Իոսիֆ Մանյուշիս
Իոսիֆ Անտոնովիչ (դեկտեմբերի 25, 1910, Mscislaŭski County, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 17, 1987, Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Տնտեսագիտության դոկտոր (1970)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։
Իոսիֆ Մանյուշիս լիտ.՝ Juozas Maniušis | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1910 |
Ծննդավայր | Mscislaŭski County, Մոգիլյովյան նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 17, 1987 (76 տարեկան) |
Մահվան վայր | Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Գերեզման | Antakalnis Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ |
1938-1941 թվականներին որպես ինժեներ աշխատել է Կիևում, Բերդիչեում, Լենինգրադում։ 1941-1944 թվականներին ծառայել է բանակում, մասնակցել՝ Հայրենական մեծ պատերազմին։
1944-1950 թվականներին աշխատել է Վիլնյուսի, ապա՝ Կաունասի քաղգործկոմներում։ 1954 թվականին եղել է Լիտվական ԽՍՀ շինարարության, 1954-1955 թվականներին՝ քաղաքային և գյուղական շինարարության մինիստր, 1955-1965 թվականներին՝ ԼԿԿ ԿԿ քարտուղար, 1967 թվականի ապրիլից՝ ԼԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ ԽՄԿԿ 14-15-րդ համագումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ ԽՍՀՄ VI-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Լենինի և չորս այլ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 238)։ |