձերից մեկը Հայաստանի Երրորդ Հանրապետությունում խմբագրել

2011 թվականին Հայաստանի Հանրապետության գերագույն օրենսդրական մարմնի՝ Ազգային Ժողովի՝ խմբակցություններից մեկը՝ «Ժառանգության» փորձը, ՀՀ Գերագույն օրենսդիր մարմնի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու «Գաղտնազերծման մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակն էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, և որի նպատակն էր գաղտնազերծել մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԿԳԲ–ի, այսինքն՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, ինչպես նաև՝ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, օրինակ՝ ԳՌՈՒ–ի[4], այսինքն՝ ԽՍՀՄ–ի կամ Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հետախուզության, կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց[5]։

Պարգևներ խմբագրել

Զարուհի Փոստանջյանը «Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, շքանշանով և հուշամեդալով՝ մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար՝ ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է։ Ունի չորս զավակ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը. Զարուհի Փոստանջյան | AraratNews». AraratNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
  2. ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայք
  3. Ովքե՞ր են դեմ քվեարկել ԵՏՄ անդամակցությանը
  4. ԳՌՈՒ՝ «Գլավնոե ռազվեդիվատելնօե ուպռավլենիե»՝ ռուս.՝ Главное разведывательное управление, ГРУ՝ Գլխավոր հետախուզական վարչություն
  5. Լյուստրացիան Հայաստանում ինչի՞ կարող է հանգեցնել