Աբսենտեիզմ (լատին․՝ absens (absentis) — «բացակայող» բառից, անգլ.՝ Absenteeism), ընտրողների խուսափելը ներկայացուցչական մարմինների ընտրություններից, որը երբեմն դեմոկրատական կուսակցությունների կազմակերպած բոյկոտի հետևանք է։

Պաստառ բանվորների աբսենտիզմի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Մի շարք երկրներում (Ավստրալիական Միություն, Նիդերլանդներ, Դանիա) աբսենտեիզմի դեմ կիրառվում է այսպես կոչված պարտադիր քվեն, որը նախատեսում է անպայման մասնակցություն ընտրություններին, իսկ խուսափելու դեպքում երբեմն՝ տուգանք։

Ընթերցե՛ք «աբսենտեիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 39